Պետրոս Բեդիրյան
| Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պետրոս Բեդիրյան | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 7, 1931 Հալեպ, Սիրիա |
| Մահացել է | մարտի 31, 2026[1] (94 տարեկան) |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | լեզվաբան և խմբագիր |
| Հաստատություն(ներ) | Հայկական պետական մանկավարժական համալսարան, Գևորգյան հոգևոր ճեմարան և Սևանի Վազգենյան դպրանոց |
| Ալմա մատեր | Մելքոնյան կրթական հաստատություն (1946) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1952) |
| Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
| Տիրապետում է լեզուներին | հայերեն |
| Պարգևներ | |
Պետրոս Սարգսի Բեդիրյան (ապրիլի 7, 1931, Հալեպ, Սիրիա - մարտի 31, 2026[1]), հայ լեզվաբան, հայերենագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Արդի ժամանակների ամենահեղինակավոր և բեղմնավոր հայրենագետներից մեկը։ ՀՀ վաստակավոր մանկավարժ (2008)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետրոս Սարգսի Բեդիրյանը ծնվել է 1931 թվականի ապրիլի 7-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1943-1946 թվականներին սովորել է Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունում։ 1952 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը, որտեղ և 1955-1995 թվականներին դասախոսել է։ Պետրոս Բեդիրյանը հայոց լեզու և գրաբար է ավանդել նաև Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում։ Պետրոս Բեդիրյանի գիտական հետաքրքրությունների ոլորտը շատ լայն է։ Նրա աշխատությունները վերաբերում են ընդհանուր լեզվաբանությանը, դարձվածաբանությանը, բառագիտության և ստուգաբանության հարցերին։ Բեդիրյանի գիտական գործունեության բարձրակետն է համարվում նրա «Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարանը», որն իրենից ներկայացնում է հեղինակի 53 տարիների (1958-2011) աշխատանքի արդյունքը։ Այն ներկայացնում է հայերեն 25.310 դարձվածքներ՝ գրական, խոսակցական, բարբառային։ Նյութը քաղված է անցյալի և ներկայիս 734 հեղինակների ստեղծագործություններից (Սայաթ-Նովայից մինչև մեր օրերը), հայրենի և Սփյուռքի ԶԼՄ 130 օրգաններից (ներառյալ հայրենի ռադիո և հեռուստակայաններ)։
Գիտական աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեզվաբանական աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ժամանակակից հայերենի դարձվածաբանություն», 1973։
- «Ժամանակակից հայերենի ոչ փոխաբերական կայուն բառակապակցությունները», 1990։
- «Ակնարկներ ժամանակակից հայերենի դարձվածաբանության», 2007։
- «Հայերենագիտական հոդվածներ ու նոթեր», 2012։
Բառարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դարձվածաբանական բացատրական բառարան», 1971։
- «Ռուս-հայերեն, հայ-ռուսերեն բառարան», 1987 (համահեղինակ)։
- «Հայերեն շրջասությունների բառարան», 2002։
- «Հայերենի թևավոր խոսքերի բառարան», 2002։
- «Հայ-ռուսերեն գործնական բառարան», 2010։
- «Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան», 2011։
- «Բառերի ընտրությունը»։ Հոմանիշների գործնական-ուսումնական բառարան, 2017։
Ուսումնական ձեռնարկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Եկէք ճիշդ խօսինք ու գրենք», 1993։
- «Լեզու նախնյաց», (Գրաբարի դասագիրք), 1999։
- «Բառերի խորհրդավոր աշխարհում», 2003։
- «Հայ լեզուն և մեր խոսքը։ Արևելահայ խոսքի ուղեցույց։ Գործնական», 1999։
- «Հայոց լեզվից 50 նորացված հարցարաններ», Երևան, 2002, 126 էջ (համահեղինակ՝ Դավիթ Գյուրջինյան), 2006, (3-րդ հրատ.)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Խորենացու մեդալ, 2021[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է Պետրոս Բեդիրյանը
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պետրոս Բեդիրյան, Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան (էլեկտրոնային տարբերակ)(հայ.)
- Հայագիտության երեկն ու այսօրը (Հարցազրույց Պ. Բեդիրյանի հետ)(հայ.)
- «Պետրոս Բեդիրյան. Նվիրյալ անձեր» (վավերագրական ֆիլմ Պ. Բեդիրյանի մասին)(հայ.)
- Նոր խոսք հայ բառարանագրության մեջ (Դ. Գյուրջինյանի գրախոսությունը «Հայերեն շրջասությունների բառարանի» մասին)(չաշխատող հղում)
- Հայերեն թևավոր խոսքերի բառարանը (Դ. Գյուրջինյանի գրախոսությունը) Արխիվացված 2019-12-29 Wayback Machine
- Արդի հայերենի հոմանիշների նոր բառարան (Դ. Գյուրջինյանի գրախոսությունը) Արխիվացված 2020-02-01 Wayback Machine
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս Բեդիրյան» հոդվածին։ |
| ||||||
- Ապրիլի 7 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Հալեպ քաղաքում ծնվածներ
- Մարտի 31 մահեր
- 2026 մահեր
- Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ լեզվաբաններ
- Հայ խմբագիրներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայերենագետներ