Jump to content

Պեոնաժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրիլիդիանոյի «Գործարար և գյուղական պետը» Պուեյեդոն 1823 - 1870 թվականներ:

Պեոնաժ (իսպ.՝ peón), սովորաբար վերաբերում է ստրկության ենթարկվող աշխատանքի, ֆինանսական շահագործման, հարկադրական տնտեսական պրակտիկայի կամ քաղաքականության ցանկացած ձև, որի դեպքում զոհը կամ աշխատողը (peon) քիչ վերահսկողություն ունի զբաղվածության կամ տնտեսական պայմանների նկատմամբ: Peon-ը և peonag-ը կարող են վերաբերել Լատինական Ամերիկայի ինչպես գաղութային, այնպես էլ հետգաղութային շրջանին, ինչպես նաև Միացյալ Նահանգներում ստրկության ավարտից հետո ընկած ժամանակահատվածին, երբ ընդունվեցին «Սև օրենսգրքեր»` աֆրոամերիկացի ազատագրվածներին որպես աշխատուժ այլ միջոցներով պահելու համար:

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերենում peon (կրկնակի pawn-ի) և peonage բառերը ունեն իրենց իսպաներեն ստուգաբանության հետ կապված իմաստները (հետևակ զինվոր)[1]: peon-ը կարող է սահմանվել որպես քիչ լիազորություն ունեցող անձ, որին հաճախ տրվում են ոչ որակավորված առաջադրանքներ, ենթակա կամ ցանկացած անձ, որը ենթարկվում է քմահաճ կամ անհիմն վերահսկողության: Այս իմաստով peon-ը կարող է օգտագործվել ինչպես նսեմացնող, այնպես էլ ինքնամեղմացնող համատեքստում:

Ժամանակակից մշակույթներում կան նմանատիպ կիրառություններ:

  • Անգլերենի հարավասիական բարբառներ. պեոնը գրասենյակի տղա է, սպասավոր կամ սանիտար, անձ, որը պահվում է պատահական աշխատանքների ( պատմական` ոստիկան կամ հետևակային զինվոր):
  • Շանհայ. անգլերեն խոսվող ըկերություններում աշխատող բնիկ չիացիների շրջանում այս բառը վերաբերում է քիչ հեղինակություն ունեցող աշխատողի, ով անարգանքների է ենթադասի կողմից:

Այնուամենայնիվ, տերմինն ունի պատմական հիմք և կիրառություն, որը կապված է հակադիր աշխատանքի շատ ավելի ծանր պայմանների հետ.

  • Ամերիկյան անգլերեն. պատմական և իրավական իմաստով, peon-ը սովորաբար վերաբերվում էր հակադիր աշխատանքի համակարգում (հայտնի է որպես peonage) աշխատող անձին: Այս տերմինը հաճախ վերաբերվում էպարտքայի ստրուկությանը կամ պայմանագրային ստրկությանը կամ պայմանագրային ստրկությանը[2]:
Մարտին Լեոն Բոնեոյի վարպետը և ապստամբ պեոնը 1901 թվական:

Մեքսիկայի և Կարիբյան կղզիների իսպանական նվաճում էր նաև պեոնաժ. կոնկիստադորները բնիկներին ստիպում էին աշխատել իսպանացի հողագործների և հանքագործների համար: Պեոնաժը տարածված էր Լատինական Ամերիկայում, մասնավորապես Մեքսիկայում, Գվատեմալայում, Էկվադորում և Պերույում: Այն շարունակում է մնալ հասարակական կյանքի կարևոր մաս, ինչպես օրինակ՝ Պերուի Ամազոնի Ուրարինաների մոտ[3]:

Պեոնաժը ԱՄՆ-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Trio of men seated on the ground with ankles shackled to a pole lying horizontally
Ամերիկացի երկաթուղային մագնատ Հենրի Մեյգսի կողմից Չիլիում կամ Պերույում վարձած պեոնների պատիժը 1862 թվական:

