Պետրոս-Պողոս եկեղեցի (Ստարոչերկասկայա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս-Պողոս եկեղեցի
ռուս.՝ Петропавловская церковь
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՍտարոչերկասկայա
ԴավանանքՌուս ուղղափառ եկեղեցի
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Հիմնական ամսաթվերը1751
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
ԱնվանվածFeast of Saints Peter and Paul?
Ճարտարապետական ոճբարոկկո
Հիմնադրված1751
Առաջին հիշատակում1692
Քարտեզ
Քարտեզ
 Church of Saints Peter and Paul in Cherkassk Վիքիպահեստում
петро-павловский.рф

Սուրբ առաքյալներ Պետրոսի և Պողոսի եկեղեցի (ռուս.՝ Церковь святых апостолов Петра и Павла), եռամաս ուղղափառ եկեղեցի՝ ի պատիվ սուրբ առաքյալներ Պետրոսի և Պողոսի։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Ակսայի շրջանի Ստարոչերկասկայա (մինչև 1805 թվականը՝ Չերկասկ) գյուղում (հասցեն՝ Խորհրդային փողոց, 27)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերկասկում Պետրոսի և Պողոսի առաջին փայտե փոքրիկ եկեղեցու մասին հիշատակումը թվագրվում է 1692 թվականով։ 1744 թվականի քաղաքային հրդեհից հետո կայսրուհի Ելիզավետա Պետրովնան 1749 թվականին տեղի ատաման Դանիլա Եֆրեմովին նոր տաճար կառուցելու համար ուղարկեց տասը որմնադիրների և սվաղող բանվորների, որոնք շատ արագ ավարտեցին շինարարությունը[1]։ Արդեն 1751 թվականին տեղի է ունեցել պատարագ՝ տաճարի և Հովհան Ռազմիկի պատվին կողմնասեղանի բացման կապակցությամբ։

Նոր օծված եկեղեցում նույն թվականին կնքվել է փառապանծ ատաման Մատվեյ Պլատովը։ 2013 թվականի օգոստոսին եկեղեցու պատին փակցվել է հուշատախտակ հետևյալ տեքստով[2].

Այստեղ Պետրոս-Պողոս եկեղեցում 1753 թվականին կնքվել է Մատվեյ Իվանովիչ Պլատովը՝ Դոնի զորքի ատամանը, 1812 թվականի Հայրենական պատերազմի հերոսը, հեծելազորի գեներալը։

Խորհրդային ժամանակաշրջանում տաճարը փակվեց և սկսեց անկում ապրել։ 1970-ական թվականներին շենքի վիճակը դարձավ ողբալի. բացակայում էին գմբեթը և կողմնասեղանները, իսկ զանգակատունն ամբողջովին քանդվել էր։ Պետրոս-Պողոս եկեղեցու վերականգնումը սկսվել է դեռևս 1975 թվականին, բայց բավարար ֆինանսավորման բացակայության պատճառով կանգ է առել։ Աշխատանքները վերսկսվել են 2004 թվականին՝ մարզային վարչակազմի հատկացրած միջոցներով։ Մինչև 2008 թվականն ավարտվել է հարդարման աշխատանքների մեծ մասը։

Տաճարը գործող է, այստեղ էքսկուրսիաներ են կազմակերպում Ստարոչերկասկայայի պատմաճարտարապետական թանգարան-արգելոցի աշխատակիցները[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Петропавловская церковь». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.
  2. В Старочеркасске открыли мемориальную доску Матвею Платову
  3. «Старочеркасский историко-архитектурный музей-заповедник: экскурсии». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.