Պետսոնն ու Ֆինդուսը: փոքրիկ տանջողն ու մեծ ընկերությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Պետսոնն ու Ֆինդուսը: փոքրիկ տանջողն ու մեծ ընկերությունը
գերմ.՝ Pettersson und Findus – Kleiner Quälgeist, große Freundschaft
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
Flag of Sweden.svg Շվեդիա
Ժանրմանկական ֆիլմ
Թվականմարտի 13, 2014[1][2]
Լեզուգերմաներեն
ՌեժիսորԱլի Սամադի Ահադի[3][4][2]
Սցենարի հեղինակՍվեն Նուրդկվիստ և Thomas Springer?[2]
ԴերակատարներUlrich Noethen?[3], Մարիաննա Զեգերբրեխտ[3] և Max Herbrechter?[2]
ՕպերատորՄաթիաս Նոյման
ԵրաժշտությունAli N. Aşkın?
ՄոնտաժAndrea Mertens?
Տևողություն86 րոպե
Պաշտոնական կայքէջ

Պետսոնն ու Ֆինդուսը։ փոքրիկ տանջողն ու մեծ ընկերությունը (գերմ.՝ Pettersson und Findus - Kleiner Quälgeist, große Freundschaft, անգլ.՝ Pettson and Findus: A Little Nuisance, a Great Friendship), գերմանական գեղարվեստական մանկական մուլտֆիլմ, որը նկարահանվել է 2014 թվականին, կինոռեժիսոր Ալի Սամադի Ահադիի կողմից, ըստ շվեդ գրող Սվեն Նուրդկվիստի պատմվածքների։ Սցենարի հիմքում ընկած են Պետսոնի և Ֆինդուսի մասին չորս` «Պատմություն այն մասին, թե ինչպես էր Ֆինդուսը կորել, երբ փոքր էր», «Անվանական թխվածք», «Աղվեսի որս» և «Անծանոթը բանջարանոցում» պատմվածքները։ Ֆիլմը, որը նկարահանվել է խաղարկային կինոյի և եռաչափ անիմացիայի մեթոդով, դարձել է հերոսների արկածների մասին պատմող կինոեռագրության առաջին մասը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծեր Պետսոնն ապրում էր մենակ, գյուղի փոքր կարմիր տնակում։ Նրա գործերը քիչ չեն, առավել ևս, որ Պետսոնը սիրում է տարբեր օգտակար մեխանիզմներ հորինել տնային գործերի համար, նաև` նա պետք է հետևի հավերին և իր բանջարանոցին։ Բայց երբեմն Պետսոնն իրեն միայնակ է զգում։

Մի անգամ նրա հարևանուհի Բեդա Անդերսսոնը ծերուկին մի մոլորված կատվիկ է տալիս, որին նա գտել էր անտառում, սունկ հավաքելիս։ Պետսոնը կատվիկի անունը դնում է Ֆինդուս, քանի որ Բեդան նրան բերել էր այդ անվանումով կանաչ ոլոռի պահածոյի արկղի մեջ դրած։ Շուտով պարզվում է, որ Ֆինդուսն խոսել գիտի, և ժամանակի ընթացքում ծերուկն ու կատվիկը դառնում են լավ ընկերներ։ Տեսնելով նկարի վրայի ծաղրածուի երկար կանաչ տաբատը` Ֆինդուսը խնդրում է Պետսոնին իր համար էլ նույնից պատրաստել։ Եվ իմանալով, որ ծննդյան տարեդարձին ընդունված է հոբելյարի համար տորթ պատրաստել, Ֆինդուսը պահանջում է ամեն օր նշել իր ծնունդը և թխել իր սիրած մուրաբայով տորթը։ Մի անգամ, սակայն, տորթը պատրաստում վտանգվում է. ալյուրը վերջացել էր, իսկ խանութ գնալու համար պետք էր վերանորոգել հեծանիվը։ Միևնույն ժամանակ այն աստիճանի մոտ, որն անհրաժեշտ է ձեղնահարկից գործիքները բերելու համար, տեղավորվել էր հարևան Գուստավսոնի մեծ ցուլը։ Սակայն անվախ Ֆինդուսի օգնությամբ, որն իրեն ցլամարտիկ էր երևակայում, Պետսոնին հաջողվում է վերցնել աստիճանը, և տորթը նորից թխվում է։

Այդ ժամանակ հարևան Գուստավսոնը հայտնում է Պետսոնին, որ շրջակայքում աղվես է հայտնվել, որը, հնարավոր է, գիշերը կգա և կգողանա Պետսոնի հավերին։ Պետսոնը և Ֆինդուսն օդապարուկի մեջ պղպեղ լցնելով արհեստական հավիկ են պատրաստում, ինչպես նաև` տարածքում ճայթուկներ են դնում։ Հաջորդ գիշեր նրանք խղճում են աղվեսին, քանի որ պարզվում է` նա փոքրիկ և կաղ է, սակայն հարևան Գուստավսոնն իր շան` Խապոյի հետ հայտնվում են պայթյունների էպիկենտրոնում։

Գուստավսոնից Պետսոնին մնում է մի ճղճղան աքլոր, որի հետ Ֆինդուսը չէր հաշտվում։ Մի անգամ Ֆինդուսը, ձևացնելով, թե գործում է Պետսոնի անունից, արգելում է աքլորին առավոտյան և երեկոյան կանչել մեկ րոպեից երկար, և վիրավորված աքլորը կորչում է։ Նա նորից հայտնվում է Գուստավսոնի մոտ, որը վերջնական որոշում է աքլորից ապուր պատրաստել։ Բայց Ֆինդուսը փրկում է աքլորին` անվանելով նրան իր լավագույն ընկեր։ Բոլոր հարևանները և գազանները հավաքվում են Պետսոնի տարածքում և հաշտվում` ուրախանալով իրենց ընկերության համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուլրիխ Նյոտեն` Պետսոն
  • Մարիաննա Զյոգեբրեխտ` Բեդա Անդերսոն
  • Մաքս Խերբրեխտեր` Գուստավսոն
  • Ռոքսաննա Ամադի` Ֆինդուս (ձայն)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014` մրցանակ լավագույն մանկական ֆիլմ անվանակարգում` Deutsche Film- und Medienbewertung (FBW)-ի կողմից[5]
  • 2014` մանկական զանգվածային լրատվամիջոցների «Սպիտակ փիղ» մրցանակ (Der Weisse Elefant) ռեժիսոր Ալի Սամադի Ահադիին[5]
  • 2014` Շվեդիայում կայացած Խաղաղության և սիրո փառատոնի մրցանակ` լավագույն մանկական ֆիլմ անվանակարգում (Best Kids Film Award)[5]

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերին 2016 թվականին դուրս է եկել ֆիլմի շարունակությունը` «Պետսոնն ու Ֆինդուսը․ աշխարհի լավագույն Սուրբ Ծնունդը» վերնագրով (գերմ.՝ Pettersson und Findus - Das schönste Weihnachten überhaupt)[6]: 2018 թվականին թողարկվել է կինոեռագրության երրորդ` «Պետսոնն և Ֆինդուսը։ Ֆինդուսը տեղափոխվում է» մասը (գերմ.՝ Pettersson und Findus - Findus zieht um)[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]