Պերովսկիտ
Արտաքին տեսք


Պերովսկիտ, [ռուս կոմս Լ․ Ա․ Պերովսկու (1792–1856) անունով],
- միներալ՝ օքսիդների դասից։ Բաղադրությունը համապատասխանում է բանաձևին (41,24% և 58,76% ), երբեմն պարունակում է (կնոպիտ), (դիզանալիտ), (լոպարիտ) խառնուրդներ։ Բյուրեղային համակարգը կեղծ խորանարդային Է․ կարծրությունը՝ 6–7, խտությունը՝ 3950–4040 կգ/մ³։ Լինում է սև, մոխրագույն-սև, գորշ դարչնագույն։ Շատ բնորոշ է գերհիմքային ալկալային ապարների և նրանց հետ կապված հանքային սեգրեգացիաների և կարբոնատիտների համար։ Հանդիպում է կոնտակտային հանքավայրերում։ Օգտագործվում է ցերիումի խմբի հազվագյուտ հողային տարրեր ստանալու համար։
- Պերովսկիտի բյուրեղական կառուցվածքը և ընդհանուր բանաձևն ունեցող քիմիական միացություններ։ -ն՝ մինչև չորս, -ն մինչև յոթարժեք կատիոններ են․ -ը՝ անիոններ (հաճախ թթվածին)։ Դրանցից շատերը սեգնետաէլեկտրիկներ են ( ևն), մի քանիսը՝ կիսահաղորդիչներ, գերհաղորդիչներ ( ևն), ֆերոմագնետիկներ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 278)։ |