Պետիցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանրագիր Բուդապեշտում 2015.11.26

Պետիցիա (լատին․՝ petitio), գրավոր ձևով պետական իշխանության կամ տեղական կառավարման մարմիններին ուղղված անհատական կամ կոլեկտիվ խնդրանք։ Խոսակցական լեզվում պետիցիա կամ հանրագիր ասելով հասկանում ենք մի խումբ անձանց կողմից ստորագրված փաստաթուղթ, որն ուղղված է պետական իշխանության կամ տեղական ինքնակառավարման մարմիններին։ Կարող է արտահայտվել թե' գրավոր, թե' բանավոր ձևով, ուղարկվել նաև էլեկտրոնային եղանակով։

Որոշ երկրներում պետիցիան կարող է տալ ոչ միայն քաղաքացին, այլ նաև յուրաքանչյուր անձը (ինչպես անհատականորեն, այդպես էլ այլ անձանց հետ)։ Պետիցիա տալու իրավունքը կարող է սահմանափակված լինել քաղաքացիաների որոշ կատեգորիաների համար (օրինակ, զինծառայողների համար Իսպանիայում

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական Չինաստանում հանրագրերը միշտ ուղարկվում էին Փոխանցման ընկերություն (通政司), որտեղ դատական քարտուղարները հանրագրերը բարձրաձայն կարդում էին Չինաստանի կայսեր առաջ[1] Պետիցիաներ կարող էր ուղարկել ցանկացած ոք` գիտնականներից մինչև հասարակ ֆերերները, չնայած խնդրագրերը կայսեր առաջ ընթերցվում էին միայն այն ժամանակ, երբ բավարար չափով հիմնավորում էին պարունակում այս կամ այն պաշտոնյային պաշտոնից հեռացնելու համար[1]։ Երբ ներկայացվում էր խնդրագիրը, նրա մի օրինակ ուղարկում էին Գերակշռող քարտուղարների գրասենյակ` մինչ բնօրինակը կայսերն ուղարկելը[1]։

Բրիտանական Համայնքների պալատում ևս պետիցիաները խնդրանքների և առարկությունների տարածված ձև են եղել 18-րդ և 19-րդ դարերում։ Ամենահայտնի պետիցիան է եղել Մեծ/Մարդկանց խնդրագիրը կամ Չարտիստները։ Նրանք մինչ այժմ խորհրդարանում ներկայացուցիչներ ունեն։ ԱՄՆ Սահմանադրության առաջին բարեփոխումներով ընդունվեց պետիցիայի մասին հոդված, որն ամրագրեց մարդկանց իրավունքը` հանրագիր ներկայացնելու կառավարությանը։ Պետիցիայի իրավունքը ներառում է նաև կառավարության դեմ դատական գործ հարուցելու հնարավորությունը։

Ժամանակակից կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս ԱՄՆ-ում պետիցիաները կիրառվում են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից։ Մինչ որպես թեկնածու գրանցվելը, անձը պետք է հավաքի ընտրական իրավունք ունեցող անձանց որոշակի թվով ստորագրություններ։ 2003 թվականին Կալիֆոռնիայում տեղի ունեցավ վերաքվեարկություն, որը հանգեցրեց կառավարիչ Գրեյ Դեվիսի հետկանչին ու Առնոլդ Շվարցենեգերի ընտրությանը։ Այս գործընթացը սկսվեց, երբ ներկայացուցիչների պալատի անդամ Դարրել Իսսան միլիոնավոր դոլարներ վճարեց իր օգտին ստորագրություններ հավաքելու համար։

Հանրագրերի օրինակ էին նաև Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարության կողմից բանտարկված Նելսոն Մանդելային ազատելու համար ներկայացված խնդրագրերը։ Թեև դրանք իրավական նշանակություն չունեցան, բայց միլիոնավոր մարդկանց ստորագրությունները բարոյական ճնշում գործադրեցին, ինչը նպաստեց Մանդելայի ազատմանը։ Ոչ կառավարական այնպիսի կազմակերպություններ, որոնցից էր Amnesty International-ը, հաճախ օգտագործում են հանրագրերը բարոյական ճնշում գործադրելու համար։ Այլ կազմակերպություններ հանրագրերն օգտագործում են առանձին որոշումներ բեկանելու համար[2]։ Հանրագրի նոր ձև է ինտերնետային հանրագիրը, որը 21-րդ դարում օր օրի ավելի տարածված է դառնում։ Change.org կայքը ամենահայտնին է այս բնագավառում` ավելի քան 50 միլիոն գրանցված օգտատերերով։ Սոցմշակութային հոգեբան Չանայի վերջին հետազոտությունը բացահայտել է նաև հանրագրերի հոգեբանական դրական նշանակությունը մարդկանց համար[3]

Ֆրանսիա, Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս քաղաքացիների հանրագրերի հետ աշխատելու մի քանի եղանակներ են մշակվել։ Գերմանիայի Բունդեսրատում հանրագրերի քննարկմամբ և համապատասխան որոշման ընդունմամբ զբաղվում է հատուկ հանձնաժողով։ Ֆրանսիայում էլ այս հարցով զբաղվում է խորհրդարանի ստորին պալատի հատուկ կոմիտեն, որն էլ արդեն համապատասխան որոշում է ընդունում և պետիցիան ուղարկում որոշումն ընդունած նախարարին համապատասխան հանձնաժողով։

Պետիցիան Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Սահմանադրության 53-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անհատապես կամ այլոց հետ մեկտեղ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հանրագիր ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք։ Մանրամասները սահմանվում են օրենքով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Brook, Timothy (1999). The Confusions of Pleasure: Commerce and Culture in Ming China, p. 33. University of California Press. ISBN 978-0-520-22154-3.
  2. Flight attendant launches petition drive to replace American Airlines executives Արխիվացված 2012-02-23 Wayback Machine By Terry Maxon, Fri., Feb. 17, 2012 Dallas Morning News
  3. Etengoff, Chana (2016 թ․ ապրիլի 4). «Petitioning for Social Change: Letters to Religious Leaders From Gay Men and Their Family Allies». Journal of Homosexuality. 0 (0): 1–29. doi:10.1080/00918369.2016.1174022. ISSN 0091-8369.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]