Պերօքսիդային միացություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պերօքսիդային միացություններ, գերօքսիդային միացաթյուններ, քիմիական միացություններ, որոնց մոլեկուլները պարունակում են գերօքսիդային՝ —0—0— խմբեր։ Անօրգանական Պերօքսիդային միացություններից պարզագույնը ջրածնի գերօքսիդն է՝ Н202։ Մետաղների Պերօքսիդային միացությունները պինդ նյութեր են (տես Պերօքսիդներ), որոնց բյուրեղական ցանցը բաղկացած է մետաղի կատիոններից և Օ2 անիոններից։ Հայտնհ են նաև 02 և 03 գերօքսիդային անիոններ պարունակող մետաղների Պերօքսիդային միացություններ․, որոնք կոչվում են վերգերօքսիդներ և օզոնիդներ։tԱլկալիական և հողալկալիական մետաղներն օդում և թթվածնում օքսիդանալիս առաջացնում են գերօքսիդներ (Na202, К202, Ва02 և այլն) և վերգերօքսիդներ (K02, Rb02, Ва04 և այլն)։ Սրանք թույլ թթուների՝ ջրածնի գերօքսիդի և պերհիդրօքսիլի՝ Н02 աղեր են։ Ջրում հիդրոլիզվում են։ Ալկալիական մետաղների հիդրօքսիդները կամ վերգերօքսիդները օզոնի հետ փոխազդելով առաջացնում են օզոնիդներ (K03, Cs03 և այլն)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 287 CC BY-SA icon 80x15.png