Պետրոս Մարկարիս
Պետրոս Մարկարիս | |
---|---|
Ծննդյան անուն | Bedros Markaryan[1] |
Ծնվել է | հունվարի 1, 1937[2][3][4] (87 տարեկան) կամ դեկտեմբերի 31, 1936[1] (87 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գրական անուն | Petros Markaris[1] |
Մասնագիտություն | Գրող, թարգմանիչ |
Լեզու | նոր հունարեն |
Ազգություն | Հայերը Կոստանդնուպոլսում և Greeks in Turkey? |
Քաղաքացիություն | Հունաստան |
Կրթություն | St. George's Austrian High School?[1] |
Ստեղծագործական շրջան | 1965 - մինչ օրս |
Ժանրեր | դետեկտիվ վեպ, թատերգություն, կինոսցենար, թարգմանություններ |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Petros Markaris Վիքիպահեստում |
Պետրոս Մարկարիս (հուն․՝ Πέτρος Μάρκαρης, հունվարի 1, 1937[2][3][4] կամ դեկտեմբերի 31, 1936[1], Հեյբելիադա, Թուրքիա[1]), հայկական ծագմամբ հույն գրող, թարգմանիչ, կինոսցենարիստ։ Հատկապես հայտնի է իր դետեկտիվ ժանրին պատկանող վեպերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետրոս Մարկարիսը ծնվել է 1937 թ. հունվարի 1-ին Ստամբուլում։ Նրա հայրը հայ էր, իսկ մայրը հույն։ Բարձրագույն կրթությունը ստացել է Վիեննայում և Շտուտգարտում։ Մինչ գրական գործունեությանը նվիրվելը ուսումնասիրել է տնտեսագիտություն։ 1974 թ. ստացել է Հունաստանի քաղաքացիություն։ Այժմ ապրում և ստեղծագործում է Աթենքում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետրոս Մարկարիսը ստեղծագործում է հունարեն, գերմաներեն և թուրքերեն լեզուներով։ 1965 թ. Մարկարիսը գրում է «Ալի Ռեջո» վերնագրով թատերգությունը, դրանից հետո նա գրում է մի քանի այլ թատերգություններ։ Հույն կինոբեմադրիչ Թեոդորոս Անգելոպուլոսի հետ ստեղծել է մի շարք կինոսցենարներ։ Սակայն Պետրոս Մարկարիսին լայն հռչակ բերեց դետեկտիվ ժանրին պատկանող Աթենքի ոստիկանության աշխատակից Կոստաս Խարիտասի մասին պատմող վեպերը։ Այս ստեղծագործությունները ջերմորեն են ընդունվել Հունաստանի, Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ընթերցողների կողմից։ Պետրոս Մարկարիսը հայտնի է նաև իր գերմաներենից կատարած թարգմանություններով։ Նա հունարեն է թարգմանել Գյոթեի «Ֆաուստ» և Բերտոլդ Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները» ստեղծագործությունները։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր Կոստաս Խարիտասի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995 - «Վաղ լուրեր»
- 1998 - «Տարածքի պաշտպանությունը»
- 2003 - «Չ – ն ինքնասպանություն է գործել»
- 2006 - «Հիմնական բաժնետերը»
- 2008 - «Հնում, շատ հնում»
- 2010 - «Ուշացված փոխառում»
- 2011 - «Պարտքի կարգավորում»
- 2012 - «Հաց, կրթություն, ազատություն»
- 2014 - «Վերջագիր»
Այլ ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թ. մարտի 29-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում Պետրոս Մարկարիսն արժանացել է Եվրոպայի ոստիկանական վեպի "Quais du Polar Festival 2013" մրցանակին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 https://www.haberturk.com/yazarlar/kursad-oguz/3169032-benim-tek-vatanim-var-o-da-istanbul
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.goethe.de/resources/files/pdf290/liste_preistraegerinnen_goethe-medaille_1955-20222023.pdf
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարցազրույց Պետրոս Մարկարիսի հետ (անգլ.)
- Ստամբուլը փոքրամասնությունների քաղաք է (հուն.)
- Achim Engelberg ‘Foreigners not wanted’ – A conversation with Petros Markaris - Հարցազրույց Պետրոս Մարկարիսի հետ (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս Մարկարիս» հոդվածին։ |
|