Jump to content

Պերտուրբացիա (աստղագիտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արեգակի Լուսնի վրա ազդող փոփոխությունների վեկտորային դիագրամ։ Երբ հանվում է Արեգակի ընդհանուր ձգողական ուժը, որը տարածված է և՛ Երկրի, և՛ Լուսնի համար, մնում են փոփոխությունների հետևանքները։
Արեգակի ազդող ուժերը Լուսնի վրա՝ նրա ուղեծրի երկու կետերում։ Կապույտ սլաքները ներկայացնում են Երկրի վրա ազդող ձգողական ուժի ուղղությունը և մեծությունը։ Սա կիրառելով Երկրի և Լուսնի դիրքերի վրա՝ չի խաթարվում դրանց միմյանց նկատմամբ դիրքերը։ Երբ այն հանվում է Լուսնի վրա ազդող ուժից (սև սլաքներ), մնում է Լուսնի ազդող ուժը (կարմիր սլաքներ) Երկրի նկատմամբ։ Քանի որ խանգարող ուժը տարբեր ուղղություններով և մեծությամբ է ուղեծրի հակառակ կողմերում, այն առաջացնում է ուղեծրի ձևի փոփոխություն։

Պերտուրբացիան (ուղեծրի խոտորում) աստղագիտությունում զանգվածային մարմնի բարդ շարժումն է, որը ենթարկվում է այդ մարմինը մեկ այլ զանգվածեղ մարմնի ձգողականության ազդեցությունից բացի այլ ուժերի ազդեցության տակ[1]: Այլ ուժերը կարող են ներառել երրորդ (չորրորդ, հինգերորդ և այլն) մարմնի ազդեցությունը, դիմադրությունը` օրինակ մթնոլորտի, և սեղմված ինչպես նաև թեքված կամ այլ կերպ ոչ գնդաձև մարմնի ոչ կենտրոնացված ձգողականությունը[2]:

Ներածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերտուրբացիաների ուսումնասիրությունը սկսվել է երկնքում մոլորակների շարժը կանխատեսելու առաջին փորձերից։ Հին ժամանակներում դրանց պատճառները անհայտ էին։ Իսահակ Նյուտոնը, իր շարժման և ձգողականության օրենքները ձևակերպելու ժամանակ, դրանք կիրառեց պերտուրբացիաների առաջին վերլուծության մեջ[2]՝ հասկանալով դրանց հաշվարկի բարդությունները։

«Քանի որ Արևը շեղված է զանգվածի կենտրոնից, կենտրոնամետ ուժը միշտ չէ, որ ուղղված է այդ անշարժ կենտրոնին, և, հետևաբար, մոլորակները ոչ ճիշտ էլիպսներով են շարժվում և ոչ էլ երկու անգամ պտտվում են նույն ուղեծրով։ Ամեն անգամ մոլորակը պտտվելիս նկարում է նոր ուղեծիր՝ ինչպես Լուսնի շարժման դեպքում, և յուրաքանչյուր ուղեծիր կախված է բոլոր մոլորակների համակցված շարժումներից՝ չհաշված դրանց փոխադարձ ազդեցությունները։ Բայց բոլոր այս շարժման պատճառները միաժամանակ դիտարկելն ու այդ շարժումները ճշգրիտ օրենքներով սահմանելը, որոնք հեշտ հաշվարկի հնարավորություն կտային, գերազանցում է, եթե չեմ սխալվում, ցանկացած մարդկային մտքի ուժերը»[3][4]։
- Իսահակ Նյուտոն (1684)

Հետագա դարերում բազմաթիվ մեծ մաթեմատիկոսներ զբաղվել են այս խնդիրներով․ հատկապես 18-րդ և 19-րդ դարերում պահանջ կար հաշվարկել ճշգրիտ Լուսնի և մոլորակների դիրքերը ծովային նավավարության աղյուսակների ստեղծման ժամանակ։

Ձգողական պերտուրբացիաների բարդ շարժումները հնարավոր է բաժանել բաղադրիչների։ Մարմնի ենթադրյալ շարժումը, որը տեղի է ունենում միայն մեկ այլ մարմնի ձգողական ազդեցության ներքո, կոնական հատույթ է և կարող է նկարագրվել երկրաչափական տերմիններով։ Սա կոչվում է երկու մարմինների խնդիր կամ չխանգարված Կեպլերի ուղեծիր։ Այդ շարժման և մարմնի իրական շարժման տարբերությունները խանգարումներ են, որոնք առաջանում են այլ մարմնի կամ մարմինների հավելյալ ձգողական ազդեցության հետևանքով։ Եթե կա միայն մեկ այլ էական մարմին, ապա խանգարված շարժումը երեք մարմինների խնդիր է, իսկ եթե կան մի քանի մարմիններ՝ ապա դա n-մարմինների խնդիր է։ Ընդհանուր անալիտիկ լուծում (մաթեմատիկական արտահայտություն, որը հնարավորություն է տալիս կանխատեսել դիրքերն ու շարժումները ցանկացած ապագա պահին) գոյություն ունի երկմարմին խնդրի համար․ երբ դիտարկվում են երկուսից ավելի մարմիններ, անալիտիկ լուծումներ գոյություն ունեն միայն հատուկ դեպքերում։ Նույնիսկ երկու մարմինների խնդիրը դառնում է անլուծելի, եթե մարմիններից մեկը անկանոն ձև ունի[5]։