1861-1865 թվականների Ամերիկյան քաղաքացիական պատերազմից հետո, Միացյալ Նահանգների հարավում զարգացավ պերականությունը: Աղքատ սպիտակամորթ ֆերմերները և նախկինում ստրկացված աֆրոամերիկացինները, որոնք հայտնի էին ինչպես ազատագրվածներ, որոնք չէին կարողանում իրենց սեփական հողը ձեռք բերել, մշակում էին մեկ ուրիշի հողը՝ աշխատուժը փոխարինելով բերքի մի մասի հետ: Սա կոչվում էր բաժնային հողագործություն: Հողի տերը վճարում էր սերմերի և գործիքների համար՝ փոխարենը ստանալով բերքից վաստակած գումարի որոշակի տոկոսը և բերքի մի մասը: Ժամանակի ընթացքում շատ հողատերեր սկսեցին չարաշահել այս համակարգը: Հողի տերը ստիպում էր վարձկան ֆերմերին կամ հողագործին գնել սերմեր և գործիքներ հողատիրոջ խանութից, որոնք հաճախ թանկ գներ ունեին: Քանի որ բաժնային հողագոծները հաճախ անգրագետ էին, նրանք ստիպված էին կախված լինել հողատիրոջ և նրա աշխատակազմի գրքերից և հաշվապահությունից: Այլ մարտավարություններից էին ծախսերը բաժնային հողագործի շահույթից գանձելը բերքի հավաքագրումից հետո և բերքահավաքից ստացված զուտ շահույթի «սխալ հաշվարկը», այդպիսով բաժնային հողագործին պահելով հողատիրոջ նկատմամբ հավերժական պարտքի մեջ: Քանի որ վարձակալ ֆերմերները չէին կարողանում փոխհատուցել ծախսերը, նրանք ստիպված էին հարկադիր աշխատանք կատարել հողատիրոջը ունեցած պարտքերի պատճառով: Բայց այդ, անկանխատեսելի կամ խաթարող կլիմայական պայմանները, ինչպիսիք են երաշտները կամ փոթորիկները, խափանում էին սեզոնային ցանքսերը կամ բերքաբավաքը, ինչն էլ, իր հերթին, հանգեցրեց վարձակալ ֆերմերների կողմից հողատերերի նկատմամբ պարտքերի կուտակմանը:

ԱՄՆ քաղաքացիական պատերազմից հետո Հարավը ընդունեց «Սև օրենսգրքեր»` ազատ արձակվեց սևամորթ ստրուկների վերահսկելու օրենքներ: Այս Սև օրենսգրքերում ներառված են թափառաշրջիկության մասին օրենքը: Անօթևան կամ գործազուրկ աֆրոամերիկացիները, որոնք գտնվում էին տարբեր աշխատանքներում, որոնց մեծ մասը նախկինում ստրուկներ էին, ձերբակալվում և տուգանվում էին որպես թափառաշրջիկներ: Սովորաբար, տուգանքը վճարելու միջոցներ չունենալով` «թափառաշրջիկները» ուղարկվում էին շրջանային աշխատանքի կամ վարձվում էին մասնավոր գործատու՝ դատապարտյալների վարձակալության ծրագրով: Իշխանությունները նաև փորձում էին սահմանափակել ազատ արձակվածների տեղաշարժը գյուղական վայրերի և քաղաքների, ինչպես նաև քաղաքների միջև:

Նման օրենքների համաձայն, տեղական պաշտոնյաները կամայականորեն ձեռբակալում էին տասնյակ հազարավոր մարդկանց և գանձում նրանցից տուգանքներ և դատական ծախսեր: Սևամորթ ազատազրկվածները ամենաագրեսիվ թիրախն էին: Աղքատ ապիտակամորթները նույնպես ձեռբակալվում էին, բայց սովորաբար շատ ավելի փոքր թվով: Սպիտակամորթ առևտրականներին, ֆերմերներին և բիզնեսի սեփականատերներին թույլատրվում էր վճարել այդ պաարտքերը, իսկ բանտարկյալները ստիպված էին աշխատել պարտքը մարելու համար: Բանտարկյալներին որպես բանվորներվարձակալության էին տրամադրում ածխահանքերի, փայտամշակման ճամբարների, աղյուսագործարանների, երկաթուղիների, քարհանքերի և գյուղատնտեսական տնկարկների սեփականատերերին, իսկ նրանց աշխատանքի վարձակալության եկամուտը գնում էին նահանգներին: Վարձատուները պատասխանատու էին բանվորների կացարանի, սննդի համար և հաճախ չարաշահում էին նրանց՝ պետության կողմից քիչ վերահսկման արդյունքում: Կառավարական պաշտոնյաները բանտարկված սևամորթների և սպիտակամորթներին վարձակալության էին տրամադրում փոքր քաղաքների ձեռնարկատերերին, նահանգային ֆերմերներին և տասնյակ կորպորացիաներին, որոնք փնտրում էին էժան աշխատուժ: Նրանց աշխատուժը բազմիցս գնվել և վաճառվել է տասնամյակներ շարունակ՝ մինչև 20-րդ դարը՝ ամերիկյան ստրկության պաշտոնական վերացումից շատ ժամանակ անց[4]:

