Jump to content

Պետեր Պաուլ Վիփլինգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետեր Պաուլ Վիփլինգեր
գերմ.՝ Peter Paul Wiplinger
Ծնվել էհունիսի 25, 1939(1939-06-25)[1][2] (87 տարեկան)
ԾննդավայրHaslach an der Mühl, Rohrbach District, Վերին Ավստրիա, Ավստրիա
Մասնագիտությունլուսանկարիչ, գրող, բանաստեղծ և գծանկարիչ
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունPetrinum Linz?
Պարգևներ
 Peter Paul Wiplinger Վիքիպահեստում

Պետեր Պաուլ Վիփլինգեր (գերմաներեն՝ Peter Paul Wiplinger. հունիսի 25, 1939(1939-06-25)[1][2], Haslach an der Mühl, Rohrbach District, Վերին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի գրող և լուսանկարիչ:

Ծնվել է 1939 թվականին Վերին Ավստրիա երկրամասի Մյուլի Հասլախ քաղաքում, առևտրականի ընտանիքում: Ընտանիքում 10-րդ երեխան էր: Ուսումնասիրել է կատարողական արվեստներ, գերմանական բանասիրություն, փիլիսոփայություն: 1960 թվականից ապրում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ որպես ազատ գրող և լուսանկարիչ: Ավստրիայի P.E.N. ակումբի, Մարդու իրավունքների ավստրիական լիգայի (auf the Austrian League for Human Rights), նացիզմի դեմ ավստրիական Դիմադրության փաստագրման կենտրոնի, IG Autorinnen Autoren գրողական ասոցիացիայի անդամ է: Արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում՝ Գիտության և արվեստի 1-ին աստիճանի պատվո խաչի[3] և Վերին Ավստրիա երկրամասի մշակութային մեդալի:

Հրատարակել է շուրջ 30 գիրք: Նրա երկերից թարգմանվել են աշխարհի ժողովուրդների 20-ից ավելի լեզուներով: Հիմնականում գրում է քաղաքական թեմաներով էսսեներ, բանաստեղծություններ, ստեղծում գեղարվեստական լուսանկարներ:

Ընտրված երկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Hoc est en im, պոեզիա, Մյունխեն 1966
  • Gitter, պոեզիա, Բադեն բայ Վիեն, 1981
  • Herzschläge, պոեզիա, Բադեն բայ Վիեն 1989
  • Lebenszeichen, պոեզիա, Կլագենֆուրտ 1992
  • Ausgestoßen, պոեզիա, Գոզաու 1994/2004
  • Niemandsland, պոեզիա, Այզենշտադտ 2002
  • Lebensbilder, հուշագրություն, Գրյունբախ 2003
  • Steine im Licht, պոեզիա, Գոզաու 2007
  • 1987թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում:
  • 2003 թվականին՝ Գիտության և արվեստի ավստրիական առաջին աստիճանի պատվո խաչ
  • 2005թ.՝ Վերին Ավստրիայի երկրամասի մշակութային մեդալ[4]
  • 2014թ.՝ Պատվո ոսկե մեդալ՝ Ստորին Ավստրիայի դաշնային նահանգին մատուցած ծառայությունների համար[5]
  • 2014. Ավստրիական PEN ակումբի Ֆրանց Թեոդոր Ցոկորի անվան մրցանակ[6]
  • 2015թ.՝ Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պատվո մեծ շքանշան[7]
  • 2020թ.՝ Վիեննայի նահանգի Ոսկե շքանշան[8]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
  2. 1 2 RKDartists (նիդերլ.)
  3. «Reply to a parliamentary question» (PDF) (German). էջ 1578. Վերցված է 2013 թ․ հունվարի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Արխիվացված (Date missing) land-oberoesterreich.gv.at (Error: unknown archive URL) In: Landeskorrespondenz Nr. 143. 22. Juni 2005, Webpräsenz des Landes Oberösterreich
  5. Bezirksblätter Goldenes Ehrenzeichen für Wiplinger 5. Jänner 2015, abgefragt am 26. Januar 2023
  6. Peter Paul Wiplinger erhält Franz-Theodor-Csokor-Preis. In: Der Standard. 7. Juli 2014, abgerufen am 7. Juli 2014.
  7. Martina Gahleitner: Großes Ehrenzeichen der Republik für Peter Paul Wiplinger. Արխիվացված 2015-12-10 Wayback Machine In: Tips. 30. Oktober 2015, abgefragt am 2. November 2015.
  8. Pen Club Austria: goldenes Verdienstzeichen des Landes Wien, abgefragt am 20. Oktober 2023

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետեր Պաուլ Վիփլինգեր» հոդվածին։