Պետրա Ռոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Պետրա Ռոտ
գերմ.՝ Petra Roth
Դիմանկար
Ծնվել էմայիսի 9, 1944(1944-05-09)[1][2] (79 տարեկան)
ԾննդավայրԲրեմեն, Նացիստական Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունKippenberg-Gymnasium?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններlord mayor? և member of the Landtag of Hesse?
ԿուսակցությունՔրիստոնեական-դեմոկրատական միություն
Պարգևներ և
մրցանակներ
 Petra Roth Վիքիպահեստում

Պետրա Ռոտ (գերմ.՝ Petra Roth մայիսի 9, 1944(1944-05-09)[1][2], Բրեմեն, Նացիստական Գերմանիա), գերմանացի քաղաքական գործիչ, Քրիստոնեական-դեմոկրատական միության (Գերմանիա) անդամ։ 1995 թվականից մինչև 2012 թվականի կեսերը զբաղեցրել է Մայնի Ֆրանկֆուրտի օբեր-բուրգոմիստրի պաշտոնը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեմենյան գործարարի ընտանիքից ստացել է բժշկական կրթություն։ 1972 թվականին դարձել է Քրիստոնեական-դեմոկրատական միության (Գերմանիա) անդամ։ Աչքի ընկնելով կուսակցական գործերում՝ ընտրվել է Հեսսենի լանդտագի պատգամավոր։

1992–1995 թվականներին ղեկավարել է Քրիստոնեական-դեմոկրատական միության (Գերմանիա) Ֆրանկֆուրտի մասնաճյուղը։

1955 թվականին Գ. Կոլը առաջարկել է Պետրա Ռոտին առաջադրել իր թեկնածությունը Մայնի Ֆրանկֆուրտի օբեր-բուրգոմիստրի պաշտոնում։

1995 թվականի հուլիսի 5-ին դարձել է Մայնի Ֆրանկֆուրտի առաջին կին ղեկավարը։

2001 թվականին երկրորդ անգամ ընտրվել է օբեր-բորգումիստ, իսկ 2007 թվականի հունվարի 28-ին՝ երրորդ անգամ։

2011 թվականին նա հայտարարել է իր 2012 թվականի հուլիսի 1-ին պաշտոնից հեռանալու մասին։

Ըստ 2012 թվականի մարտի 25-ի ընտրությունների՝ նրա պաշտոնը ստանձնել է Պ. Ֆելդմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Официальный сайт Петры Рот

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրա Ռոտ» հոդվածին։