Պետական հեղաշրջում Լատվիայում (1934)
1934 թվականի մայիսի 15-ի պետական հեղաշրջում, Լատվիայի իշխանության հակասահմանադրական զավթում վարչապետ Կառլիս Ուլմանիսի կողմից, որը դադարեցրեց սահմանադրությունը և արձակեց սեյմը: Երկրի բոլոր քաղաքական կուսակցությունները լուծարվել էին, իսկ շատ թերթեր՝ փակվել:
1934 թվականի մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը զորքերը, ոստիկանները և այզսարգիները գրավեցին Ռիգայում գտնվող բոլոր պետական կառույցները: Վարչապետ Ուլմանիսի և Ռազմական նախարար գեներալ Բալոդիսի ստորագրությամբ հրատարակվեց հրամանագիր ամբողջ երկրում վեց ամիս ժամկետով ռազմական դրություն հայտարարելու մասին (շարունակվեց մինչև 1938 թվականը): Միևնույն ժամանակ դադարեցվել էր սեյմի գործունեությունը մինչև սահմանադրության «բարեփոխումների» իրականացումը (սեյմը այդպես էլ չի վերականգնվել): Նախագահ Ալբերտ Կվիեսիսին հնարավորություն տրվեց պաշտոնավարել մինչև սահմանադրական լիազորությունների ժամկետի ավարտը՝ մինչև 1936 թվականի ապրիլը:
Հեղաշրջումն անարյուն էր, հասարակությունը բողոքներով ելույթ չի ունեցել:
Մոտ երկու հազար մարդ ձերբակալվեց, այդ թվում՝ Լատվիայի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության առաջնորդներից շատերը: Շատերը շուտով ազատ արձակվեցին, ամենաերկար կալանքը չի գերազանցել մեկ տարին[1]:
Սահմանադրական իրավունքի մասնագետ Կ. Դիշլերսը 1935 թվականին առաջարկեց հեղաշրջումը հասկացությունը որպես այլոց գործողության ինստիտուտի հանրային իրավունքի կիրառում առանց հանձնարարականի (լատ.՝ negotiorum gestio)[2]
Խորհրդային պատմագրության մեջ Լատվիայում հեղաշրջումն անվանվեց ֆաշիստական[3]: Անգլիացի պատմաբաններ Պ. Դևիսը և Դ. Լինչը նկարագրում են այս իրադարձությունները որպես «ֆաշիստական գյուղացիական միության կողմից իշխանության ձեռքբերում և Ուլմանիսի՝ որպես դիկտատորի ձևավորում»[4]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ История Латвии: XX век, 2005, էջ 164
- ↑ Dišlers K. Negotiorum gestio publisko tiesību novadā. Tieslietu ministrijas vēstnesis, Nr. 1/1935
- ↑ Latvijas Padomju enciklopēdija. — Rīga: Galvenā enciklopēdiju redakcija, 1983. — Т. 3. — С. 258.
- ↑ Peter Davies and Derek Lynch. The Routledge companion to fascism and far-right. 2002. p. 22
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Жагарс Э. Фашистский переворот 15 мая 1934 года. В кн.: Латвия на грани эпох II — Рига: Авотс, 1988 — стр. 59—77. ISBN 5-401-00286-6:
- Jēkabsons, Ēriks, Ščerbinskis, Valters (sastādītāji). Apvērsums. 1934. gada 15. maija notikumi pētījumos un avotos. Rīga: Latvijas Nacionālais arhīvs, Latvijas Arhīvistu biedrība, 2012:
- История Латвии: XX век. — Рига: Jumava, 2005. — С. 149—172. — 475 с. — ISBN 9984-05-866-2 (ссылки на главы):