Պետական պարեգոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգ V-ը կրում է իր պետական պարեգոտ խորհրդարանի պետական բացման ժամանակ մոտ 1912 թվական

Պետական պարեգոտ (անգլ.՝ Robe of State) նաև հայտնի է որպես խորհրդարանի պարեգոտ (անգլ.՝ Parliament Robe) վերնազգեստ է՝ պատմուճան, որը կրում են բրիտանական միապետերը պետական միջոցառումների ժամանակ։ Միապետը սովորաբար իր թագադրման համար ունենում է պարեգոտ և այն կրկին օգտագործում է, երբ յուրաքանչյուր օրենսդրական նստաշրջանի սկզբում մասնակցում է խորհրդարանի պետական բացմանը։ Ավանդաբար պարեգոտներն ունեն բոսորագույն թավշից, ոսկե ժանյակով զարդարված կնգումե թիկնոց։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական պարեգոտը միապետը կրում է իր թագադրման օրը Վեստմինսթերյան աբբայություն մուտք գործելու համար։ Այն հետագայում օգտագործվում է խորհրդարանի պետական բացման ժամանակ և սրանից էլ առաջացել է իր այլընտրանքային անվանումը՝ «պորհրդարանի պարեգոտ»։ Վերջին թագավորները ՝ Էդուարդ VII-ը, Գեորգ V-ը և Գեորգ VI-ը, բոլորն էլ իրենց թագադրման ժամանակ պարեգոտի հետ միասին կրել են Պետական գլխարկ, բայց Չարլզ III-ը նախընտրել է դա չանել[1]։ Պետական պատմուճանը մնում է իր տեղում Ճանաչման, Գովաբանման, Թագադրման երդման արարողության և Հաղորդության ծառայության առաջին մասի ժամանակ[2]։

Պետական պատմուճանը հանվում է Օծման արարողության ընթացքում, որի ժամանակ միապետը կրում է պարզ Colobium sindonis («փաթաթված տունիկա»)՝ խորհրդանշելու համար, որ նա զրկվում է աշխարհիկ ունայնությունից։ Ավելի ուշ՝ արարողության վերջին մասերի համար միապետը հագնում է Գերտունկա (անգլ.՝ Supertunica), Թագավորական պարեգոտ (անգլ.՝ Robe Royal) և Կայսերական պարեգոտ (անգլ.՝ Imperial Robe)[3]: Թագադրման ժամանակ միապետին պարուրում է Լորդ Մեծ Սենեկապետը (անգլ.՝ Lord Great Chamberlain), որին օգնում են Պարեգոտի ծառան (անգլ.՝ Groom of the Robes) և Զգեստների վարպետը (անգլ.՝ Master of the Robes)[2]:

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր թագադրումից առաջ հաճախ պատվիրվում է Պետական նոր զգեստ։ Ավանդաբար դրանք նույն ոճով են՝ երկար բոսորագույն թավշից, ոսկե ժանյակով զարդարված կնգումե թիկնոց[4]

Գեորգ III-ի պետական պատմուճանը պատրաստել են հայտնի Էդի և Ռեյվենսկրոֆի (անգլ.՝ Ede & Ravenscroft) դերձակները։ Օգտագործվել է 33 մ կարմիր թավիշ և 106 մ ոսկե ժանյակ։ Թագավորը պարեգոտը հագել է ոսկյա կտորից պատրաստված կոստյումի վրա։ Պարեգոտը ունեցել 104 սմ լայնություն և 471,5 սմ երկարություն[5]։

Վիկտորիա թագուհու թագադրման պետական պատմուճանը պատրաստվել է Ջոն Հանթերը և արժեցել է 643 ֆունտ[6]։ Զգեստը կրկին օգտագործվել է Եղիսաբեթ II-ը խորհրդարանի առաջին պետական բացման համար, նախքան իր թագադրման համար նոր զգեստ պատրաստելը[7]։

Գեորգ V-ը կրել է իր հոր՝ Էդուարդ VII-ի Պետական պարեգոտը խորհրդարանի իր առաջին նահանգային բացման ժամանակ, սակայն 1911 թվականին նրա թագադրման համար պատրաստվել է նոր Պետական զգեստ։ Սա արել է Լոնդոնի Մեդոքս փողոցի Ուիլկինսոնսը[8]։

Գեորգ VI-ի Պետական պարեգոտը կարմրագույն թավշից էր՝ զարդարված կնգումով և ոսկե ժանյակե եզրագծով[9]։ Պարեգոտը փաթաթել են թագավորի դագաղի վրա, երբ նա մահացել էր[10]։ Նրա թոռը՝ Չարլզ III-ը, իր թագադրման ժամանակ կրել է նույն զգեստը։ Թավիշը պահպանվել է Ասեղնագործության թագավորական դպրոցում, իսկ աստառը և ոսկե ժանյակը պահպանվել են Էդի և Ռեյվենսկրոֆում[11]։

Եղիսաբեթ II-ի թագադրման պետական պատմուճանը պատրաստվել է Էդի և Ռեյվենսկրոֆի դերձակների կողմից ասեղնագործությամբ, որը նախագծվել և պատրաստվել է Ասեղնագործության թագավորական դպրոցի կողմից։ Օգտագործված կնգումը բերել են Կանադայից[1]։ Պարեգոտը բոսորագույն թավշյա է՝ կնգումե թիկնոցով, սև մորթյա պոչերով։ 5,6 մ երկարությամբ և 1,2 մ լայնությամբ. Ողջ թիկնոցը երեսպատված է կնգումով, իսկ դրսից մի քանի մատնաչափ հաստությամբ գնգումէ եզրագիծ է։ Կա նաև ոսկյա ժանյակի եզրագիծ և մի քանի ժանյակ[7]։ Եղիսաբեթ II-ի պատմուճանը Էդ և Ռեյվենսկրոֆթի ճշգրտումներից հետո օգտագործվել է 2023 թվականին իր հարսի՝ Քամիլա Պարկերի թագադրման ժամանակ[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ward, Victoria (2023 թ․ փետրվարի 16). «King Charles III's sacred Coronation robes revealed». Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 17. Վերցված է 2023 թ․ ապրիլի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  2. 2,0 2,1 «Coronations». Debretts. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 17-ին.
  3. Jordan, Laura Antonia; Hammond, Natalie. «What Will King Charles III Wear For The Coronation?». Grazia. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 17-ին.
  4. «Coronation of British Monarchs». Encyclopaedia Britannica (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 17-ին.
  5. «Ede & Ravenscroft [London] - George IIIs Robe of State (Parliamentary Robe)». Royal Collection Trust (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 17-ին.
  6. Staniland, Kay; London, Museum of (1997). In Royal Fashion: The Clothes of Princess Charlotte of Wales & Queen Victoria, 1796-1901 (անգլերեն). Museum of London. էջ 108. ISBN 978-0-904818-55-0.
  7. 7,0 7,1 «The Queen's Parliament». Liverpool Echo. 1959 թ․ հունիսի 10. էջ 6.
  8. «Royal Coronation Robes». Tailor & Cutter. No. 2315. 1911 թ․ փետրվարի 16. էջ 13.
  9. «Pageantry of Dress». North Wilts Herald. 1937 թ․ մայիսի 14. էջ 28.
  10. «Great and small acknowledge debt to a good king». Yorkshire Evening Post. 1952 թ․ փետրվարի 12. էջ 6.
  11. 11,0 11,1 «A first glimpse at Their Majesties' Coronation robes...». The Royal Family. 2023 թ․ ապրիլի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 29-ին.