Պետրե Իսպիրեսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետրե Իսպիրեսկու
ռում.՝ Petre Ispirescu
Petre Ispirescu - Foto03.jpg
Ծնվել էհունվարի 13, 1830(1830-01-13)[1]
ԾննդավայրԲուխարեստ, Ռումինիա
Վախճանվել էնոյեմբերի 21, 1887(1887-11-21)[1] (57 տարեկանում)
Վախճանի վայրԲուխարեստ, Ռումինիա
Մասնագիտությունմանկագիր, բանաստեղծ և collector of fairy tales
Լեզուռումիներեն[1]
ՔաղաքացիությունFlag of Romania.svg Ռումինիա
Petre Ispirescu Վիքիպահեստում

Պետրե Իսպիրեսկու (ռում.՝ Petre Ispirescu, հունվարի 13, 1830(1830-01-13)[1], Բուխարեստ, Ռումինիա - նոյեմբերի 21, 1887(1887-11-21)[1], Բուխարեստ, Ռումինիա), ռումինիացի խմբագիր, բանահավաք, հրապարակախոս։ Առավել հայտնի է որպես Ռումինական ժողովրդական հեքիաթներ հավաքող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրե Իսպիրեսկուն ծնվել է Բուխարեստում՝ սափրիչ Գեորգե Իսպիրեսկուի և հեքիաթասաց Ելենա Իսպիրեսկուի ընտանիքում։ Պետրեն մեծացել է ծնողներից, հոր հաճախորդներից ու աշակերտներից լսելով անհամար ժողովրդական հեքիաթներ։ Ծնողները ցանկացել են, որ Պետրեն քահանա դառնա, և նրան ուղարկել են սովորելու Մետրոպոլիտենի եկեղեցու մի վանականի մոտ, այնուհետև նա սովորել է Դոմնիցայի Բալասայի եկեղեցու քահանայի մոտ։

1844 թվականին՝ 14 տարեկան հասակում թողել է եկեղեցին և Զահարիա Կարկալեքիի գլխավորությամբ գործող տպագրատանը դարձել աշակերտ՝ հուսալով շարունակել կրթությունը այնտեղ տպագրված գրքերը կարդալով։ 14 ժամյա աշխատանքի շնորհիվ 1848 թվականին դառնում է որակյալ տպագրիչ։ 1854 թվականին նա աշխատել է Copainie տպագրությունում։ 1858 թվականին ռումինական պրինցիպատի միավորման բանակցությունների համատեքստում տպարանը հրապարակում է Նիկոլայ Վոգորիդեի գաղտնի նամակագրությունը առանց գրաքննության համաձայնության։ Ոստիկանությունը ձերբակալում է բոլոր նրանց, ովքեր ներգրավված էին այդ գործում, և Պետրե Իսպիրեսկուն բանտարկվում է մեկ ամսով՝ կորցնելով իր աշխատանքը։

Տարվա վերջում Վասիլե Բոերեսկուն առաջարկում է նրան ժամանակակից գրատպության մենեջերի պաշտոն, որտեղ աշխատելով Իսպիրեսկուն ծանոթանում է ժամանակակից քաղաքական գործիչների և գրողների հետ, ինչպիսիք են Իոն Իոնեսկու դե լա Բրադը, Նիկոլաե Ֆիլիմոնը, Իոն Գիկան, Դիմիտրիե Բոլինտինյանուն։ 1863 թվականին Վասիլե Բոերեսկուն վաճառում է տպագրությունը և Պետրե Իսպիրեսկուն դառնում է Լիբերալ կուսակցության Romanul թերթի հրատարակչության կառավարիչը։ Այն ժամանակ լիբերալ կուսակցությունը եղել է հիմնական ընդդիմադիր կուսակցությունը։ Թերթի գործունեությունը դադարեցվում է 1864 թվականին։ Իսպիրեսկուն Վալտեր Սկարլատի և Ֆրեդերիկ Գոբլի հետ միասին հիմնադրել է Միավորված աշխատանքային գրատպությունը։ Մեկ տարի անց Իսպիրեսկուն հրապարակում է Ռումինիայի տպագրական բրոշյուրը։ 1866 թվականին Պետրե Իսպիրեսկուն դառնում է պետական տպարանի տնօրեն, սակայն երկու տարի անց հրաժարական է տալիս։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրե Իսպիրեսկուն սկսել է հրատարակել Ռումինական ժողովրդական պատմություններ 1862 թվականից։ Նրա վեց ժողովրդական հեքիաթներից բաղկացած առաջին ժողովածուն հայտնվել է Taranul-ում, այնուհետև լույս է տեսել առանձին գրքույկով։ Հետագայում այդ հեքիաթներն ավելացվել են նրա հայտնի Ռումինական ժողովրդական հեքիաթների հավաքածուին։ Իսպիրեսկուն վերսկսել է հրատարակչական աշխատանքը 1872 թվականին Ռումինական ժողովրդական հեքիաթների հավաքածուով, որին հաջորդել են «Հանելուկներ և առակներ» Բ. Պ. Հասդեուի առաջաբանով, այնուհետև լույս է տեսել «Միխայիլ Խիզախի կյանքն ու սխրանքները», 1879 թվականին հրապարակել է «Ծեր իմաստունի հեքիաթները»։

Նրա հիմնական ստեղծագործությունը՝ «Ռումինական հեքիաթները», տպագրվել է 1882 թվականին Վասիլ Ալեսանդրի առաջաբանով։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թվականին Իսպիրեսկուն առաջին անգամ հեռացել է Բուխարեստից և կարճ ճանապարհորդություն ունեցել դեպի Ռոսիորի դե Վեդե Համար փոքրիկ քաղաք։ 1883 նա ստացել է առաջին կաթվածը, երկրորդ կաթվածից հետո մահացել է 1887 թվականի նոյեմբերի 21-ին։ Թաղված է Բուխարեստի Բելլու գերեզմանատանը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Colectie de sase basme in Taranul Roman (1862, վեց ժողովրդական հեքիաթների հավաքածու, լույս է տեսել Taranul Roman-ում)
  • Legendele si basmele romanilor. Ghicitori si Proverburi (1872, «Ռումինական Լեգենդներ և ժողովրդական հեքիաթներ: Հանելուկներ ու առածներ»)
  • Snoave şi Poveşti populare (1874, «Ժողովրդական անեկդոտներ և հեքիաթներ»)
  • Isprăvile şi viaţa lui Mihai Viteazu (1876, «Միխայիլ Խիզախի կյանքն ու սխրանքները»)
  • Poveştele unchiaşului sfătos (1879, «Ծեր իմաստունի հեքիաթները»)
  • Pilde şi ghicitori (1880, «Առակներ և հանելուկներ»)
  • Legendele sau basmele Romanilor (1882, «Ռումինական հեքիաթներ»)
  • Basme, snoave şi glume (1883, «Հեքիաթներ, անեկդոտներ և կատակներ»)
  • Jucării şi jocuri de copil (1885, «Մանկական խաղալիքներ և խաղեր»)
  • Poveşti morale. Despre pomul Crăciunului (1886, «Բարոյական խրատներ. տոնածառի մասին»)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dimitrie R Rosetti (1897) Dicţionarul contimporanilor, Editura Lito-Tipografiei "Populara".

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]