Պետրոնաս Մամիկոնյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Պետրոնաս Մամիկոնյան | |
|---|---|
| անհայտ[1] - նոյեմբերի 15, 865 | |
| Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
| Մարտեր/ պատերազմներ | Բյուզանդա-արաբական պատերազմներ |
Պետրոնաս Մամիկոնյան, Պետրոնաս պատրիկ (անհայտ[1] - նոյեմբերի 15, 865), IX դարի հայազգի ռազմական գործիչ Բյուզանդիայում։ Փոքրասիական Թրակեսիոն բանակաթեմի զորավար։
Կայսրուհի Թեոդորայի և (842—856) և կեսար Վարդասի եղբայրը։ Եղբոր՝ Վարդասի հետ գահընկեց է արել Թեոդորային։ 856 թվականին ավերել է պավլիկյանների մի շարք բնակավայրեր։ 863 թվականին փայլուն հաղթանակ է տարել Սելիտենեի արաբ ամիրայի նկատմամբ։ Այդ հաղթանակից հետո Պետրոնաս Մամիկոնյանը նշանակվել է սխոլերի դոմեստիկոս (սպարապետ), ստացել մագիստրոսի պատվաստիճան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 257)։ |