Պերսի Ջեքսոնը և հրեշների ծովը (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերսի Ջեքսոնը և հրեշների ծովը
անգլ.՝ The Sea of Monsters[1][2]
ՀեղինակՌիք Ռիորդան[1]
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրարկածային, young adult fiction? և ֆենթեզի
ԹեմաՀունական դիցաբանություն[1], Պոսեյդոն[1] և Ոսկե գեղմ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Պերսի Ջեքսոն, Աննաբեթ Չեյզ, Grover Underwood?, Sally Jackson? և Tyson?
ՇարքՊերսի Ջեքսոն և օլիմպիացիներ
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչMiramax Books և Hyperion Books
Հրատարակման տարեթիվապրիլի 1, 2006
Կայքrickriordan.com/book/the-sea-of-monsters/(անգլ.)

Պերսի Ջեքսոնը և հրեշների ծովը (անգլ.՝ The Sea of Monsters), Ռիք Ռիորդանի «Պերսի Ջեքսոնը և օլիմպիացինները» շարքի երկրորդ գիրքը։ Այս գիրքը նկարագրում է տասներեքամյա կիսաստված Պերսի Ջեքսոնի արկածները, թե ինչպես են նա և իր ընկերները կիկլոպ Պոլիֆեմից փրկում իրենց մյուս ընկերոջը՝ երգիծաբան Գրոուվերին, իսկ Կիսատոհմիկների ճամբարը Տիտանների հարձակումից, ինչպես նաև նրանք պետք է Ոսկե գեղմի օգնությամբ բուժեն Տալիի սոճին, որը պաշտպանում է Կիսատոհմիկների ճամբարի սահմանները։

«Հրեշների ծովը» գրաքննադատների կողմից դրական արձագանք է ստացել և առաջադրվել է բազմաթիվ մրցանակների։ 2006 թվականի սեպտեմբերի 6-ին թողարկվել է ձայնագիրքը (անգլերեն լեզվով)։ Ֆիլմը նաև համարվում է 2013 թվականի օգոստոսի 22-ին Ռուսաստանում թողարկված «Պերսի Ջեքսոնը և հրեշների ծովը» ֆիլմի հիմքը։

Ամփոփագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նախորդ գիրքը՝ «Կայծակներ գողացողը», այնպես էլ սա ֆենթեզի ժանրի գիրք է։ Գրաքննադատները սյուժեն անվանել են արագ զարգացող, հումորային և գործողություններով լի, և նախորդի հետ միասին՝ ընտանիքում սիրո և ընդունելության մասին։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

20th Century Fox-ը գոհ է եղել առաջին կինոնկարի շահույթից և հավաքել է ֆինանսավորում երկրորդ մասը նկարահանելու համար։ «Պերսի Ջեքսոնը և հրեշների ծովը» ֆիլմի նկարահանումները սկսել են 2012 թվականի ապրիլին։ Ռեժիսորը եղել է Տոր Ֆրոյդենտալը, իսկ առաջին ֆիլմի բեմադրիչ Քրիս Կոլամբուսը սահմանափակվել է պրոդյուսերական գործառույթներով։ Ռիկ Ռորդանի գիրքը վերափոխել են «Էդ Վուդ» և «Գործակալ Կոդի Բենկս» ֆիլմերի սցենարիստներ Սքոթ Ալեքսանդերը և Լարի Կարաշևսկին։

Մարգարեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարեութուն Կլարիսա Լա Ռուի համար․

Լողալ քեզ մթության մեջ երկաթե նավի վրա կմախքների հետ,
Այն ինչ փնտրում ես կգտնես ու կվերցնես քեզ հետ,
Սակայն հիասթափության քարը մի ակնթարթ քեզ կճնշի,
Առանց ընկերների մեծ կործանում է տուն վերադառնալը։

Մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Կլարիսսան գտնում է ոսկե գեղմը, սակայն սկսում են անհաջողություններ, որոնք նա չի կարողանում հաղթահարել։
Եթե Պերսին ու Անաբեթը չհասնեին օգնության, ապա Կլարիսան չէր ավարտի իր որոնումները։
Ոչ բոլորին է գումար բավականացնում ինքնաթիռի տոմսի համար, և Պերսին որոշում է, որ Կլարիսան պետք է միայնակ վերադառնա տուն։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը արժանացել է որոշ գրական մրցանակների, որոնցից են․

  • A Book Sense Top Ten Summer Pick for 2006
  • A Young Adult Library Services Association (YALSA) Best Book for Young Adults 2007
  • A Best Book of 2006, Child magazine
  • A Best Fantasy Sequel of 2006, Kirkus Reviews
  • A Barnes & Noble Best of 2006 for Kids & Teens
  • A Voice of Youth Advocates (VOYA) Top Shelf Fiction Pick for Middle School Readers, 2006
  • A CCBC Choice 2007, Cooperative Children’s Book Center
  • Mark Twain Readers Award Winner 2009

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ Պոսեյդոնի երիտասարդ որդին մարտի է բռնվում հզորագույն հրեշ Մանտիկրորոյի հետ, արկածները նմանվում են չարագործությունների։ Չնայած որսի աստվածուհի Արտեմիսի օգնությանը՝ հրեշը փախցնում է Անաբեթին՝ Աթենասի դստերը և Պերսիի ընկերուհուն, իսկ նրանից հետո վտանգի մեջ է ընկնում հենց Արտեմիսը։ Դելֆինյան պատգամախոսն ասում է, որ Անաբեթը կփրկվի, սակայն հզոր հնգյակից երկուսը, որոնք կուղևորվեն նրան որոնելու, կմահանան։ Եվ կարծես թե պատգամախոսի մարգարեությունները պետք է իրականան, քանի որ ուղևորության ընթացքում Պերսի Ջեքսոնին և նրա ընկերներին սպասվում են շատ անսպասելի վտանգներ։ Սակայն ամենամեծ փորձությունը նրանց սպասվում է Օտրիս լեռան վրա, որը պահպանում է հարյուրգլխանի վիշապը։ Այնտեղ Օլիմպոսի աստվածների կողմից անիծված Ատլասը իր ուսերի վրա է պահում տիտանների երկնային կամարը, որն էլ Արտեմիսին և Անաբեթին գցել էր թակարդի մեջ։

Շարունակության անունը՝ «Տիտանի անեծք»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Classify
  2. Record #309312232 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Percy Jackson: Sea of Monsters (www.IMDb.com)