Հարավային նահանգներն ու մասնավոր բիզնեսները շահույթ էին ստանում չվճարվող աշխատանքի այս ձևից: Հաշվարկվում է, որ 20-րդ դարի սկզբին Հարավում սևամորթների մինչև 40%-ը գտնվում էր ստրկության մեջ: Սեփականատերերը հաաճախ աշխատողների նկատմամբ օգտագործում էին ծանր ֆիզիկական զրկանքներ, ծեծ, մտրակահարուատյուն և այլ բռնություններ որպես «կարգապահական» միջոցով[5]:

ԱՄՆ պլանտատորների և սևամորթների դեմ մեղադրանքի ծաղրանկար:

Քաղաքացիական պատերազմից հետո Տասներեքերորդ փոփոխությունը արգելեց հակադիր ստրկությունը, ինչպիսին է ստրկությունը, բոլորի համար, բացառությամբ դատապարտված հանցծագործների: Կոնգրեսը նաև ընդունեց տարբեր օրենքներ՝ հարավային սևամուրթների սահմանադրական իրավունքները պաշտպանելու համար, որոցով նրանք, ովքեր խախտել են այդ իրավունքները դավադրության, ապօրինի ներխուժման կամ քողարկված ճանապարհով, մեղավոր ճանաչվեցին տասը տարվա ազատազրկման և քաղաքացիական անաշխատուննակության համար: Դաշնային Սահնանադրությամբ նախատեսված իրավունքները խախտելու համար նահագային օրենքի անօրինական օգտագործումը պատժվում էր տուգանքով կամ մեկ տարի ազատազրկմամբ: Սակայն մինչև նախագահ Լինդոն Բ. Ջոնսոնի կողմից 1966 թվականի օգոստոսի 6-ին հարկադիր ստրկության վերացումը, հարավային նահանգների բաժնեմասային. հողագործները ստիպված էին շարունակել աշխատել ` հին պարտքերը մարելու կամ հարկեր վճարելու համար: Հարավային նահանգները թույլ տվվեցին դա` բաժնեմասային հողագործությունը պահպանելու համար:

Հետևյալ դատական գործերը վերաբերում էին ներգաղթյալների իրավունքների պաշտպանությանը.

