Պետրոս հավալուսն
Պետրոս | |
---|---|
![]() Պետրոս հավալուսնը | |
Անվան բնօրինակ | հուն․՝ Πέτρος ο πελεκάνος |
Տեսակ | Վարդագույն հավալուսն |
Մահացել է | դեկտեմբերի 2, 1985 |
Մահվան վայր | Միկոնոս, Հունաստան |
Երկիր | ![]() |
Հայտնի է | Միկոնոս կղզու պաշտոնական թալիսման |
Petros, the pelican of Mykonos Վիքիպահեստում |
Պետրոս հավալուսն (հուն․՝ Πέτρος ο πελεκάνος), վարդագույն հավալուսն, Հունաստանի Միկոնոս կղզու պաշտոնական թալիսմանը[1][2]:
1958 թվականին տեղի ձկնորսները փոթորկի ժամանակ գտել են մի վիրավոր հավալուսնի: Նրանք փրկել են հավալուսնին և իրենց հետ տարել նավահանգիստ: Այնտեղ կենդանուն բուժել են և լավ կերակրել: Ի վերջո հավալուսնը սկսել է բնակություն հաստատել մարդկանց շրջանում:
Միկոնոսցիները վարդագույն հավալուսնին տվել են Պետրոս անունը: Շուտով հավալուսնը դարձել է Միկոնոս կղզու գլխավոր խորհրդանիշը: Այն գրավել է Հունաստան ժամանած զբոսաշրջիկների ուշադրությունը:
Սակայն՝ 1985 թվականի դեկտեմբերի 2-ին Պետրոս հավալուսնը ընկել է մեքենայի տակ և անասնաբույժներին չի հաջողվել փրկել կենդանուն[3]: Որպես փոխհատուցում՝ Գերմանիայում գտնվող Համբուրգի կենդանաբանական այգուց Միկոնոս է բերվել ևս մեկ վարդագույն հավալուսն, որին տեղացիները կրկին անվանեցին Պետրոս:
Այսպիսով՝ հավալուսները դարձան կղզու կարևոր բնակիչները: Ներկայումս Միկոնոսում ապրում են երեք հավալուսներ: Նրանք ազատ կերպով քայլում են փողոցներով: Տեղի բնակիչներն ու զբոսաշրջիկները կերակրում են կենդանիներին: Միկոնոսի շատ հյուրանոցներ անվանվել են ի պատիվ Պետրոս հավալուսնի (օրինակ՝ «Հավալուսն հյուրանոց»):
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Պետրոս հավալուսն՝ Տեղեկույուններ Պետրոսի՝ Միկոնոսի և Կիկլադների ազգային թալիսման հավալուսնի մասին, greeka.com
- ↑ Պետրոս հավալուսն — Միկոոսի թալիսմանը, greeceindex.com
- ↑ Εφημερίδα Άποψη της Σύρου, φύλλο 187, 23 Φεβρουαρίου 2007.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պետրոս հավալուսն կատեգորիայում։ |