Պետրոս Բեզիրգանյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պետրոս Բեզիրգանյան (այլ կիրառումներ)
Պետրոս Բեզիրգանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1916 Ալաստան, Վրաստան |
Մահացել է | հունիսի 15, 1994 (77 տարեկանում) Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Պետրոս Հակոբի Բեզիրգանյան (1916, դեկտեմբերի 15, Ալաստան - 1994, հունիսի 15, Երևան), հայ ֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1970)։ ՀԽՍՀ Պետական մրցանակակիր (1985)։ ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1987)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1948 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1961-1987 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1946-1994 թվականներին՝ նյութի հետ ռենտգենյան ճառագայթների կոհերենտ փոխազդեցության ֆիզիկայի հիմնախնդրի և 1978-1994 թվականներին՝ ռենտգենյան հետազոտությունների ճյուղային լաբորատորիաների գիտական ղեկավար։
ԽՍՀՄ-ում ռենտգենաինտերֆերաչափության հիմնադիրն է։ Բեզիրգանյանի ղեկավարությամբ ստեղծվել է բյուրեղների կառուցվածքային արատների ռենտգենադիֆրակցիոն տեղագրական պատկերները տեսանելի դարձնող ռենտգենահեռուստատեսային եզակի համակարգ[1][2]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ռենտգենյան հետազոտությունների ֆիզիկական հիմունքները», ուսումնական ձեռնարկ, 1977
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Պետրոս Բեզիրգանյանի լուսանկարներից ԵՊՀ կայքում
- Դեկտեմբերի 15 ծնունդներ
- 1916 ծնունդներ
- Ալաստան գյուղում ծնվածներ
- Հունիսի 15 մահեր
- 1994 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ֆիզիկոսներ
- Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԵՊՀ դասախոսներ