Պետրու Գրոզա
| Պետրու Գրոզա Petru Groza | |
| Կուսակցություն՝ | Ռումինիայի ազգային կուսակցություն, Ժողովրդական կուսակցություն և Հողագործների ճակատ |
|---|---|
| Կրթություն՝ | Լայպցիգի համալսարան, HU Berlin և Բուդապեշտի համալսարան |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, գործարար, ձեռնարկատեր և բանկիր |
| Ծննդյան օր | դեկտեմբերի 7, 1884[1][2][3][…] |
| Ծննդավայր | Բեչա, Հունեդոարա, Ռումինիա |
| Վախճանի օր | հունվարի 7, 1958[4][1][2][…] (73 տարեկան) |
| Վախճանի վայր | Բուխարեստ, Ռումինիա[4] |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Adam Groza? |
| Զավակներ | Օկտավիան Գրոզա և Mária Bisztrai? |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Պետրու Գրոզա (ռումիներեն՝ Petru Groza, դեկտեմբերի 7, 1884[1][2][3][…], Բեչա, Հունեդոարա, Ռումինիա - հունվարի 7, 1958[4][1][2][…], Բուխարեստ, Ռումինիա[4]), ռումինացի քաղաքական գործիչ, իրավագիտության դոկտոր։
Սովորել է Բուդապեշտի, Բեռլինի, Լայպցիգի համալսարաններում։ 1921-1922 և 1926-1927 թվականներին եղել է մինիստր։ 1927 թվականին հեռացել է «ժողովրդական կուսակցություն»-ից։ 1933 թվականին հիմնել է «Հողագործների ճակատ» գյուղացիական կազմակերպությունը։
խորհրդային օկուպացիայի ժամանակաշրջանում եղել է Ռումինիայի վարչապետը (այսպես կոչված՝ կոալիցիոն կառավարությունների մինիստր-նախագահ), այնուհետև՝ կոմունիստական ռեժիմի վերջնական հաստատումից հետո, 1952 թվականից մինչև մահը՝ 1958 թվականը, գլխավորել է Ռումինիայի Մեծ ազգային ժողովի նախագահությունը (պետության փաստացի ղեկավարը) ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- 1 2 3 4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- 1 2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- 1 2 3 4 Гроза Петру // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրու Գրոզա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 232)։ |
- Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Դեկտեմբերի 7 ծնունդներ
- 1884 ծնունդներ
- Ռումինիայում ծնվածներ
- Հունվարի 7 մահեր
- 1958 մահեր
- Բուխարեստ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Ռումինացի պետական գործիչներ
- Ռումինիայի քաղաքական գործիչներ
- Բուդապեշտի համալսարանի շրջանավարտներ
- Ռումինիայի վարչապետներ
- Ռումինիայի փոխվարչապետներ
- Կոմունիստ ղեկավարներ
- Ռումինիայի կառավարության անդամներ