Պետրոս Ղազարյան
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պետրոս Ղազարյան (այլ կիրառումներ)
| Պետրոս Ղազարյան | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 27, 1974 (51 տարեկան) |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի պետական համալսարան (1997) |
| Մասնագիտություն | լրագրող, հաղորդավար և քաղաքական գործիչ |
| Աշխատատու | Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն |
| Ամուսին | Ժաննա Անդրեասյան |
Պետրոս Էդիկի Ղազարյան (նոյեմբերի 27, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, հաղորդավար, Հանրային Հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի նախկին տնօրեն[1]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1992-1997 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնում[2]։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականից մինչև 2018 թվականը Կենտրոն հեռուստաալիքում վարել է իր հեղինակային «Ուրվագիծ» հաղորդումը։ 2018 թվականի դեկտեմբերի 18-ին նշանակվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրենի պաշտոնակատար[3][4]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է։ Կինը Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն է[5][6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Պետրոս Ղազարյանը ևս ազատվել է պաշտոնից․ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը տարածել է հայտարարություն».
- ↑ «ZARK Foundation - Պետրոս Ղազարյան».
- ↑ «Պետրոս Ղազարյանը տեղափոխվում է Հ1».
- ↑ «Պետրոս Ղազարյանը նշանակվել է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ ԿԳՄՍՆ, ՀՀ. «Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար». ՀՀ ԿԳՄՍՆ. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Claus, Santa (2022 թ․ դեկտեմբերի 12). «Պետրոս Ղազարյանի կինը՝ Ժաննա Անդրեասյանը կնշանակվի նախարար -». www.armlife.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 14-ին.