Պետեր Զիլահի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետեր Զիլահի
Ծնվել էնոյեմբերի 8, 1970(1970-11-08) (53 տարեկան)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
Մասնագիտությունգրող, լրագրող և լուսանկարիչ
Քաղաքացիություն Հունգարիա
Պարգևներ
Կայքzilahy.net

Պետեր Զիլահի (հունգարերեն՝ Péter Zilahy, նոյեմբերի 8, 1970(1970-11-08), Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), ժամանակակից հունգարացի բանաստեղծ, գրող, լրագրող, լուսանկարիչ, որն իր գրական ստեղծագործություներում հաճախ օգտագործում է լուսանկարներ, ինտերակտիվ մեդիա և փերֆորմանս արթ։ Նրա մի շարք գրական երկեր թարգմանվել են տասնյակ լեզուներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բուդապեշտում, 1970 թվականին։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Բուդապեշտի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է անգլիական բանասիրություն, փիլիսոփայություն, մշակույթի մարդաբանություն։ Գրական աշխարհ մուտք է գործել բանաստեղծությունների ժողովածուով, բայց ճանաչում ու համբավ նրան բերել է «Վերջին պատուհանաընձուղտը» երգիծավեպը, որն արդեն թարգմանվել է շուրջ երեք տասնյակ լեզուներով։

Գրական աշխատանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճերմակ սավանի տակի արձանը, որ պատրաստ էր ոստնելու (հունգարերեն՝ Lepel alatt ugrásra kész szobor) բանաստեղծական ժողովածուն[1] լույս է ընծայվել 1993 թվականին։

Der lange Weg nach nebenan (A hosszú út közelre) թատերգությունը բեմադրվել է Բեռլինի Volksbühne թատրոնում[2]։

Վերջին պատուհանաընձուղտը (հունգարերեն՝ Az utolsó ablakzsiráf) այսպես ասած՝ «բառարանային վեպ»-ը բնագրով առաջին անգամ հրատարակվել է 1998 թվականին և արդեն թարգմանվել 27 լեզվով։

Զիլահիի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսներ են կազմակերպվել Բուդապեշտի Ludwig Museum-ում և գերմանական Schloss Solitude ակադեմիայում[3]։

«Վերջին պատուհանաընձուղտը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս երգիծավեպը հուշագրություն է բռնապետության տիրապետության ներքո ապրված կյանքի անհեթեթության մասին։ Գրված է մանկական պատկերազարդ բառագրքի նմանակումով, սկսվում է «Պատուհան» (հունգարերեն՝ «Ablak») բառահոդվածով և ավարտվում «Ընձուղտ» (հունգարերեն՝ «Zsiráf») բառահոդվածով՝ ներառելով այբուբենի բոլոր տառերով հերթականությամբ սկսվող, կարգով դասավորված «բառահոդվածներ»։ «Բառագիրքը» բացատրում է ողջ աշխարհը հասարակ, պարզ բառերով ու արտահայտություններով, այնտեղ ամեն ինչ կարգավորված, դասավորված է, և բոլոր հիմնախնդիրները ունեն իրենց լուծումը։

Այդ ինքնատիպ վեպն իր ամբողջության մեջ Բալկանների և ավելի լայն ընդգրկումով՝ ողջ Արևելյան Եվրոպայի յուրօրինակ հանրագիտարան է՝ հագեցած հեգնանքով, սև հումորով, երգիծանքի այլ տեսակներով։ Երգիծանքով, բայց և սրտի ցավով հեղինակը պատկերում է 20-րդ դարավերջի թոհուբոհը մի տարածաշրջանի, որը պատմության ընթացքում արդեն որերորդ անգամ հայտնվել էր դրամատիկ իրադարձությունների խաչմերուկում։ Վեպում անդրադարձ է կատարված 1996-1997 թվականների բելգրադյան ընդվզումներին, որ իրենց անհեթեթ խիզախությամբ թերևս խորհրդանշական են այդ կարգի բոլոր ըմբոստացումների համար։ Զիլահին գիրքը հագեցրել-պատկերազարդել է իր իսկ հեղինակած լուսանկարներով՝ ավելի սրելով «երկաթե վարագույրից» այն կողմ նետած հայացքը։

