Պերվոմայսկի շրջան (Դոնի Ռոստով)
| |||
Երկիր | Ռուսաստան | ||
Կարգավիճակ | Ռուսաստանի քաղաքի շրջան | ||
Մտնում է | Դոնի Ռոստով | ||
Բնակչություն | 186 338 մարդ[1] | ||
Տարածք | 44,1 կմ² | ||
Հիմնադրված է | դեկտեմբերի 15, 1936 թ. | ||
Հեռախոսային կոդ | 863 | ||
Անվանված է | Մայիսի մեկ | ||
rostov-gorod.ru |
Պերվոմայսկի շրջան (ռուս.՝ Первомайский район), վարչատարածքային միավոր, Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի 8 շրջաններից մեկը։ Հիմնվել է 1936 թվականի դեկտեմբերի 15-ին։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պերվոմայսկի շրջանում գտնվում է 1922 ձեռնարկություն, որոնցում աշխատում է 58 300 մարդ։ Շրջանի խորհրդանիշն ու այցեքարտն են համարվում գյուղատնեսական մեքենաշինությունը, ավիացիոն համալիրը, սարքաշինությունը։ «Ռոստսելմաշ» ՍՊԸ-ն, «Պրիբոր» դաշնային պետական միացյալ ձեռնարկությունը, «Գրանիտ» ԲԲԸ-ն, «Դոնավիա» ԲԲԸ-ն, «Քաղաքացիական ավիացիայի Ռոստովի թիվ 412 գործարան» ԲԲԸ-ն, «Բիզոն» ՍՊԸ-ն, «Ալմազ» ԲԲԸ-ն հայտնի են Ռուսաստանի սահմաններից դուրս։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջանի տարածքում գտնվում է մերձքաղաքային հաղորդակցության «Սելմաշ» երկաթուղային կայարանը։ Ռոստովի օդանավակայանի Հյուսիսային Կովկասում խոշորագույն համալիրը տեղավորված է 400 հա տարածքում, ունի միջազգային չափանիշներին համապատասխան թռիչքավայրէջքուղի, ավելի քան 17 հազար մ² մակերեսով օդանավակայանի շենք, ներքին և միջազգային թռիչքների մեծ աշխարհագրություն։
Առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջանում գտնվում են 15 շուկա, 4 հյուրանոց, 714 խանութ։
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջանում գործում են 50 կրթական հաստատություններ, որոնցից 2-ը բուհեր են, 20-ը՝ դպրոցներ, 5-ը՝ միջին մասնագիտական կրթության հաստատություններ, 23-ը՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններ։
Քաղաքում խոշորագույն Օստրովսկու անվան զբոսայգին զբաղեցնում է 200000 մ² մակերես, նրա տարածքում մշտապես գործում են մանկական երկաթուղին, 15,8 հազար տարողությամբ բազմաբնույթ «Օլիմպ-2» մարզահամալիրը, քաղաքում հնագույն «Ավտոգրադ» ավտոդպրոցը։ Այն հիմնվել է 1974 թվականին, գաղափարի հեղինակը, նախաձեռնողը, համալիրի կոնստրուկտորը, շինարարության կազմակերպիչն ու առաջին տնօրենն է Եվգենի Տրուբաչովը։ Ի սկզբանե ստեղծվել է որպես մանկական ավտոդպրոց՝ դպրոցականների շրջանում ճանապարհային անվտանգության կանոններն ուսուցանելու և ավտոգործը մասսայականացնելու նպատակով։ Այժմ այն վերանվանվել է «Ռոստովի պատանեկան ավտոմոբիլային դպրոց» դաշնային ինքնավար հաստատություն, աշխատանքի հիմնական բնույթն է 14 տարեկանից բարձր բոլոր ցանկացողներին առևտրային հիմունքներով մեքենա վարել սովորեցնելը։
Նաև քաղաքացիների և քաղաքի հյուրերի հանգստի համար ստեղծվել է «Ռոստովի ծով» արհեստական լճակը՝ 52 հա մակերեսով և սաղարթավոր ու փշատերև ծառերով լայնածավալ անտառապուրակային գոտիով։