Պետրոս Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետրոս Մնացականյան
Պետրոս Մնացականյան.jpg
Ծնվել է1867
Մահացել է1933
Ազգությունհայ
Մասնագիտությունհեղափոխական

Պետրոս Մկրտչի Մնացականյան (կուսակցական ծածկանունը՝ Պիեր, 1867, Գանձակ (այժմ՝ Կիրովաբադ)—1933, Բաքու), հայ բոլշևիկյան գործիչ, Անդրկովկասի հեղափոխական շարժումների մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1905 թվականից։

1906 թվականից Բաքվում և Թիֆլիսում աշխատակցել է բոլշևիկյան թերթերին, կատարել կուսակցական հանձնարարություններ։ Բաքվում նրա լուսանկարչատունը եղել է բոլշևիկների ընդհատակյա հավաքատեղի։ Մուսավաթական Ադրբեջանի տարիներին Մնացականյանը Բաքվի ընդհատակյա բոլշևիկյան կոմիտեի ակտիվ անդամներից էր։ Կուսակցական աշխատանք է տարել նաև Լեռնային Ղարաբաղում։ Խորհրդային վարչակարգի հաստատումից հետո եղել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրական կոլեգիայի անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 652 CC-BY-SA-icon-80x15.png