Պերճանուշ Մսրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պերճանուշ Մսրյան
Ծնվել էօգոստոսի 14, 1914(1914-08-14)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 12, 2009(2009-01-12) (94 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Պերճանուշ Համբարձումի Մսրյան-Օքսուզյան (օգոստոսի 14, 1914(1914-08-14), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 12, 2009(2009-01-12), Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, ճարտարագետ-շինարար: Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1943 թ.)[1]: Հայաստանի վաստակավոր շինարար[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերճանուշ Մսրյանը ծնվել է 1914 թվականին Ալեքսանդրապոլում: 1938 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1960-1970 թթ. եղել է ՀԽՍՀ պետշինի պլանավորման և զարգացման բաժնի պետ, 1970-1980 թթ. դասավանդել է Ա. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումում[1]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, կառուցվել է ճարտարապետ Պերճանուշ Մսրյանի նախագծով, 1963
  • Ջերմուկ առողջարանային քաղաքի գլխավոր նախագիծ (1945 թ.)
  • Երևանի կենտրոնի մանրակրկիտ պլանավորման նախագիծ (1938 թ.)
  • Երևանի Նոր Արեշի, Նորքի, Շահումյանի, Հարավարևմտյան և Հարավարևելյան շրջանների մանրակրկիտ պլանավորման նախագիծ: «Հաղթանակ» և Ա. Պուշկինի անվան զբոսայգիների պլանավորում և կանաչապատում, Հրազդանի շրջանում կիրճի և Պասկևիչի բլրի պլանավորում և կանաչապատում
  • Երևանի կենտրոնում և ծայրամասերում բնակելի թաղամասերի պլանավորում և կանաչապատում
  • Բնակելի տուն Երևանի Չարենցի փողոցում
  • Ավետիք Իսահակյանի տուն թանգարան, առանձնատներ Բաղրամյան պողոտայում
  • Երևանի «Պոլիվինիլացետատ» գործարանի կառավարում
  • Պանսիոնատներ Ջերմուկ առողջավայրում: Ջերմուկի քաղաքային զբոսայգու բարեկարգում
  • Մասնակցություն «Մեծ Երևան» ընդհանուր ծրագրի մշակմանը (1951 թ.)
  • Երևանում Բաղրամյան, Սայաթ Նովա պողոտաների և Չարենցի փողոցի կառուցման նախագիծ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այգիների տարածքի կանաչապատում», Երևան, 1950 թ.:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվավոր դիպլոմ (1945 թ.)
  • Հայաստանի վաստակավոր շինարար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]