  • 1903 – Հարավային Դակոտայում, հաղորթվում է, որ 17-ամյա մի աղջիկ երկու տարեկանում իր հայրը վաճառել է ներգաղթյալների իրավունքների պաշտպանությունը[6]:
  • 1904 – Ալաբամա, տասը անձի մեղադրանք է առաջադրվել սևամորթ և սպիտակամորթ անձանց կալանքի տակ պահելու համար[7]:
  • 1906 – Ջոն Վ.Փեյսի Ալաբամայից, պոնաժ «հայր», ներում է ստացել իր ընկեր նախագահ Թեոդոր Ռուլվելտից[8]:
  • 1906 – Ջեքսոն Լամբեր ընկերության հինգ պաշտոնյաներ դատապարտվեցին Ֆլորիդա նահանգի Պենսիլվանիա քաղաքում 13-ից մինչև 18 ամիս ազատազրկման: Մեղադրյալներից մեկը տուգանվեց $5,000, իսկ մյուսները՝$1,000.[9]:
  • 1916 – Էդվարդ Մաքրի, Ջորջիայի օրենսդիր մարմնի անդամ, 37,000 ակր հողատարածքի սեփականատեր, մեղադրվել է 13 մեղադրանքներով: Ընդունել է մեղքը առաջին մեղադրանքով և վճարել է $1,000.00 տուգանք[10]:
  • 1916 – Հարավային Կարոլինայի Լեքսինգտոն շրջանում երկու տղամարդ մեղադրվեցին սպիտակամորթ տղամարդուն խտրականության ենթթարկելու փորհ կատարելու մեջ: Նրաբցից յուրաքանչյուրը տուգանվեց $500 և դատապարտվեց մեկ տարվա ու մեկ օրվա ազատազրկման[11]:
  • 1921 – Հավայան շաքարի պլանտացիաների սեփականաերերը անհաջող փորձ են կատարել օրինականացնել չինացի աշխատողների ստրկությունը[12]:
  • 1921 – Ջորջիա Ուիլյամսի պլանտացիայի սպանություններ. ֆերմեր Ջոն Ս. Ուիլյամսը և նրա սևամորթ վերակացու Քլայդ Մենինգը դատապարտվեցին Ուլյամսի ֆերմայում որպես պեոն աշխատող 11 սևամորթների մահվան համար[13][14]:Ուլիյամսը Ջորջիայի միակ սպիտակամորթ ֆերմերն էր, որը դատապարտվեց սև պեոններ սպանելու համար, 1877 թվականի ապրիլի 1-ից ի վեր[15]:
  • 1922 – 1921թվականին Ֆլորիդայում բեռնատար գնացքի տոմս չունենալու համար դատապարտված Հյուսիսային Դակոտայից Մարտին Թաբերտը դառնում է Ֆլորիդա նահանգի դատապարտյալների վարձակալության ծրագրի անդամ: Նա մահացել է 1922[16] թվականի փետրվարի 1-ին՝հիվակդության պատճառով աշխատելու անկարողության համար մտրակահարվելուց հետո: Նրա մահվան մասին լուրերը հանգեցրին 1923 թվականին Ֆլորիդայում դատապարտյալների վարհակալության արգելքին: Թարբերտին սպանած մարդը՝ Թոմաս Ուոլթեր Հիգինբոթեմը, հետագայում դատապարտվեց 20 տարվա ազատազրկման՝ երկրորդ աստիճանի սպանության համար[17]:
  • 1923 – 1923 թվականին Ֆլորիդայի նահանգային օրենսդիր մարմնի կողմից Թաբերտի սպանության հետաքննությունները հանգեցրեցին Հյուսիսային Ֆլորիդայում լայնորեն տարածված չարաշահումների ապացույցների[18] Վ պարզեցին, որ պետության սենատոր Թ. Ջ. Նաբին պատկանող Բեյքեր շրջանի Նաբբ Թուրպենտայն ճամբարում խոշտանգումների կիրառումը ստանդարտ պրակտիկա է[19]:
  • 1925 – Պենսակոլա, Ֆլորիդա Սպիտակամորթ ֆերմերները և ևս չորս հոգի մեղավոր ճանաչվեցին սևամորթ աշխատողներին պետության մեջ օգտագործելու մեջ[20]:
  • 1925 – Կոլումբիա, Հարավային Կարոլինա- Աֆրոամերիկացի մի երիտասարդ, որը անհետ կորած էր1923 թվականից, փախել է աշխատանքային ճամբարում գտնվող ապօրինությունից[21]:
  • 1954 _ Սամտեր շրջան, Ալաբամա- Երկու եղբայր՝ Օսկար և Ֆրեդ Դիալները, միասին մեղավոր ճանաչվեցին երկու աֆրոամերիկացի տղամարդկանց պատիժ ենթարկելու մեջ: Դատապարտվեցին տասնութ ամսվա դաշնային բանտարկության[22][23][24]:

