Պետեր Պելեգրինի
Պետեր Պելեգրինի սլովակ.՝ Peter Pellegrini | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1975[1][2] (49 տարեկան) |
Ծննդավայր | Բանկա Բիստրիկա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | չդավանող կաթոլիկ[4] |
Կրթություն | Matej Bel University? և Technická univerzita v Košiciach? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the National Council of the Slovak Republic?, Prime Minister of Slovakia?, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Speaker of the National Council of the Slovak Republic?, Minister of Health of the Slovak Republic?, Minister of Finance of the Slovak Republic?, Minister of Interior of the Slovak Republic?, Deputy Prime Minister for the Recovery and Resilience Plan? և President of Slovakia? |
Կուսակցություն | Voice – Social Democracy? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Պետեր Պելեգրինի (սլովակ.՝ Peter Pellegrini, հոկտեմբերի 6, 1975[1][2], Բանկա Բիստրիկա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[3]), սլովակ քաղաքական և պետական գործիչ, Սլովակիայի նախագահ 2024 թվականի հունիսի 15-ից։ «Ձայն-սոցիալական դեմոկրատիա» կուսակցության ղեկավար, Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ 2023 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2024 թվականի ապրիլի 7-ը[6], ինչպես նաև 2014֊2016 թվականներին։ 2018֊2020 թվականներին եղել է Սլովակիայի վարչապետ[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 6-ին Չեխոսլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքում։
Կրթությամբ տնտեսագետ է, սովորել է Բանսկա Բիստրիցայի Մատեյ Բելի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում և Կոշիցեի Տեխնիկական համալսարանում։
Աշխատել է «Hiljo-Slovakia» ընկերությունում, ինչպես նաև եղել է խորհրդարանի պատգամավորի օգնական։
Բացի մայրենի սլովակերենից, տիրապետում է չեխերենի, անգլերենի, գերմաներենի և ռուսերենի։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին ընտրվել է Ազգային խորհրդի պատգամավոր «Ուղղություն֊սոցիալական դեմոկրատիա» կուսակցությունից։ Երկու ժամկետով աշխատել է տնտեսական քաղաքականության, մանդատների և անձեռնմխելիության, ինչպես նաև ֆինանսների և բյուջեի հանձնաժողովներում:
2012-2014 թվականներին եղել է Սլովակիայի ֆինանսների նախարարության պետական քարտուղար, 2014 թվականի հուլիսից նոյեմբեր վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարությունում՝ Սլովակիայի կրթության, գիտության, հետազոտությունների և սպորտի նախարար։ Այդ պաշտոնը նա լքել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ ընտրվելուց հետո։ Մինչև 2016 թվականը եղել է Սլովակիայի խորհրդարանի նախագահ, փոխարինել է հրաժարական տված Պավոլ Պաշկային[8]։ 2016֊2018 թվականներին եղել է Սլովակիայի վարչապետի տեղակալ։ 2018 թվականի մարտի 15-ին Ռոբերտ Ֆիցոյի հրաժարականից հետո զբաղեցրել է Սլովակիայի վարչապետի պաշտոնը[9][10]։
2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո լքել է «Ուղղություն֊սոցիալական դեմոկրատիա» կուսակցությունը և հիմնել է «Ձայն-սոցիալական դեմոկրատիա» կուսակցությունը։
2023 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, հոկտեմբերի 25-ի հիմնադիր ժողովի ընթացքում ընտրվել է Ազգային խորհրդի նախագահ։ Նա հավաքել է 148 ձայնից 131 ձայն, 2 քվեաթերթիկ ճանաչվել են անվավեր[6]։
2024 թվականի գարնանը տեղի ունեցած նախագահական ընտրություններում ընտրվել է Սլովակիայի նախագահ։ Ընտրական քարոզարշավի ընթացքում Պետեր Պելեգրինին հանդես է եկել Ուկրաինայում տեղի ունեցող մարտերի վերաբերյալ խաղաղ բանակցությունների օգտին։ Նախընտրական քարոզչության ընթացքում երկրի տարբեր մասերում կախվել են պաստառներ նրա պատկերով և գրությամբ՝ «Սլովակիան չի ուղարկի իր զինվորներին Ուկրաինա»[11][12]։
Նախագահ դառնալուց հետո Պետեր Պելեգրինին մերժել է ուկրաինական բանակին միանալ ցանկացողների բոլոր հայտերը[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.vlada.gov.sk/20293/peter-pellegrini/ (словацк.)
- ↑ Kekelák L. Hodnotový svet Petra Pellegriniho / Zahlasoval za obdobu registrovaných partnerstiev, Záborskú označil za protipotratovú džihádistku (словацк.) — 2024.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 522/2008 Z. z. § 13/1 (словацк.)
- ↑ 6,0 6,1 Adriána Belej Majerčínová (2023-10-25). «Pellegriniho zvolili za predsedu NR SR, v rozprave mu Matovič tvrdo vynadal. Menovanie vlády sa posúva» (սլովակերեն). Pravda. Արխիվացված օրիգինալից 2023-10-25-ին. Վերցված է 2023-10-25-ին.
- ↑ «Словакия сменила премьера». Euronews. 2018-03-15. Արխիվացված է օրիգինալից 2018-03-16-ին. Վերցված է 2018-03-15-ին.
- ↑ Куранов, Александр (2014-11-16). «Глава парламента Словакии под давлением оппозиции ушел в отставку». РИА Новости. Արխիվացված օրիգինալից 2023-10-30-ին. Վերցված է 2023-10-18-ին.
- ↑ «Премьер Словакии ушёл в отставку». Интерфакс. 2018-03-15. Արխիվացված օրիգինալից 2023-10-13-ին. Վերցված է 2023-10-18-ին.
- ↑ «Премьер-министром Словакии назначен Петер Пеллегрини». Коммерсантъ. 2018-03-22. Արխիվացված է օրիգինալից 2018-03-22-ին. Վերցված է 2018-03-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Marína Zavacká DUDEKOVÁ, Gabriela – MANNOVÁ, Elena. Vojak medzi civilmi, civil medzi vojakmi. Vzťah armády a spoločnosti v období modernizácie. // Historický časopis. — 2019-03-30. — ISSN 0018-2575. —
- ↑ 12,0 12,1 «Словацкий президент отклонил все просьбы граждан присоединиться к ВСУ». Радио Свобода (ռուսերեն). 2024-11-04. Վերցված է 2024-12-03-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետեր Պելեգրինի» հոդվածին։ |
|