Պերանական թանգարան
Պերանական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Bras Basah? |
Վայր | Old Tao Nan School? |
Հիմնադրվել է | ապրիլի 25, 2008 |
Այցելուներ | 112 000 մարդ |
Կայք | peranakanmuseum.sg |
![]() | |
![]() |
Պերանական թանգարան, Սինգապուրում գտնվող թանգարան է՝ մասնագիտացված Պերանական մշակույթում։ Լինելով Ասիական Քաղաքակրթությունների թանգարանի «քույր» թանգարան, այն իր տեսակի մեջ առաջինն է աշխարհումում, որը բացահայտում է Պերանական մշակույթը Սինգապուրում և այլ՝ նախկին նեղուցային բնակավայրեր Մալակկայում , Պենանգում և այլ Պերանական քաղաքակրթություններում, որոնք գտնվում են Հարավային Ասիայում[1]։ Այն գտնվում է Հայկական փողոցի՝ Հին Թաո Նան Սքուլ շենքում, որը ժամանակին ծառայել է որպես Ասիական Քաղաքակրթութան թանգարանի արտեֆաքտ հավաքածուի ընդլայնված թև։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականի հունվարի 1-ին թանգարանը, այդ ժամանակ հայտնի որպես ԷյԷսԷմ[1], փակել է իր Հայկական փողոցի մասնաճյուղը՝ հիմնանորոգման նպատակով։ Փակման ժամանակ թանգարանի ղեկավարությունը Պերանական մշակույթը ընտրել է որպես մանկական թանգարանի թեմա և չինական կերամիկական թանգարանը, որպես ցուցադրություն Թաո Նան Սքուլ տարածքում։ Սա հնարավորություն է տվել թանգարանին հյուրընկալել աշխարհի ամենայուրահատուկ և բազմակողմանի՝ Պերանական թանգարանի արտեֆաքտների և այլ իրերի հավաքածուներին, ունենալով ավելի քան 112000 պոտենցիալ այցելուներ։ Բացի այդ վերանորոգումը հնարավորություն է տվել 25 տոկոսով ավելացնել ցուցադրության տարածքը՝ կոնտեքստային ցուցադրությունների և պերանական կյանքի ոճի բացահայտման համար։ Այն իր պլաններում նաև ներառում է Պերանական թեմատիկ հյուրանոցներ և խանութներ՝ շենքին հարող 4 խանութ-տների շարքում[2]։
Թանգարանը պաշտոնապես բացվել է 2008 թվականի ապրիլի 25-ին իր՝ Պերանական կյանքը ցուցադրող 10 մշտական պատկերասրահներով։ Թանգարանի հիմնական առանձնահատկությունը Պերանական Հարսանեկան անկողինն է, որը ժամանակին պատկանել է պենանգացի Միսիս Քուահ Հոնգ Չիամին, և հենց այդ անկողնում է նա լույս աշխարհ բերել իր 11 երեխաներից առաջին 7-ին[3]։
2019 թվականի ապրիլի 1-ից թանգարանը կրկին փակվել է վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով մինչև 2020 թվականի ավարտը[4]։
Պատկերասրահներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոյություն ունեն պատկերասրահների տարբեր տեսակներ․
- Պատկերասրահ 1 (Մակարդակ 1)
- Պարկերասրահներ 2 - 5 (Մակարդակ 2)
- Պատկերասրահներ 6 - 10 (Մակարդակ 3)
- Հատուկ Ցուցադրությունների Պակերասրահներ (Մակարդակ 3)
Առաջին պատկերասրահը՝ Օրիջինս անվանումով, ներկայացնում է Պերանական մշակույթը իր բազմաթիվ Պերանական համայնքներով Սինգապուրում, Մալակկայում , Պենանգում և Հարավային Ասիայում։ Մյուս սենյակների այցելուները ուսումնասիրում են 12 օրյա ավանդական, Պերանական հարսանիքը, որտեղ կարևոր արարողություններ են ներկայացված, ինչպես օրինակ «լափ չայ»-ը (նվերների փոխանակում) և «չիու թհաուն» (տարիքի գալը)։ Այցելուները կարող են նաև տեսնել կահավորված հարսանեկան պալատ և Մակարդակ 2 պատկերասրահի ներսում կարող են տեսնել հարսանեկան արարողություն։ 6-րդ պատկերասրահում՝ Նոնյայում, առանձնանում են արհեստները և ձեռքի աշխատանքը, ինչպես օրինակ ուլունքագործությունը, որը ցուցադրվում է «Նոնյա քեբայա»-ում և կանանց դերակատարությունը, որի մշակութային արժեքները փոխանցվում են Պերանացի երեխաներին։ 7-րդ պատկերասրահը ցուցադրում է Պերանակն կրոնը և հավատքը։ 8-րդ պատկերասրահը բացահայտում է առևտուրը, քաղաքականությունը և հայտնի Պերանականցիների սոցիալական գործերը Սինգապուրի պատմության մեջ և այդ ցուցադրությունը կոչվում է «Քաղաքական Կյանք»։ 9-րդ պատկերասրահը սննդի և տոնակատարությունների սրահն է, իր մեջ ներառում է հսկայական խնջույքների ձևավորում աշխարհում լավագույն՝ նոնյա ճենապակով։ Վերջապես տեսական փորձը եզրափակում է ժամանակակից Պերանականների ներանձնային դիտարկումը, թե ինչպես են նրանք վերաբերվում իրենց ժառանգությանը և նրանց մշակույթի ապագան՝ 10-րդ պատկերասրահում (խոսակցություններ)։ Լրացուցիչ Հատուկ Ցուցադրությունների Պատկերասրահներ- ում կներկայացվեն փոփոխվող յուրահատուկ- թեմատիկ ցուցահանդեսներ[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Singapore’s Newest Museum Opens: showcasing the finest and most comprehensive Peranakan collection in the world» (Press release)։ Asian Civilizations Museum։ 2008-04-17
- ↑ Boo Krist (2005-12-21)։ «Closing end-2005: reopening as Peranakan showcase after 2 years; Armenian Street museum wants to have the best collection in the world, and it's a week of free entry before $12m revamp»։ Straits Times
- ↑ 3,0 3,1 «Singapore’s Newest Museum Opens Annex I (Fact Sheet)» (Press release)։ Asian Civilizations Museum։ 2008-04-17
- ↑ Huiwen Ng (2019-01-21)։ «Singapore Philatelic Museum, Peranakan Museum to close for major redevelopment slated for late 2019»։ The Straits Times
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Պերանական թանգարան Վիքիպահեստում |
---|