Պերուական կինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պերուական կինո. Պերույում առաջին նկարահանումներն իրականացվել են 1913 թվականին։ Ազգային կինեմատոգրաֆիայի հաստատումն սկսվել է 1930-ական թվականների կեսից, երբ կազմակերպվել է առաջին կինոֆիրման Լիմայում։ Պերուիի կինոն հանրահայտ է դարձել շնորհիվ ռեժիսոր Ա․ Ռոբլես Դոդոյի ֆիլմերի («Կանաչ պատ», 1969, «Պատրանք», 1973 և այլն)։ Խ․ Ուակոյի, Ս․ Վիլյանուէայի, է․ Նիսիմաիի, է․ Չամբիի վավերագրական ֆիլմերն արտացոլում են հնդկացիների կյանքի սուր սոցիալական խնդիրները։ Կինոդերասաններից են՝ Օ․ Մոնտեսկոն, Խ․ Մոնտորոն, է․ Դոդոյը, Լ․ Ալվարեսը, Ռ․ Մարտինը և ուրիշներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 286