Պետրոս Ալոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետրոս Ալոյան
Ծնվել էօգոստոսի 28, 1937(1937-08-28)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2014
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություներկրաբան
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ պետական մրցանակ և Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ

Պետրոս Գևորգի Ալոյան (օգոստոսի 28, 1937(1937-08-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2014), հայ երկրաբան: Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր: ԽՍՀՄ Պետական մրցանակ (1989): Ռուսաստանի բնական ԳԱ անդամ (1994): ՀՃԱ ակադեմիկոս (1996): ՀՀ Պետական մրցանակ (2003):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս Ալոյանը ծնվել է 1937 թվականի օգոստոսի 28-ին, Երևանում, ծառայողի ընտանիքում: 1956-1961 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետում: 1965-1968 թվականներին սովորել է Մոսկվայի Շմիդտի անվան «Երկրի Ֆիզիկայի ինստիտուտի» ասպիրանտուրայում՝ նշանավոր երկրաբան, ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ Վ. Վ. Բելոուսովի ղեկավարությամբ: Ավարտելով ասպիրանտուրան՝ աշխատանքի է անցել Գյումրիի Գեոֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում: 1968-1972 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Երկրաֆիզիկայի և ճարտարագիտական սեյսմոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1972 թվականից՝ Լեռնամետալուրգիայի ինստիտուտի բաժնի վարիչ, 1976 թվականից՝ Լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտի երկրաբանական լաբորատորիայի վարիչ: 1993-1996 թվականներին եղել է Լեռնամետալուրգիայի ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն, 2008 թվականից՝ «Գեոիդ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն և «Ընդերքի պահպանության կենտրոնի» նախագահ: Դասավանդել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետում և նախագահել ֆակուլտետի պետական քննությունների հանձնաժողովը:

Աշխատանքները վերաբերում են տարածքային երկրաբանության, երկրատեկտոնիկայի, հանքային հումքի տնտեսագիտական խնդիրներին: Ալոյանը հեղինակ և համահեղինակ է մոտ 120 գիտական հոդվածների, այդ թվում՝ 10 մենագրությունների, բազմաթիվ ձեռագիր աշխատությունների, զեկուցագրերի և առաջարկների` նվիրված Հայաստանի երկրաբանության և հանքային հումքի արդյունավետ օգտագործման ու համալիր մշակման հարցերին[1], որոնք ներառում են հանքային հումքի, նրա տեխնոլոգիական վերամշակման ուսումնասիրության, հանքավայրերի գնահատման և վերագնահատման, պաշարների հաշվարկման, հանքավայրերի և հանքաքարերի արդյունաբերական տեսակավորման, հումքի և տեխնոլոգիական վերամշակման համալիր օգտագործման հարցեր: Ալոյանի «Հայաստանի լեռնահանքային շրջանների երկրաբանությունը և գունավոր ու ազնիվ մետաղների հանքավայրերի յուրացման արդյունավետության բարձրացման ֆորմացիոն-տեխնոլոգիական սկզբունքները» դոկտորական ատենախոսությունը (1999) նվիրված է ՀՀ 84 հանքային հումքի և և նրա յուրացման արդի խնդիրներին[2]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2014 թվականի հուլիսի 18-ին:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի բնական ԳԱ անդամ (1994):

