Պերեկոպի հերոսների հուշարձան
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Մոսկվա և Perekopskaya Street? |
Շինության ձև | Հուշանշան |
Ներկա վիճակ | Կանգուն |
Պերեկոպի հերոսների հուշարձան (ռուս.՝ Памятник героям Перекопа), հուշանշան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է Քաղաքացիական պատերազմի ժամանակ 1920 թվականի աշնանը Պերեկոպի գրոհին և գերմանա-ֆաշիստական զավթիչներից 1944 թվականի գարնանը Ղրիմի ազատագրմանը։ Հուշարձանը տեղադրվել է 1972 թվականի նոյեմբերի 15-ին՝ Պերեկոպի փողոցի և Սևաստոպոլի պողոտայի խաչմերուկից ոչ հեռու[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշանշանը երկու գրանիտե բլոկներին կանգնած գրանիտե կարմիր պատ է։ Նրա վրա պատկերված են բուդյոնովկայով կարմիրբանակային և սաղավարտով զինվոր։ Ձախից արված է հետևյալ գրությունը. «Պերեկոպի հերոսներին։ 1920-1944»[2]։ Հակառակ կողմում թվարկված են այն դիվիզիաները, որոնք 1920 և 1944 թվականներին մասնակցել են Պերեկոպի համար մարտերին[1]։ Հուշարձանը տեղադրվել է բաց գույներով շարված սալիկներով և ծաղկաթմբերով եզրապատված բաց հարթակում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշանշանը կառուցվել է հարևան թիվ 531 դպրոցի (այժմ՝ թիվ 554 դպրոցի կառուցվածքային ստորաբաժանում թիվ 2) աշակերտների նախաձեռնությամբ և միջոցներով, որտեղ երկար ժամանակ ուսումնասիրվել է Պերեկոպի հերոսների պատմությունը։ Հուշարձանը պատրաստված է դպրոցի աշակերտ Վադիմ Երմոլաևի նախագծով։ Հուշահամալիրի ստեղծմանը մասնակցել են նաև ճարտարապետ Վ. Լ. Վոսկրեսենսկին և դպրոցի կերպարվեստի խմբակի ղեկավար Յ. Ս. Զիմինը[2]։
Հուշարձանը պատկանում է «քաղաքային քանդակ» կատեգորիային[3]։ Ամեն տարի Հաղթանակի օրը նրա մոտ ծաղիկներ են դրվում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Москва: Энциклопедия., Глав. ред. А. Л. Нарочницкий (1980). «Героям Перекопа» (ռուսերեն). М. : Советская энциклопедия. էջ 688.
- ↑ 2,0 2,1 2,2 Кожевников Р. Ф. Памятный знак «Героям Перекопа» // Скульптурные памятники Москвы. — Москва: Московский Рабочий, 1983.
- ↑ Вестник Мэра и Правительства Москвы № 65 ноябрь 2011 (2189)(չաշխատող հղում)