Պիելագրաֆիա

From Վիքիպեդիա
Jump to navigation Jump to search

Պիելագրաֆիա (< հուն․՝ οὖρον – ավազան և ․․․ գրաֆիա), երիկամների ավազանների և սկահակների ռենտգենյան հետազոտման մեթոդ։ Կատարվում է երիկամների ավազանների մեջ ռենտգենակոնտրաստային նյութ ներարկելով։ Պիելագրաֆիա հնարավորություն է տալիս պարզելու ավազանների և սկահակների կառուցվածքը, զարգացման արատները, ախտաբանական փոփոխությունները, հայտնաբերել ավազանի և միզածորանի քարերը, տուբերկուլոզային պրոցեսը, նորագոյացությունները են։ Տարբերում են ռետրոգրադային պիելագրաֆիա (կոնտրաստային նյութը ներմուծում են ցիստոսկոպի և միզածորանային կաթետերի օգնությամբ) և անտեգրադային Պիելագրաֆիա (կատարում են երիկամի ավազանի մաշկային ֆունկցիայի օգնությամբ)։ Պնեմոպիելագրաֆիան կատարվում է ավազանի մեջ թթվածին ներարկելով։ Էքսկրետոր ուրոգրաֆիայի դեպքում կոնտրաստ նյութը տրվում է ներերակային ճանապարհով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 290 CC-BY-SA-icon-80x15.png