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Геологическое строение и типы руд Марцигетского золотополиметаллического месторождения: (Северная Армения), Г. П. Алоян, П. Г. Алоян, Инженерная Академия Армении, Общество охраны природы, 2-е изд., перераб., Ереван,ГЕОИД , 2001.[3]
  • Геология горно-рудных регионов Армении: Повышение эффективности освоения рудных месторождений, П. Г. Алоян, Инженерная Академия Армении, Общество охраны природы,Ереван, ГЕОИД , 2001.
  • Формационно-технологические параметры Меградзорского золоторудного месторождения. П. Г. Алоян, Г. П. Алоян, А. А. Давтян и др., Горно-металлург. ин-т, Инж. Акад. Армении, О-во охраны недр., Ереван, ГЕОИД, 2002.
  • Платиноиды в промышленных рудах Армении. П. Г. Алоян, Г. П. Алоян, Инженерная академия Армении, Горно-металлург. ин-т, О-во охраны недр., Ереван, ГЕОИД, 2003.[4]
  • Редкие металлы в промышленных рудах Армении. П. Г. Алоян, Гайк П. Алоян, Инж. академия Армении, Горно-металлург. ин-т, О-во охраны недр., 2-е изд., перераб., Ереван, ГЕОИД, 2005.
  • Научные труды. ЗАО "Лернаметалургиаи институт", Редкол., С. С. Арзуманян (предисл.) и др., Ереван, Егея, 2005.[5]
  • Редкие металлы в промышленных рудах Армении. Ереван : ГЕОИД, 2005.[6]
  • Մետաղներ: Սև, գունավոր, ազնիվ, հազվագյուտ մետաղներ և հազվագյուտ հողեր: (Համառոտ ձեռնարկ), Հայաստանի ճարտարագիտ. ակադ., Երևան, ԳԵՈԻԴ, 2006[7]:
  • Ресурсный потенциал рудного сырья Армении: Благородные и редкие металлы, редкие земли, радиоактивное сырье, П. Г. Алоян, Г. П. Алоян, Инженерная Академия Армении, Центр охраны недр., Ереван, ГЕОИД, 2008.[8]
  • Ураноносность геологических формаций Армении. П. Г. Алоян, Инженерная Академия Армении, Центр охраны недр., Ереван ГЕОИД, 2010.
  • Геология и металлоносность Вардадзорского вулканно-плутонического сооружения. П. Г. Алоян, Инж. акад. Армении, Центр охраны недр., Ереван, ГЕОИД, 2012.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  2. ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր, Գիտություններ Երկրի մասին, 2014, 67, № 2-3, 83-84, «»Գիտության կորուստներ, Պետրոս Գևորգի Ալոյան
  3. Алоян Гайк Петросович, Ալոյան Պետրոս Գևորգի (2001)։ Геологическое строение и типы руд Марцигетского золотополиметаллического месторождения: Северная Армения։ Рациональное использование рудного сырья и эффективное освоение недр Армении։ Горно-металлургический ин-т, Инженерная Академия Армении, Общество охраны природы (2-е изд., перераб ed.)։ Ереван: ГЕОИД։ ISBN 9789993090014 
  4. Ալոյան Պետրոս Գևորգի, Алоян Гайк Петросович (2003)։ Платиноиды в промышленных рудах Армении =: Պլատինուդների Հայաստանի արդյունաբերական հանքաքարերում= Platinoides in the Industrial Ores of Armenia։ Рациональное использование материальных ресурсов и нормирование запасов։ Инженерная академия Армении, Горно-металлургический институт, Общество охраны недр։ Ереван: ГЕОИД։ ISBN 9789993090083 
  5. Арзуманян С. С., Ալոյան Պետրոս Գևորգի, ЗАО "Лернаметалургиаи институт", eds. (2005)։ Научные труды։ Ереван: Егея։ ISBN 9789994196777 
  6. Ալոյան Պետրոս Գևորգի, Алоян Гайк Петросович (2005)։ Редкие металлы в промышленных рудах Армении։ Рациональное использование рудного сырья и эффективное освоение недр Армении։ Инженерная академия Армении, Горно-металлургический институт, Общество охраны недр (2-е изд., перераб ed.)։ Ереван: ГЕОИД։ ISBN 9789994196227 
  7. Ալոյան Պետրոս Գևորգի, Ալոյան Հայկ Պետրոսի, Դավթյան Արայիկ Արտավազդի, Մարկոսյան Ալեքսան Աղասու, Հարությունյան Տագոր Միհրանի, Ստեփանյան Իրինա Հուրհերի (2006)։ Մետաղներ: Սև, գունավոր, ազնիվ, հազվագույտ մետաղներ և հազվագյուտ հողեր: (Համառոտ ձեռնարկ)։ Հայաստանի հանքային հումքի արդյունավետ օգտագործում և ընդերքի լիարժեք յուրացում։ Հայաստանի ճարտարագիտական ակադեմիա, Ընդերքի պահպանության ընկերություն, Լեռնամետալուրգիայի ինստիտուտ։ Երևան: «Լիմուշ» ՍՊԸ-ի տպարան։ ISBN 9789994196234 
  8. Ալոյան Պետրոս Գևորգի, Алоян Гайк Петросович (2008)։ Ресурсный потенциал рудного сырья Армении: Благородные и редкие металлы, редкие земли, радиоактивное сырье։ Рациональное использование рудного сырья и эффективное освоение недр Армении։ Инженерная Академия Армении, Центр охраны недр։ Ереван: ГЕОИД։ ISBN 9789994196258 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]