Պիա Բրետիանու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պիա Բրետիանու
1858 - Caliopi-Pia Brătianu.PNG
Ծնվել է1841
ԾննդավայրPleșoiu, Nicolae Bălcescu, Vâlcea County, Ռումինիա
Մահացել է1920
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
ԱմուսինIon C. Brătianu?
ԵրեխաներMaria Brătianu-Pillat?, Բրետիանու Իոնել, Vintilă Brătianu? և Sabina Brătianu-Cantacuzino?

Պիա (Պիյա, Կալիոպիյա) Բրետիանու (ռում.՝ Pia Brătianu, օրիորդական ազգանունը` Pleşoianu, 1841, Pleșoiu, Nicolae Bălcescu, Vâlcea County, Ռումինիա - 1920, Բուխարեստ, Ռումինիա), հայտնի ռումինացի քաղաքական գործիչ Իոն Բրետանուի կինը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիա Բրետիանուն ծնվել է 1841 թվականին Պլեշոյու բնակավայրում, Լուկա և Եվգենիա Պլեշոյանուների ընտանիքում (Luca și Evghenia Pleșoianu): Նրա մայրը մահացել է 1842 թվականին՝ երկրորդ դստեր ծնվելուց, հետծննդյան տենդից: Կալիոպիային և իր քրոջը մեծացրել է նրանց տատիկը՝ Սուլթանա Կապելեանուն (Sultana Capeleanu): Նա սովորել է Կրայովա քաղաքի գիշերօթիկ դպրոցում: Հոր մահից հետո՝ 16 տարեկան հասակում, Պիան որբանում է՝ մնալով պահպանողական հայացքներ ունեցող երկու հորեղբայրների` Յանկու Կապելեանուի և Մատեյա Վլադեսկուի (Iancu Capeleanu și Matei Vlădescu) խնամքի ներքո, որոնք էլ աղջկան ուղարկում են Կելիմենշտի քաղաքի Schitul Ostrov վանք, Մաքսիմիլիայի մոր խնամքի տակ, ով Իոնա Բրետիանուի քույրն էր: Ծանոթանալով՝ նրանք 1858 թվականի հուլիսի 6-ին ամուսնացան նույն վանքում, չնայած 20 տարվա տարիքային տարբերությանը և Պիայի ընտանիքի անհամաձայնությանը: Երիտասարդ ընտանիքը որոշեց բնակվել Շտեֆենշտիում գտնվող կալվածքներից մեկում, որը մնացել էր Իոն Բրետիանուին հոր մահից հետո: Նույն տարում նրանք սկսեցին տան վերակառուցումը և ժամանակավորապես բնակվեցին Իոնի քույրերից մեկի՝ Անիկա Ֆուրդուեսկուի (Anica Furduescu) մոտ:

Պիա և Իոն Բրետիանուների երեխաները
Florica մշակութային կենտրոն

Հարսանիքից հետո առաջին տարիներին Պիայի վրա մեծ ազդեցություն ունեցավ ծագումով շոտլանդացի-ռումինացի լրագրող Մարիա Ռոզետտին: Ամուսնությունից հետո նրա առջև բացված նոր աշխարհի տպավորությունների ներքո նա տեսավ իր կրթական թերությունները և որոշեց զբաղվել ինքնակրթությամբ: Պիան ուսումնասիրում էր ֆրանսերեն և գրականություն, քերականություն և պատմություն: Պատմության դասերը սովորեցնում էր ինքը՝ Իոն Բրետիանուն: Նրանց ընտանիքում ծնվեցին ութ երեխաներ՝ երեք տղա և հինգ աղջիկ: Նրանցից առաջնեկը՝ Ֆլորիկան (Florica), մահացել է 3 տարեկան հասակում: Ի հիշատակ դստեր՝ Իոն Բրետիանուն կոչեց Շտեֆենեշտիի իրենց կեցավայրը: Նրանց ընտանիքի մյուս երեխաներն էին Սաբինան (1863-1941), Իոնելը (1864-1927), Դինուն (1866-1950), Վինտիլեն (1867-1930), Մարիան (1868-1945), Տատյանան (1870-1940) և Պիան (1872-1946): Որդիներից երկուսը՝ Իոնելն ու Վինտիլեն, դարձան Ռումինիայի վարչապետեր:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիա Բրետիանուն մահացել է 1920 թվականին, Բուխարեստում:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիա Բրետիանուի պատվին է կոչվել Բուխարեստի գիմնազիան Școala Gimnazia[1]:

Florica ընտանեկան կեցավայրը դարձավ մշակութային և քաղաքական կենտրոն, որտեղ այցելում էին բազմաթիվ օտարերկրացի և ռումինացի պետական ու քաղաքական գործիչներ, գրողներ, գիտության և մշակույթի գործիչներ: Ռումինացի պահպանողականները այն համարում էին մտավորականության հավաքատեղի: Ներկայումս այն համարվում է ճարտարապետական հուշարձան, ինչպես նաև մշակութային կենտրոն, հանգստի և ստեղծագործելու վայր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Școala17PB(ռում.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]