Պետրուշկայի համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Պետրուշկայի համախտանիշ
ռուս.՝ Синдром Петрушки
Պետրուշկայի համախտանիշ.jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2015
Լեզուռուսերեն
ԴերակատարներԵվգենի Միրոնով, Չուլպան Խամատովա, Մերաբ Նինիձե և Ալեքսանդր Կուզնեցով
Պատմվածքի վայրՍանկտ Պետերբուրգ

«Պետրուշկայի համախտանիշ» (ռուս.՝ «Синдром Петрушки»), ռուսական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ելենա Խազանովան Դինա Ռուբինայի համանուն վեպի հիման վրա։

Պրեմիերան կայացել է 2015 թվականի հունիսի 9-ին Սոչիի «Կինոտավր» փառատոնում[1], որտեղ կինոնկարն ստացել է Միքայել Թարիվերդիևի անվան մրցանակ ֆիլմի լավագույն երաժշտության համար[2]։ Ֆիլմը թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 5-ին[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ Պետյան ականատես է լինում, թե ինչպես է պատուհանից դուրս նետվում այդ ժամանակ իրեն անծանոթ փոքրիկ աղջկա՝ Լիզայի մայրը։ Նա նկատում է, որ մահածացի նման կարմրահեր է նաև մանկասայլակում նստած երկու տարեկան աղջիկը, որը մնացել է առանց հսկողության։ Նա երեխային տանում է իր ընկերոջ՝ Բորյայի տուն, և միայն վերջինիս տատի՝ Վերա Լեոպոլդովնայի զգոնության ու հնարամտության շնորհիվ ոչ միայն երեխան վերադարձվում է ընտանիքին, այլև Պետյան սկսում է համարվել աղջկան փրկած հերոս, ինչի շնորհիվ նրան թույլ են տալիս շարունակել շփվելու երեխայի հետ։ Պետյան իր ամբողջ ազատ ժամանակն անցկացնում է նրա հետ, իսկ երբ մեկնում է սովորելու Սանկտ Պետերբուրգում՝ աղջկան տանում է իր հետ՝ հակառակ նրա հոր կամքի։

Տարիներ անց Պյոտրն աշխատում է որպես դերասան-տիկնիկագործ։ Նրա կինը՝ Լիզան, որդի է ունենում Անջելմանի համախտանիշով՝ հազվադեպ ժառանգական հիվանդությամբ, որը հայտնի է նաև որպես «Պետրուշկայի համախտանիշ»։ Երեխայի մահը ազդում է Լիզայի հոգեկան հավասարակշռության վրա, որին հսկողության տակ է վերցնում Պետյայի՝ հոգեբուժական կլինիկայում աշխատող ընկերը՝ Բորիսը։

Լիզայի հիվանդության պատճառով խախտվում է յուրահատուկ պարային համարներով ելույթների գրաֆիկը, որոնք բեմադրել էր Պետյան իրենց երկուսի համար․ վարպետը կենդանացնում է տիկնիկին, որի հետ կատարում է պարը։ Պարընկերուհուն փոխարինելու համար Պետյան ստեղծում է Լիզայի տիկնիկային պատճենը, որը ստանում է Էլիս անունը։ Ապաքինվել սկսող Լիզայի համար դա նոր հարված է դառնում։ «Մրցակցի» մասին մտքերը հանգիստ չեն տալիս նրան, և կինն «որս» սկսում է նրա դեմ, մինչև ելույթներից մեկից հետո գողանում է տիկնիկը և վերջնականապես հաշվեհարդար է տեսնում նրա հետ։

