Պերսևս և Անդրոմեդա (նկար, Ռուբենս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Պերսևս և Անդրոմեդա
Peter Paul Rubens - Perseus and Andromeda - WGA20304.jpg
տեսակգեղանկար
նկարիչՊիտեր Պաուլ Ռուբենս
տարիմոտ. 1622
բարձրություն99,5 սանտիմետր[1]
լայնություն139 սանտիմետր[1]
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊետական Էրմիտաժ
հավաքածուՊետական Էրմիտաժ
հիմնական թեմաPerseus and Andromeda?
https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/48131/ կայք

«Պերսևս և Անդրոմեդա» (անգլ.՝ Perseus and Andromeda), ֆլամանդացի գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի (1622 թվական) նկարը։ Նկարի սյուժեն փոխառել է հունական առասպելից, որտեղ պատմվում է ժայռին կապված Անդրոմեդայի մասին, որին պետք է հոշոտեր ծովահրեշը: Այդ ժայռի վրա էլ նրան տեսնում է երիտասարդ հերոս Պերսևսը, երբ երկար ճանապարհորդությունից հետո հասնում է Կեփևսի թագավորությանը: Նկարը գտնվում է Էրմիտաժում, Սանկտ Պետերբուրգ[2]:

Ռուբենսն այս սյուժեով երկու կտավ է ստեղծել: Երկրորդ տարբերակը, որը ստեղծվել է առաջինի հետ գրեթե միաժամանակ, գտնվում է Բեռլինի պատկերասրահում: Նույն կոմպոզիցիան մեծացված տեսքով Ռուբենսը պատկերել է նաև Անտվերպենում գտնվող նրա տան ճակատային մասում:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կտավում Պերսևսը հանդես է գալիս որպես հաղթահերոս, իսկ թևավոր աստվածուհի Վիկտորիան, արմավենու ճյուղը և դափնեպսակը ձեռքին, պսակում է հաղթողին:

Առասպելում Ռուբենսը որոշ փոփոխություններ է մտցրել` նա ավելացրել է թևավոր ձի Պեգասին, որի վրա թամբած թռչում է Պերսևսը:

Ըստ առասպելի հրեշը մոտենում է ժայռին` հմտորեն հաղթահարելով հզոր ալիքները: Հրեշի աղեղը արդեն մոտ է, երբ Պերսևսը իր օդային սանդալներով թռչում է օդ: Նրա շողքը ընկնում է ծովի վրա և հրեշը նետվում է հերոսի շողքի վրա: Պերսևսը բարձրությունից հարձակվում է հրեշի վրա և սուրը խրում է հրեշի մեջքին: Հրեշն իր պոչով խփում է ջրին: Ծովը փրփրում է, իսկ Պերսևսը անդադար հարվածում է: Արյունը և ջուրը հոսում են հրեշի երախից. նա մահացու վիրավորված է, ահեղ մարտը ավարտված է:

Յուրաքանչյուր գծի, ձևի ներքին լարված դինամիկան, նրանց աճող ռիթմը այստեղ իրենց գերագույն արտահայտչականությունն են գտնում: Հպարտ ձին, փառքի թռչող աստվածուհին և առաջ ընթացող Պերսևսը, նրանք բոլորը կարծես ձգվում են դեպի Անդրոմիդան, որը թեքվել է դեպի իր փրկիչը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (իտալերեն) M. Jaffé, Catalogo completo di Rubens, Rizzoli, 1989, p. 280
  • M. Warszawska: Peter Paul Rubens. Warszawa: Firma Księgarska Jacek i Krzysztof Olesiuk, 2006. ISBN 83-7423-385-0.
  • Daniela Tarabla: Rubens. Warszawa: Wydawnictwo "Arkady", 2006. ISBN 978-83-60529-22-5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]