Պետեր Մեդյեշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետեր Մեդյեշի
Medgyessy in August 2014 (cropped).JPG
 
Կուսակցություն՝ Հունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն
Կրթություն՝ Կորվինի համալսարան (1966)
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 19, 1942(1942-10-19)[1][2] (78 տարեկան)
Ծննդավայր Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
Քաղաքացիություն Flag of Hungary.svg Հունգարիա
 
Պարգևներ

Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ, «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների» շքանշանի խաչ և Թագի դաշինքի մեծ խաչ

Պետեր Մեդյեշի (հունգ.՝ Medgyessy Péter, հոկտեմբերի 19, 1942(1942-10-19)[1][2], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն), հունգարացի քաղաքական գործիչ, Հունգարիայի Հանրապետության վարչապետը 2002-2004 թվականներին։ 2004 թվականի օգոստոսի 25-ին նա հրաժարական տվեց կոալիցիայի գործընկերներից մեկի՝ Ազատ դեմոկրատների միության հետ տարաձայնությունների պատճառով, սակայն վարչապետի պարտականությունները շարունակում էր կատարել դեռևս 30 օրվա ընթացքում, ինչպես պահանջում է Սահմանադրությունը, ինչպես նաև մի քանի լրացուցիչ օր, մինչև նրա իրավահաջորդը՝ Ֆերենց Դյուրչանը խորհրդարանի կողմից հաստատվեց:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետեր Մեդյեշին ծնվել է Բուդապեշտում և ուսումնասիրել Տնտեսագիտական տեսություն Կարլ Մարքսի անվան տնտեսագիտության համալսարանում (այժմ՝ Կորվինի համալսարան), որն ավարտել է 1966 թվականին, բայց հետո վերադարձել է դոկտորանտուրա։ Կատարելապես տիրապետում է ֆրանսերեն և ռումիներեն լեզուներին, ինչպես նաև տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:

70-ական թվականներին եղել է ներքին գործերի նախարարության հակահետախուզության գործակալ՝ D-209 կոդային անվամբ[3]։ 1966-1982 թվականներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ֆինանսների նախարարության դեպարտամենտներում։ 1982 թվականին դարձել է ֆինանսների նախարարի տեղակալ, իսկ 1987 թվականին՝ հենց նախարար։ Մեդյեշիի օրոք ստեղծված հարկային համակարգը Հունգարիայի համար կարևոր քայլ էր ազատ շուկայական տնտեսության ճանապարհին։

1988-1990 թվականներին եղել է վարչապետի տնտեսական հարցերով տեղակալը, 1990-1996 թվականներին՝ Հունգարիայի տարբեր բանկերի վարչական տնօրեն և վարչության նախագահ։ Երբ Դյուլա Հորնը ձևավորեց կառավարություն, 1996 թվականին Մեդյեշին վերադարձավ ֆինանսների նախարարի պաշտոնին։ Կառավարության լիազորությունների ավարտից հետո աշխատել է որպես «Inter-Europa» բանկի գործադիր խորհրդի ղեկավար և «Atlasz» ապահովագրական ընկերության փոխնախագահ: Այդ պաշտոնները նա պահպանել է 1998 թվականից մինչև 2001 թվականը, իսկ 2002 թվականի մայիսի 27-ին Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Մեդյեշիին Հունգարիայի Հանրապետության վարչապետ նշանակելու օգտին: Նա ղեկավարում էր կառավարությունը մինչև 2004 թվականի օգոստոսը։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  2. 2,0 2,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  3. Wielkie kłamstwo Gyurcsánya // Gazeta Wyborcza. — 10 października 2006.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]