Պետական հեղաշրջման փորձ Վենեսուելայում (1992)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետական հեղաշրջման փորձ Վենեսուելայում
Թվական փետրվարի 4-5, նոյեմբերի 27, 1992
Վայր Վենեսուելա Վենեսուելա
Արդյունք կառավարությունը տապալելու անհաջող փորձ
Հակառակորդներ
Վենեսուելա  Վենեսուելայի կառավարություն Վենեսուելա  MBR-200
Flag of Cuba.svg Կուբայի աջակցությամբ
Հրամանատարներ
Վենեսուելա Կառլոս Անդրես Պերես
Վենեսուելա գեներալ Ֆեռնանդո Օչոա Անտիչ
Վենեսուելա Ուգո Չավես
Վենեսուելա Ֆրանսիսկո Արիաս Կարդենաս
Վենեսուելա Լուիս Ռեյես
Կորուստներ
143-300 զոհ[1][2], 95 раненых [2]

Պետական հեղաշրջման փորձ Վենեսուելայում (1992), Ուգո Չավեսի ղեկավարությամբ Հեղափոխական բոլիվարական շարժում-200-ի կողմից Վենեսուելայի կառավարությունը տապալելու երկու փորձ։ Առաջին խռովությունը տեղի ունեցավ 1992 թվականի փետրվարի 4-ին՝ անձամբ Չավեսի գլխավորությամբ, երկրորդը՝ 1992 թվականի նոյեմբերի 27-ին․ Չավեսը բանտում էր, և այն գլխավորեց երիտասարդ զինվորական սպաների մի խումբ, որոնք հավատարիմ էին Հեղափոխական բոլիվարական շարժում-200-ին։ Երկու փորձերն էլ ուղղված էին նախագահ Կառլոս Անդրես Պերեսի դեմ և տեղի ունեցան այն ժամանակաշրջանում, երբ նկատվում էին նեոլիբերալական տնտեսական բարեփոխումներ, որոնք ուղղված էին երկրի արտաքին պարտքի մակարդակն իջեցնելուն, որն էլ հանգեցրեց զանգվածային ցույցերի և անկարգությունների։ Չնայած անհաջողությանը՝ հենց հեղափոխության փետրվարյան փորձը Ուգո Չավեսին բերեց երկրի քաղաքական դաշտ։ Անկարգությունների ժամանակ զոհվեց առնվազն 146 մարդ[3][1]։

Կենտրոնական հետախուզական վարչության տվյալներով՝ հեղափոխության փորձերը կատարվեցին Կուբայի «Dirección de Inteligencia» հատուկ ծառայությունների օգնությամբ։ Կենտրոնական հետախուզական վարչության վերլուծաբանները նույնիսկ հաստատում էին, որ Չավեսը «Dirección de Inteligencia»-ի գործակալ էր[4][5]։ Գեներալ Կառլոս Խուլիո Պենյալոսայի խոսքերով՝ Ֆիդել Կաստրոն և Վենեսուելայի ապագա նախագահ Ռաֆայել Կալդերան գիտեին Չավեսի կողմից նախապատրաստվող պետական հեղաշրջման մասին, իսկ Կաստրոյի գործակալներն իբր համոզեցին նախագահ Պերեսին, որ հեղափոխության սպառնալիք չկա[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Uppsala Conflict Data Program Conflict Encyclopedia, Venezuela, War and Minor Conflict, In depth, Hugo Chávez and the 1992 coup attempt, http://www.ucdp.uu.se/gpdatabase/gpcountry.php?id=167&regionSelect=5-Southern_Americas#
  2. 2,0 2,1 Ulacio Sandy (23 November 2003)։ «27N, la historia de un baño de sangre»։ Version Final։ Արխիվացված օրիգինալից-ից 9 May 2013-ին։ Վերցված է 1 June 2014 
  3. BBC,Thursday, 5 December 2002, 21:30 GMT, Profile: Hugo Chavez, http://news.bbc.co.uk/2/hi/1925236.stm
  4. Latell Brian (2012)։ Castro's Secrets: Cuban Intelligence, the CIA and the Assassination of John F. Kennedy։ New York City: Palgrave Macmillan։ էջեր 81–82։ ISBN 978-1-137-27841-8 
  5. Latell 2012, էջեր. 188–189
  6. Maria Delgado Antonio (16 February 2015)։ «Libro devela sangriento objetivo de la intentona golpista de Hugo Chávez»։ El Nuevo Herald։ Վերցված է 17 February 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]