Իսպանական ավանդույթի պատճառով, Նյու Մեքսիկոի տարածքում պոնաժը մնաց օրինական և լայնորեն տարածված նույնիսկ քաղաքացիական պատերազմից հետո: Ի պատասխան՝ Կոնգրեսը 1867 թվականի. մարտի 2-ին ընդունեց Պոնաժ կոչվող համակարգով ցանկացած անձի ծառայության կամ աշխատանքի ենթարկելը վերացվում և ընդմիշտ արգելվում է Նյու Մեքսիկոյի տարածքում կամ Միացյալ Նահանգների որևէ այլ տարածքում կամ նահանգում. և բոլոր ակտերը, օրենքները,... որոնք ընդունվել են ցանկացած անձի կամավոր կամ հարկադիր ծառայություննը կամ աշխատանքը որպես պեոնն ուղղակիորեն կամ անուղղակիորեն հաստատելու, պահպանելու կամ կիրառելու համար՝ ցանկացած պարտքի կամ պարտավորության վերացման կամ այլ կերպ, հայտարարվում են անվավեր[25]: Այս օրենքի համաձայն տարբերակը կոդավորված է 42 ԱՄՆ օրենսգրի § 1994-ի 21-I գլխում և որևէ հատուկ հիշատակում չի անում Նյու Մեքսիկոյի մասին:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ https://en.wiktionary.org/wiki/pe%C3%B3n#Etymo
  2. ↑ Howe, William Wirt (1904 թ․ ապրիլ). «The Peonage Cases». Columbia Law Review. 4 (4): 656–58. doi:10.2307/1109963. JSTOR 1109963.
  3. ↑ Bartholomew, Dean (2009). Urarina Society, Cosmology, and History in Peruvian Amazonia. Gainesville: University Press of Florida. ISBN 978-0-8130-3378-5. Արխիվացված է օրիգինալից 2011-07-17-ին. Վերցված է 2025-07-20-ին.
  4. ↑ Blackmon, Douglas (2008). Slavery By Another Name: The Re-Enslavement of Black People in America from the Civil War to World War II. Doubleday. էջ 152. ISBN 978-0-385-50625-0.
  5. ↑ Blackmon (2008), Slavery by Another Name
  6. ↑ «The times dispatch. (Richmond, Va.) 1903–1914, August 23, 1903, EDITORIAL SECTION, Image 4». The Times Dispatch. 1903 թ․ օգոստոսի 23. ISSN 1941-0700. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  7. ↑ «The Ocala banner. (Ocala, Marion County, Fla.) 1883-194?, January 22, 1904, Image 12». The Ocala Banner. 1904 թ․ հունվարի 22. էջ 12. ISSN 1943-8877. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  8. ↑ The Nation (անգլերեն). J.H. Richards. 1906 թ․ հունվարի 1.
  9. ↑ «The Pensacola journal. (Pensacola, Fla.) 1898–1985, November 24, 1906, Image 1». The Pensacola Journal. 1906 թ․ նոյեմբերի 24. էջ 1. ISSN 1941-109X. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  10. ↑ «Honolulu star-bulletin. (Honolulu, Oahu, Hawaii) 1912–current, August 19, 1916, 3:30 Edition, Image 14». Honolulu Star-Bulletin. 1916 թ․ օգոստոսի 19. էջ 14. ISSN 2326-1137. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  11. ↑ «The Manning times. (Manning, Clarendon County, S.C.) 1884–current, December 13, 1916, Image 2». The Manning Times. 1916 թ․ դեկտեմբերի 13. ISSN 2330-8826. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  12. ↑ «The labor world. (Duluth, Minn.) 1896-current, September 03, 1921, Labor Day Edition 1921, Image 27». The Labor World. 1921 թ․ սեպտեմբերի 3. ISSN 0023-6667. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  13. ↑ 1922 Court Reporting in Williams Manning Case
  14. ↑ «The Piedmont Chronicles: John Williams Saga (Peonage Murders)». www.thepiedmontchronicles.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  15. ↑ Freeman, Gregory A. (1999). Lay This Body Down: The 1921 Murders of Eleven Plantation Slaves, Chicago: Chicago Review Press.
  16. ↑ «Timeline: 1921, page 1 – A History of Corrections in Florida». Florida Department of Corrections. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  17. ↑ Davis, Clifford (2014 թ․ սեպտեմբերի 14). «Turpentine and prisons: The dark legacy of a prominent Baker County family». Florida Times-Union. Morris Communications. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  18. ↑ Lauriault, Robert N. (1989 թ․ հունվար). «From Can't to Can't: The North Florida Turpentine Camp, 1900-1950». The Florida Historical Quarterly. Florida Historical Society. 67 (3): 321–322. Արխիվացված է օրիգինալից 2023-10-03-ին. Վերցված է 2025-07-20-ին.
  19. ↑ Miller, Vivien E. (2003). «The Icelandic Man Cometh: North Dakota State Attorney Gudmunder Grimson and a Reassessment of the Martin Tabert Case». The Florida Historical Quarterly. Florida Historical Society. 81 (3): 287. Արխիվացված է օրիգինալից 2024-11-30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  20. ↑ Evening Star [Washington DC] May 23, 1925. Accessed June 24, 2019
  21. ↑ «The Afro American October 17, 1925 – Google News Archive Search». news.google.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  22. ↑ «Peonage Case Goes to Jury». Asheville Citizen-Times. Asheville, North Carolina. 1954 թ․ մայիսի 14. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 8-ին – via newspapers.com. «Oscar and Fred Dial, were accused of bailing Negroes out of Mississippi jails and enslaving them on the isolated farm they and other members of their family operate near the Mississippi-Alabama line.»
  23. ↑ «Brothers Held Negroes in Slavery». The Caledonian-Record. St. Johnsbury, Vermont. 1954 թ․ մայիսի 16. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 8-ին – via newspapers.com. «A Federal Court jury last night convicted two white brothers of holding terrorized Negro workers in slavery on their posperous west Alabama farm.»
  24. ↑ «Two Brothers Get Jail Sentence on Slavery Charge». Hartford Courant. Hartford, Connecticut. 1954 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 8-ին – via newspapers.com. «Two Sumter County, Ala., brothers today were sentenced to 18 months in federal prison for holding Negroes in slavery.»
  25. ↑ Supreme Court Reporter, West Publishing Co, Bailey v. Alabama (1910), p. 151.

Լրացուցիչ գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես՝ peon or peón Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս