Ռուդիկ Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուդիկ Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1946 (78 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, |
Մահացել է | ապրիլ 26, 2010 Թաղված է Եռաբլուր Պանթեոնում |
Քաղաքացիություն | ՀՀ |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | օդաչու |
Աշխատանք | օդաչու-հրամանատար |
Պարգևներ և մրցանակներ | Մարտական Խաչ |
Ռուդիկ Շիրակի Պետրոսյան ( փետրվարի 18, 1946, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ), հայ օդաչու-հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից։
1964–1967 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1969 թ. ավարտել է Ռուսաստանի Ռյազանի մարզի Սասովոյի քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը։ 1969–2000 թվականներին աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում։ 1988 թվականին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, մասնակցել է աղետի գոտու փրկարարական աշխատանքներին կատարելով ավելի քան 60 թռիչք։
1988–1992 թվականներին ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում (Հրամանատար) մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 40-ից ավելի թռիչքներ։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 143 ժամ։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ [1]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 672։