«Վերջին պատուհանաընձուղտը» արժանացել է մի շարք միջազգային մրցանակների։ Վեպի մուլտիմեդիական տարբերակը ցուցադրվել է նյույորքյան Բրոդվեյում, Գերմանիայում, լոնդոնյան Քովենտ Գարդենում...

Ստեղծագործության մասին դրվատանքով լի գրախոսություններ են լույս տեսել Frankfurter Allgemeine Zeitung|FAZ-ում, The Independent-ում, Neue Zürcher Zeitung-ում, The Daily Telegraph-ում, Die Welt-ում և հանրահայտ այլ պարբերականներում[4][5][6]։

Ժուռնալիստական աշխատանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ժուռնալիստ՝ Զիլահին գրել է բազմաթիվ պարբերականների, այդ թվում՝ The Guardian[7][8][9], New York Times-ի[10], Frankfurter Allgemeine Zeitung-ի համար[11]։

Այլ գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիլահին մինչև 1999 թվականը Link Budapest գրական ամսագրի գլխավոր խմբագիրն էր, այդ հեղինակավոր պարբերականում, որն ուներ նաև համացանցային տարբերակ, հունգարերեն ու անգլերեն հրատարակում էր ժամանակակից գրականության ուշագրավ գործեր։ Ներկայումս նա The World Literature Series-ի («Համաշխարհային գրականության մատենաշար»-ի) գլխավոր խմբագիրն է։

Զիլահին իր տեսադաշտում է պահել գրական-գեղարվեստական կեցավայրերի մի ընդարձակ շարք[12][13]՝ ներառյալ Կոնգրեսի գրադարանի Ջոն Կլյուգ կենտրոնի կեցավայրը[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Péter Zilahy. «Lepel alatt ugrásra kész szobor». Goodreads.
  2. «Lesezone: Péter Zilahy "Der lange Weg nach nebenan." Szenische Lesung im Rahmen der Ungarischen Akzente-Premiere». Volksbuhne Berlin. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  3. «Péter Zilahy - Akademie Schloss Solitude». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  4. Zilahy, Péter. «The Last Window-Giraffe». The Complete Review. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  5. «Peter Zilahy: Die letzte Fenstergiraffe. Ein Revolutions-Alphabet (Buch)». Perlentaucher. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  6. «Litera | Az irodalmi portál». www.litera.hu. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.(չաշխատող հղում)
  7. Zilahy, Péter (2011 թ․ դեկտեմբերի 17). «Young Hungarians are intent on writing their own future». the Guardian. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  8. Zilahy, Péter (2011 թ․ հունվարի 14). «Hungary media law protest shows forbidden fruit remains sweet». The Guardian. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  9. Zilahy, Péter (2008 թ․ հունիսի 14). «Péter Zilahy: Yes! And Tarzan scores for Hungary». The Guardian. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  10. Zilahy, Peter (2012 թ․ հունվարի 13). «The Aftertaste of Goulash Communism». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  11. Zilahy, Péter (2011 թ․ մայիսի 5). «Ungarns neue Verfassung: Vom Leben in magischen Zeiten». Frankfurter Allgemeine Zeitung (գերմաներեն). ISSN 0174-4909. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  12. «Working in Einstein's house». Hungarian Literature Online. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  13. «Peter Zilahy: Entführt in einer geteilten Stadt. Die Presse.com». Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  14. Reker, Mary Lou (2015 թ․ օգոստոսի 5). «International Performances Here and Abroad». Insights: Scholarly Work at the John W. Kluge Center. Library of Congress.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]