Պետրոս Մեծի ծոց, գտնվում է Ճապոնական ծովում, ՌուսաստանիՊրիմորիեի երկրամասի հարավային ափերի մոտ։ Երկարությունը 80 կմ է, լայնությունը հարավում՝ մոտ 200 կմ։ Ափերը կտրտված են Ամուրի, Ուսսուրական, Պոսիետի, Վոստոկ, Նախոդկայի և այլ ծոցերով։ Ձմռանը սառցակալում է։ Ափերին են Վլադիվոստոկ և Նախոդկա նավահանգիստները։
Ծոցում կան 13 կղզիներ՝ ավելի քան 1 կմ² տարածքով, 36 մեծ և փոքր կղզիներ՝ անվանումներով, այդ թվում՝ Ռուսական, Պոպովի, Ռեյնեկե, Ռիկորդի, Շկոտի, Ելենայի, Մոիսեևի, Ֆուրուգելմ, Ասկոլդ, Պուտյատին, Ռիմսկի-Կորսակով արշիպելագ, Պախտուսով, Ժելտուխին, Երկու Եղբայր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 260)։