Պետրո Բիբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրո Բիբա
Ծնվել էհուլիսի 1, 1913(1913-07-01)
ԾննդավայրՆովոմիրգորոդ, Ելիսավետգրադսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 22, 2002(2002-03-22) (88 տարեկան)
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ և հրատարակիչ
ԱնդամակցությունՈւկրաինայի գրողների ազգային միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ
Պետրո Բիբա Վիքիքաղվածքում

Պետրո Նիկիտովիչ Բիբա (ուկրաիներեն՝ Петро́ Мики́тович Бі́́ба, հուլիսի 1, 1913(1913-07-01), Նովոմիրգորոդ, Ելիսավետգրադսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 22, 2002(2002-03-22)), ուկրաինացի բանաստեղծ, լրագրող, հրատարակիչ։ Ուկրաինայի գրողների միության անդամ (1948), Ուկրաինական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրո Բիբան ծնվել է 1913 թվականին Նովոմիրգորոդ քաղաքում՝ ծառայողի ընտանիքում։ Բանաստեղծություններ սկսել է տպագրել դպրոցական տարիքից։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է թերթերի խմբագրություններում, տպագրվել է մանկական «Більшовиченята», «Червоні квіти» ամսագրերում։

Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, եղել է սերժանտ, հրամանատարի օգնական, հանդես է եկել 212-րդ հրաձգային դիվիզիայում։ Մասնակցել է Շեպետովկայի, Չերկասիի, Կրեմենչուգի մարտերին։ 1941 թվականի սեպտեմբերին վիրավորվել է Խմելնիկի մոտ։ Բուժվելուց հետո վերադարձել է ռազմաճակատ, եղել Հարավային Կովկասի ճակատում։ 1942 թվականի հոկտեմբերին կրկին վիրավորվել է։

Հետպատերազմյան շրջանում խմբագրել է «Вогні Придніпров'я» ալմանախը։ 1950 թվականին ավարտել է Նիկոպոլի մանկավարժական ինստիտուտը։ 1950-ական թվականներին եղել է Դնեպրի «Зоря» շրջանային թերթի պատասխանատու քարտուղար։ 1962-1975 թվականներին եղել է «Культура і життя» («Մշակույթ և կյանք») թերթի գլխավոր խմբագիրը։ 1948 թվականին լույս է տեսել Բիբայի բանաստեղծությունների առաջին «Եղբայրություն» գրքույկը[1]։

1964 թվականին Մոսկվայում ռուսերեն լույս է տեսել նրա «Կռունկները արևի ներքո» բանաստեղծությունների գիրքը[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Եղբայրություն», 1948
  • «Великий почин» («Մեծ նախաձեռնություն»), 1951
  • «З любов'ю» («Սիրով»), 1956
  • «Слухаю серце» («Լսում եմ սրտիս»), 1958
  • «А ми - навколо Сонця», 1961
  • «Струм», 1967
  • «Вись» («Բարձունք»), 1970
  • «Час» («Ժամանակ»), 1973
  • «Краплини теплого дощу», 1980
  • «Година зоряна - життя», 1982
  • «З вершини літа», 1986
  • «Цвіт багряний», 1988
  • «Грані», 1998
  • «Будем жить», 2001

Պետրո Բիբայի բանաստեղծություններից թարգմանվել են ադրբեջաներեն, բելառուսերեն, բուլղարերեն, հայերեն, ռուսերեն, չեխերեն։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրողի հայրենի քաղաք Նովոմիրգորոդի փողոցներից մեկը 2015 թվականին անվանվել է նրա անունով։

Պետրո Բիբան հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծառերը; Կայարան Այրում; Աղբյուրը։ Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 69-70։ Թարգմ.՝ Ալեք Խաչունց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В память о выдающемся журналисте в Никополе открыта мемориальная доска | «Никополь Онлайн»». www.nikopol-online.info (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
  2. Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 68։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրո Բիբա» հոդվածին։