Մերկուրիի դիրքի գրաֆիկը իր ուղեծրում՝ տարբեր մոլորակներից առաջացող խոտորումներով և առանց դրանց: Խոտորումները ստիպում են Մերկուրիին շարժվել օղակաձև ուղիներով իր անխախտ դիրքի շուրջ:
Մերկուրիի ուղեծրի երկայնությունն ու լայնությունը, ինչպես այն պերտուրբացվում է Վեներայի, Յուպիտերի և Արեգակնային համակարգի բոլոր մոլորակների կողմից, 2,5 օրվա ընդմիջումներով: Մերկուրին կմնար առանցքների հատման կենտրոնում, եթե չլինեին խոտորումները։

Բազմաթիվ մարմինների միջև գործող ձգողական փոխազդեցությամբ համակարգերի մեծ մասում կա մեկ հիմնական մարմին, որի ազդեցությունն գերիշխող է (օրինակ՝ աստղը՝ աստղի և նրա մոլորակի դեպքում, կամ մոլորակը՝ մոլորակի և նրա արբանյակի դեպքում)։ Մնացած մարմինների ձգողական ազդեցությունները կարող են դիտվել որպես խոտորումներ մոլորակի կամ արբանյակի՝ հիմնական մարմնի շուրջ ենթադրյալ չխանգարված շարժման նկատմամբ։

Պարբերական բնույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձգողական սիմուլյատորի հղում Մերկուրի, Վեներա, Երկիր և Մարս մոլորակների փոփոխվող էքսցենտրիսիտետի գրաֆիկը հաջորդ 50000 տարիների ընթացքում: Այս գրաֆիկի զրոյական կետը 2007 թվականն է:

Արեգակնային համակարգում մեկ մոլորակի մյուսի կողմից առաջացած խոտորումների մեծ մասը պարբերական են, որոնք բաղկացած են փոքր ազդակներից, երբ մոլորակը անցնում է մյուսի մոտով։ Սա ստիպում է մարմիններին հետևել պարբերական կամ կիսապարբերական շարժումների, ինչպես օրինակ՝ Լուսինը իր ուժեղ խաթարված ուղեծրում։ Այս պարբերական բնույթը հանգեցրեց Նեպտունի հայտնաբերմանը 1846 թվականին՝ Ուրանի ուղեծրի խաթարումների արդյունքում։

Մոլորակների շարունակական փոխադարձ խաթարումները առաջացնում են երկարատև կիսապարբերական տատանումներ նրանց ուղեծրի տարրերում, որոնք առավել ակնհայտ են, երբ երկու մոլորակների ուղեծրային պարբերությունները գրեթե սինքրոն են։ Օրինակ՝ Յուպիտերի հինգ ուղեծրերը (59,31 տարի) մոտավորապես հավասար է Սատուրնի երկու ուղեծրին (58,91 տարի)։ Սա առաջացնում է երկուսի համար մեծ խոտորումներ՝ 918 տարվա պարբերությամբ, երբ, նրանք մոտենում եր իրար ուղեծրերով շարժամ ժամանակ: Այս երևույթը առաջին անգամ հայտնաբերել է Լապլասը[2]:

Վեներան ներկայումս ունի ամենափոքր էքսցենտրիսիտետ ունեցող ուղեծիր, այսինքն՝ այն բոլոր մոլորակային ուղեծրերից ամենամոտն է շրջանաձևին: 25000 տարի անց Երկիրը կունենա ավելի շրջանաձև (պակաս էքսցենտրիկ) ուղեծիր, քան Վեներան: Ապացուցված է, որ Արեգակնային համակարգում երկարատև պարբերական խոտորումները կարող են քաոսային դառնալ շատ երկար ժամանակահատվածներում. որոշ հանգամանքներում մեկ կամ մի քանի մոլորակներ կարող են հատել մեկ այլ մոլորակի ուղեծիրը՝ հանգեցնելով բախումների:

Արեգակնային համակարգի շատ փոքր մարմինների, ինչպիսիք են գիսաստղերը, ուղեծրերը հաճախ խիստ խոտորվում են, մասնավորապես գազային հսկաների գրավիտացիոն դաշտերի կողմից։ Մինչդեռ այս խոտորումներից շատերը պարբերական են, մյուսները՝ ոչ, և մասնավորապես սրանք կարող են ներկայացնել քաոսային շարժման ասպեկտներ։ Օրինակ՝ 1996 թվականի ապրիլին Յուպիտերի գրավիտացիոն ազդեցությունը հանգեցրեց Հեյլ-Բոպ գիսաստղի ուղեծրի պարբերությունը-ի 4206 տարուց կրճատվելուն մինչև 2380 տարի, փոփոխություն, որը որևէ պարբերականությամբ չի վերականգնվի[6]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Bate, Mueller & White (1971)
  2. 1 2 3 Moulton (1914)
  3. ↑ Newton quoted by Prof G.E. Smith (Tufts University), in
    Smith, G.E. «Closing the loop: Testing Newtonian gravity, then and now» (symposium talk). Three lectures on the role of theory in science. Stanford University. Արխիվացված է օրիգինալից (PowerPoint) 2025-04-10-ին. Վերցված է 2025-09-10-ին.
  4. ↑ Egerton, R.F. «Newton» (course notes). Physics 311-12. Portland, OR: Portland State University. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 10-ին – via physics.pdx.edu.
  5. ↑ Roy (1988)
  6. ↑ Yeomans, Don (1997 թ․ ապրիլի 10). «Comet Hale–Bopp orbit and ephemeris information». Pasadena, CA: NASA Jet Propulsion Laboratory. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 23-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Solex (by Aldo Vitagliano) predictions for the position/orbit/close approaches of Mars
  • Gravitation Sir George Biddell Airy's 1884 book on gravitational motion and perturbations, using little or no math.(at Google books)