Պեր Շտայնբրյուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պեր Շտայնբրյուկ
Dts news streinbrueck wikipedia.JPG
 
Կուսակցություն՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[1]
Կրթություն՝ Քրիստիան-Ալբերտի համալսարան (հոկտեմբեր 1974)[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ, համալսարանի դասախոս, ոչ գեղարվեստական գրող և economist
Ծննդյան օր հունվարի 10, 1947(1947-01-10)[2][3][4][…] (75 տարեկան)
Ծննդավայր Համբուրգ, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա[2]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա[5]
 
Կայք՝ peer-steinbrueck.de
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Պեր Շտայնբրյուկ (գերմ.՝ Peer Steinbrück, հունվարի 10, 1947(1947-01-10)[2][3][4][…], Համբուրգ, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա[2]), գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանիայի Սոցիալ֊դեմոկրատական կուսակցության անդամ։

Քաղաքական կարիերան Գերմանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2005 թվականներին զբաղեցրել է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի դաշնային հողի վարչապետի պաշտոնը, 2005-2009 թվականներին եղել է Գերմանիայի ֆինանսների նախարարը և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահը։ 2009 թվականից նա Բունդեսթագում Գերմանիայի սոցալ֊դեմոկրատական կուսակցություն խմբակցության անդամ է։

2012 թվականի սեպտեմբերին Շտայնբրյուկը 2013 թվականի ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու[6]։

Գործունեությունը Ուկրաինայում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Շտայնբրյուկը մասնակցել է Ուկրաինայի արդիականացման գործակալության ստեղծմանը[7]՝ նշանակվելով ֆինանսական և հարկային քաղաքականության ոլորտում բարեփոխումների համար պատասխանատու ֆինանսների և հարկերի բաժնի վարչության պետի պաշտոնը[8][9]։ Նա Ուկրաինայի արդիականացման գործակալության ութ ոլորտային բաժանմունքներից մեկի ղեկավարն է։ Նրա գործընկերներն էին եվրոպացի հայտնի տնտեսագետները և քաղաքական գործիչները, այդ թվում` Գործարարության և արդյունաբերության հարցերով եվրոպական հանձնաժողովի նախկին փոխնախագահ Գյունտեր Ֆերխոյգենը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարար Բերնար Քուշները, Լեհաստանի նախկին վարչապետ Պոլշի Ցիմոշևիչը և այլք։

Գործակալության շնորհանդեսի ժամանակ Պեր Շտայնբրյուկը նշել է, որ իր թիմը Ուկրաինայի տնտեսությունը փրկելու համար կգտնի 300 միլիարդ եվրո[10]։

Aquote1.png Այսօրվա դրությամբ Ուկրաինային ոտքի կանգնեցնելու համար անհրաժեշտ է եռանիշ միլիարդների չափ գումար։ Ի՞նչ պայմանների դեպքում կարելի է ակնկալել, որը այդ գումարները կհոսեն Ուկրաինա։ Նախ, մենք պետք է մոբիլիզացնենք մոտ 300 միլիարդ եվրո գումար։ Կհամաձայնեցվեն երկկողմանի աջակցության փաթեթները։ Գործադրվում են ջանքեր՝ մոբիլիզացնելու այդ ջանքերը։
- Պեր Շտայնբրյուկ, Frankfurter Allgemeine Zeitung (2015/03/03)[11]
Aquote2.png


Ըստ Շտեյնբրյուկի, բարեփոխումները, որոնք Ուկրաինան պետք է իրականացնի, առաջին հերթին պետք է ուղղված լինեն կոռուպցիայի դեմ պայքարին, անկախ դատական համակարգի ստեղծմանը, ինչպես նաև բանկային և ֆիսկալ կայուն համակարգերի ստեղծմանը։

2015 թվականի հունիսի 10-ին Պեր Շտայնբրյուկը հայտարարել է, որ Ուկրաինայի արդիականացման գործակալության խորհրդատուին ծառայություններ չի տրամադրի։ Նա որոշել է հրաժարվել իր մասնակցությունից Ուկրաինայում քաղաքական հարաբերությունների վատթարացման պատճառով։ ՈւԱԳ-ի ստեղծման նախաձեռնությունը ի սկզբանե ենթարկվել էր քննադատության, քանի որ այն ֆինանսավորվում էր ուկրաինացի օլիգարխների, և որ ամենակարևորն էր Դմիտրի Ֆիրտաշի կողմից, որի կարողությունները գերմանական ԶԼՄ-ներում կապվում են Ուկրաինային ռուսական գազի մատակարարման ոչ թափանցիկ սխեմաների հետ[12]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.bundestag.de/webarchiv/abgeordnete/biografien18/S/steinbrueck_peer-259022 (գերմ.) / Hrsg.: Deutscher Bundestag
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ministerpräsidenten seit 1946 (գերմ.): Übersicht der ehemaligen Ministerpräsidenten des Landes Nordrhein-WestfalenStaatskanzlei des Landes Nordrhein-Westfalen.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
  5. Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #12162840X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Немецкая волна: Кандидатом в канцлеры от СДПГ станет Пеер Штайнбрюк, 28 сентября 2012
  7. Экс-министр финансов ФРГ посетит Украину для встречи с руководством НБУ и Минфина
  8. Берлин: Донбассу нужен мир, а Киеву — реформы
  9. СМИ: Экс-министр финансов Германии готов развивать Украину за деньги Фирташа
  10. «Для восстановления украинской экономики нужно $ 300 млрд»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2018-08-26 
  11. Frankfurter Allgemeine Zeitung: Wie Steinbrück der Ukraine helfen will
  12. Немецкий экс-министр отказался работать в проекте Фирташа