Պերսի
Պերսի | |
---|---|
ազնվական տոհմ | |
Երկիր | Անգլիայի թագավորություն |
Հիմնադիր | William de Percy? |
Պերսի (անգլ.՝ Percy), 3 անգլիական ազնվական տոհմեր, որոնք միմյանց հետ կապված են մայրական կողմի ազգակցությամբ։ Անվանումը ծագում է նորմանդական Պերսի ան Օժ համայնքի անունից։
Պերսի 1-ին տոհմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոհմապետը՝ Վիլյամ I դե Պերսին (մահացել է 1096 թվականին), 1-ին ֆեոդալական բարոնն էր Թոփկլիֆում, Վիլհելմ I Նվաճողի հավատարիմ զինակիցը Անգլիայում։ Նա ստացել է մեծ տիրույթներ Յորքշիր և Լինքոլնշիր կոմսություններում։ Տոհմը մարել է նրա թոռան՝ Վիլյամ II դե Պերսիի մահից հետո (մոտ 1175 թ.), որն ուներ երկու դուստր։ Նրանցից մեկը՝ Ագնեսը, ամուսնացել էր Ջոսելին դե Լուվենի հետ, որը դարձել է Պերսի երկրորդ տոհմի տոհմապետը։
Պերսի 2-րդ տոհմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուվենի տան ճյուղ։
Տոհմապետը՝ Ջոսելին դե Լուվենը (մահացել է 1180 թվականին), Գոդֆրիդ I Բորոդատովի` Լուվենի կոմսի և Ստորին Լոթարինգիայի դուքսի կրտսեր որդին էր։
Նա տեղափոխվել է Անգլիա ավագ քրոջ` Ադելի` Հենրի I Բոկլերկ թագավորի երկրորդ կնոջ մոտ։ Այնտեղ նա ստացել է տիրույթ Պետուորտում (Սուսեկսում), իսկ հետագայում ամուսնացել է Ագնես դե Պերսիի հետ, ով հոր մահից հետո ժառանգել էր նրա ունեցվածքի մեծ մասը։ Նրանց զավակները կրեցին Պերսի տոհմական ազգանունը։
Ավագ որդին՝ Հենրի դե Պերսին (մահացել է 1198 թվականին), մահացել է մորից առաջ։ Բարոնի տիտղոսը, շրջանցելով անչափահաս զարմիկի՝ Վիլյամի իրավունքը, հափշտակել է երկրորդ որդին՝ Ռիչարդը։ Միայն Ռիչարդի մահից հետո՝ 1244 թվականին է Վիլյամը ստացել ողջ ունեցվածքն ու տիտղոսը։
Հենրի Պերսին առաջին Պերսի բարոնն էր։ 1299 թվականին նա բարոն Պերսի տիտղոսն ստացել է Ալինկից և հրավիրվել Լորդերի պալատ։
Նրա ծոռը՝ Հենրի Պերսին (1341—1408 թթ.)՝ Ալինկի 4-րդ բարոն Պերսին, 1377 թվականին ստացել է Նորթամբերլենդի կոմսի տիտղոս։ Նրա հետնորդները կոմսի տիտղոս են կրել մինչև 1670 թվականը, երբ նրա ազգը մարեց Ջոսելին Պերսիի՝ Նոթամբերլենդի 11-րդ կոմսի մահով (1644—1670 թթ.):
Պերսի 3-րդ տոհմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմիթսոնների ընտանիքի ճյուղ։
Տոհմապետը՝ պարոն Հյուգո Սմիթսոնը (1714—1786 թթ.), 1740 թվականին ամուսնացել է Էլջերոն Սեյմուրի՝ Սոմերսեթի 7-րդ դուքսի՝ Էլիզաբեթ Պերսիի՝ Ջոսելին Պերսիի քրոջ որդու դստեր հետ։ Նա 1742 թվականին ընդունել է Պերսի ազգանունը և բարոնի տիտղոսը, իսկ 1766 թվականին դարձել է Նոթամբերլենդի դուքսը։
Նրա հետնորդները կրել են Նոթամբերլենդի դուքսի տիտղոսը։ Ներկայումս ընտանիքի գլուխը համարվում է Ռալֆ Ջորջ Էլջերոն Պերսին՝ Նոթամբերլենդի 12-րդ դուքսը (ծնվել է 1956 թվականին)։
Պերսի ընտանիքի շինարարական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Անլինկի ամրոց
-
Վարքվորդ ամրոց
-
Մադլեհամ ամրոց
-
Վրեսլի ամրոց
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Перси, английская фамилия». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Percy» (անգլերեն). GENEALOGY.EU. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
- «Percy» (անգլերեն). Stirnet genealogy. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերսի» հոդվածին։ |
|