Պետրոս Իլիչյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետրոս Իլիչյով
Pyotr Ilichov.jpg
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մարտի 11, 1966(1966-03-11) (53 տարեկան)
Ծննդավայր Պոդոլսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան

Պետրոս Իլիչյով (մարտի 11, 1966(1966-03-11), Պոդոլսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն[1]:

2013 թվականի դեկտեմբերի 6-ից մինչև 2018 թվականի փետրվարի 8-ը զբաղեցրել Է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալի պաշտոնը[2]: 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2013 թվական)[3]:

Նախկինում ՄԱԿ-ում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատարն է 2017 թվականի փետրվարի 24-ից հուլիսի 26-ը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին ավարտել է Պոդոլսկի թիվ 17 դպրոցը՝ ոսկե մեդալով: ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի շրջանավարտ: Տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներին:

Աշխատել է Մավրիկիոսում ԽՍՀՄ դեսպանատանը, Քենիայում և ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատներում: ԱԳՆ կենտրոնական ապարատում պաշտոններ է զբաղեցրել Աֆրիկայի դեպարտամենտում և միջազգային կազմակերպությունների դեպարտամենտում, որտեղ մինչև վերջին արտասահմանյան գործուղումը եղել է բաժնի պետ և ապա փոխտնօրեն:

2012 թվականից ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում՝ Նյու Յորքում, սկզբում որպես մշտական ներկայացուցչի տեղակալ, հետագայում ՝ որպես Վիտալի Չուրկինի առաջին տեղակալ։

2017 թվականի փետրվարի 20-ից, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մահից հետո, դարձել Է ՄԱԿ-ում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի պաշտոնակատար[4]: 4 օր անց պաշտոնապես նշանակվել է ՄԱԿ-ում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար[5]:

Դիվանագիտական աստիճան՝ 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2018 թվականի դեկտեմբերի 28)[6]:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]