Լիզայի՝ նորից հղիանալու փորձը կապված է հոգեբանական վախի հետ։ Որպեսզի կնոջն օգնի ազատվել տագնապից, Պետյան օգտագործում է ընտանեկան լեգենդը Կորչմարի տեսքով ընտանեկան «հղի կուռքի» մասին, որը նա պատանեկության տարիներին լսել էր Լիզայի հորից։ Պահպանված լուսանկարների հիմանվրա վերստեղծելով տիկնիկը՝ Պետյան Լիզային պարգևում է հանգստություն և նրա մտքից հանում է վախը նոր հղիությունից։ Նրանք ունենում են կրակագույն-կարմիր մազերով աղջիկ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվգենի Միրոնով – Պետյա
  • Չուլպան Խամատովա – Լիզա / Էլիս
  • Մերաբ Նինիձե – Բորիս
  • Զուրաբ Ղիփշիձե – Թեդի Վիլկովսկի
  • Ալեքսանդր Կուզնեցով  – Պետյա, 20 տարեկան
  • Ալինա Գվասալիա – Լիզա, 18 տարեկան
  • Ալեքսեյ Լյուբիմով – Բորյա, 20 տարեկան
  • Արտյոմ Ֆադեև – Պետյա, 8 տարեկան
  • Գլեբ Պրոտասով – Բորյա, 8 տարեկան
  • Օլեսյա Գալինսկայա – Լիզա, 5 տարեկան
  • Սլավա Պրոտասով – Լիզա, 2 տարի
  • Էրա Զիգանշինա – Վերա Լեոպոլդովնա, Բորյայի տատը
  • Վլադիմիր Սելեզնյով – Ռոմկա, Պետյայի հայրը
  • Յուլյա Մարչենկո – Կատյա, Պետյայի մայրը
  • Քսենյա Մորոզովա – Եվա
  • Ալեքսեյ Վեդերնիկով – Եվայի երկրպագուն
  • Աննա Իվանովա-Բրաշինսկայա – Խանա
  • Սեմյոն Սիտնիկ – գլխավոր բժիշկ
  • Նատալյա Իոխվիդովա – մաթեմատիկոս
  • Բորիս Պետրով – բեռնակիր
  • Ֆիլիպ Երշով – Պետյայի 1-ին ընկերը
  • Ալեքսանդր Կրիմով – Պետյայի 2-րդ ընկերը
  • Կիրիլ Ֆրոլով – Պետյայի 3-րդ ընկերը

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Ալյոնա Ալովա, Դինա Ռուբինայի «Պետրուշկայի համախտանիշ» վեպի հիման վրա
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ելենա Խազանովա
  • Բեմադրող օպերատոր՝ Ազիզ Ժամբակիև
  • Բեմադրող նկարիչ՝ Նատալյա Նավոենկո
  • Կոմպոզիտոր՝ Նիկոլյա Ռաբեյուս
  • Սանկտ Պետերբուրգի սիմֆոնիկ նվագախումբ
    • Դիրիժոր՝ Վսեվոլոդ Պոլոնսկի
  • Պարուսույց՝ Ռադու Պոկլիտարու
  • Տնօրեն՝ Նադեժդա Պոպովա
  • Համապրոդյուսերներ՝ Ունդին Ֆիլտեր, Թոմաս Կրալ, Պիեռ-Անդրե Տիեբո՝ Անտոնիո Էքսակոստոսի, Յոզեֆ Ռատցինգերի հետ համատեղ
  • Պրոդյուսերներ՝ Իլյա Գավրիլով, Ալեքսանդր Նովին, Դմիտրի Արոնին, Ասյա Տեմնիկովա, Ելենա Բրենկովա, Աննա Կաչկո
  • Գեղարվեստական ղեկավար՝ Եվգենի Միրոնով

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Ներկայացված Արդյունքներ
2015
«Կինոտավր»
Միքայել Թարիվերդիևի անվան մրցանակ «Ֆիլմի լավագույն երաժշտության համար» Նիկոլյա Ռաբեյուս Հաղթանակ

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հիմնական մասը նկարահանվել է Սանկտ Պետերբուրգում և նրա շրջակայքում (Լոմոնոսովի Օրանիենբաում պալատ-պարկային անսամբլ և Վիբորգ[4]։

Գլխավոր համարը, որով հանդես է գալիս տիկնիկագործ Պետյան, բեմադրել է բալետմայստեր Ռադու Պոկլիտարուն՝ «Կիև Մոդեռն-բալետ» թատրոնի ստեղծողը[5]։ Սա նրա առաջին աշխատանքնէ կինոյոմ որպես խորեոգրաֆ[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]