Jump to content

Պետրա Յուհանսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրա Յուհանսոն
շվեդ.՝ Petra Johansson
Քաղաքացիությունը  Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 30, 1988(1988-09-30)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Բուրլենգե, Դալարնա, Շվեդիա
Հասակ 1,65 ± 0,001 մետր[1]
Դիրք կիսապաշտպան

Աննա Պետրա Սոֆյա Յուհանսոն (շվեդ.՝ Anna Petra Sofia Johansson, սեպտեմբերի 30, 1988(1988-09-30)[1][2], Բուրլենգե, Դալարնա, Շվեդիա), շվեդ ֆուտբոլիստ, որը հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում[3]։ Նա ներկայացրել է «Լինչյոպինգ» ակումբը իր կարիերայի մեծ մասի ընթացքում՝ 2012/2013 մրցաշրջանը վարձավճարով անցկացնելով ավստրալական «Մելբուրն Վիկտորիի» կազմում[4]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրա Յուհանսոնն իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Լինչյոպինգ» ակումբում, որի կազմում հանդես է եկել 2006-2013 թվականներին: 2012/2013 մրցաշրջանում նա վարձավճարով հանդես է եկել ավստրալական «Մելբուրն Վիկտորիում», որի կազմում անցկացրել է 11 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։ 2014 թվականին Պետրան հանդես է եկել շվեդական «Կվարնսվեդենս ԻԿ»-ում, իսկ 2015 թվականին՝ «Էսկիլստունա Յունայթեդում»:

2016 թվականի նոյեմբերին Յուհանսոնը հայտարարել է, որ վերադառնում է «Էսկիլստունա Յունայթեդ» ֆուտբոլային կարիերայի մեկ տարվա դադարից հետո, որի ընթացքում նա փոխել է ազգանունը Լարսոն և լույս աշխարհ բերել դստերը՝ Նորային[5]։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրա Լարսոնը Շվեդիայի կանանց հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2009 թվականի օգոստոսի 19-ին Նորվեգիայի դեմ ընկերական խաղում, որը տեղի է ունեցել Էնչյոպինգում[6] և ավարտվել է իր թիմի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թումաս Դեններբյուն նրան ընդգրկել է թիմի կազմում 2009 թվականի Եվրոպայի առաջնության համար, որպես փոխարինող Նիլ Ֆիշերին, ով կրունկի վնասվածք էր ստացել[7]։

Հինգ տարվա ընդմիջումից հետո Պետրան վերադարձել է ազգային հավաքական՝ մասնակցելով 2015 թվականի հոկտեմբերին Եվրոպայի 2017 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում կայացած Դանիայի դեմ խաղին, որն ավարտվել է շվեդուհիների հաղթանակով՝ 1:0 հաշվով: Հաջորդ ամիս նա հանկարծ հայտարարել է 27 տարեկան հասակում ֆուտբոլից հեռանալու մասին՝ կենտրոնանալու համար իր քաղաքացիական կարիերայի վրա: Այս որոշումը հիասթափեցրել է հավաքականի գլխավոր մարզիչ Պիա Սունդհագեին, որը նախատեսում էր Յուհանսոնին ներգրավել 2016 թվականի Օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարի մասնակցելու համար[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 1 2 FBref.com
  3. «Petra Larsson lamnar United - slutar spela fotboll» (շվեդերեն). Eskilstuna United. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
  4. «Player profile – Petra Larsson». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
  5. Ohman, Rebecca; Gillberg, Per (2016 թ․ նոյեմբերի 25). «Petra Johansson valjer att atervanda till Eskilstuna United: "Jag har saknat omkladningstjatet"» (շվեդերեն). Ekuriren. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.(չաշխատող հղում)
  6. Stjernholm, Staffan (2009 թ․ օգոստոսի 18). «Dam: Tam svensk insats i EM-genrepet» (շվեդերեն). Swedish Football Association. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
  7. Stjernholm, Staffan (2009 թ․ օգոստոսի 29). «Dam: Petra ar redo nar chansen kommer» (շվեդերեն). Swedish Football Association. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
  8. Bergstrom, Kristoffer; Tolen, Martin (2015 թ․ նոյեմբերի 17). «Landslagsmittfaltare slutar – 27 ar gammal». Aftonbladet (շվեդերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]