Պեն (ֆիլմ, 2015)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Պեն
Pan[1]
Pan 2015 poster.jpg
Թատրոնային թողարկման պաստառ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of Australia.svg Ավստրալիա
Ժանրֆենթեզի ֆիլմ[2][3][4], արկածային ֆիլմ[2][3][4] և մանկական ֆիլմ
ՀիմքՓիթեր Պեն
Թվականհոկտեմբերի 9, 2015[5], հոկտեմբերի 8, 2015[1][6], հոկտեմբերի 23, 2015[7] և հոկտեմբերի 22, 2015[8]
Լեզուանգլերեն
ՌեժիսորJoe Wright[1][2][9][3][10][11]
ՊրոդյուսերԳրեգ Բեռլանտի և Paul Webster
Սցենարի հեղինակՉեյսոն Ֆուքս[1]
ԴերակատարներԿարա Դելևին[12][11], Հյու Ջեքման[12][9][4][10][11], Մառա Ռունի[12][9][4][10][11], Ամանդա Սայֆրիդ[12][11], Գարեթ Հեդլունդ[12][9][4][10][11], Nonso Anozie[12], Paul Kaye[12], Emerald Fennell[12], Levi Miller[12][2][4][11], Kathy Burke[12][11], Adeel Akhtar[12], Spencer Wilding[12], Ջեք Լաուդեն[13], Jimmy Vee[12][4][11], Michael Ryan[12], Na Tae-joo[12], Jack Charles[12], Lewis MacDougall[12], Bronson Webb[12], Brian Bovell[12] և Neil Bell[12]
ՕպերատորՋոն Մեթիսոն[1] և Շեյմաս ՄքԳարվի[1]
ԵրաժշտությունՋոն Փաուել[1]
ՄոնտաժՈւիլյամ Հոյ[1]
Պատմվածքի վայրԼոնդոն
ԿինոընկերությունWarner Bros. Pictures, RatPac-Dune Entertainment, Berlanti Productions[1] և Moving Picture Company
Տևողություն112 րոպե
Պաշտոնական կայքէջ
Pan (2015 film) Վիքիպահեստում

«Պենը» (անգլ.՝ Pan) ռեժիսոր Ջո Ռայթի արկածային-ֆենտեզի ֆիլմն է, որը համարվում է Ջեյմս Բարրիի Փիթեր Պեն գրքի պրիկվելը։ Ֆիլմում նկարահանվել են Հյու Ջեքմանը, Գարեթ Հեդլունդը, Ռունի Մառան և Ամանդա Սեյֆրիդը։ Կինոնկարի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Լոնդոնում, 2015 թվականի սեպտեմբերի 20-ին[14]։ Ֆիլմը կինոքննադատների կողմից հիմնականում ստացավ բացասական գնահատականներ և ձախողվեց վարձույթում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնի տղաների համար նախատեսված որբանոցներից մեկի աստիճանների վրա մի կին թողնում է Պեն անունով նորածնի և զամբյուղի մեջ թողնում մի գրություն։ 12 տարի անց Եվրոպայում սկսում է Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Այդ ողջ ընթացքում Փիթերը մեծացել էր միանձնուհի Բարնաբասի խնամակալության տակ։ Ժամանակավորապես այդ մանկատնից անհետ կորում են դաստիարակները։ Կասկածելով, որ Բարնաբասը ողջ սնունդը չի տալիս որբերին, Փիթերն իր ընկերների հետ ներխուժում են նրա սենյակ և գտնում պակասող ապրանքները։ Սննդի հետ երեխաները գտնում են ոսկով լի թաքստոց և որբանոցի բոլոր բնակիչները թղթապանակներով փաստաթղթերը։ Թողթապանակում Փիթերը գտնում է իր մոր գրություն, որն ուղղված է լինում արդեն հասունացած որդուն։ Նամակում մայրը գրում է Փիթերի հանդեպ ունեցած իր սիրո մասին, ինչպես նաև խոստանում է, որ նրանք կրկին կհանդիպեն՝ «այս կամ այլ աշխարհում»։ Բարնաբասը ծովահենների հետ պայմանագիր կնքելով, ըստ որի պետք է երեխաներ մատակարարի նրանց, կրկին կանչում է ծովահանների նավը, որն էլ առևանգում է Փիթերին և նրա հետ մի քանի երեխաների։ Նավն անցնելով Լոնդոնի երկնքում տարվող օդային պատերազմը, ուղևորվում է դեպի կախարդական երկիր Չկաստան, որը գտնվում է տարածությունից և ժամանակից դուրս։ Այնտեղ Սև մորուք ծովահենի հանքերից մեկում արժեքավոր հանք հանելու համար որպես ստրուկ օգտագործում են երեխաների։ Հանքում Փիթերը ծանոթանում է մեկ այլ աշխատակցի՝ Ջեյմս Կեռի հետ։ Շուտով Պենը քաշվում է ստրուկների միջև կռվում, որը Սև մորուքի ցանկությամբ նրա համար ավարտվում է տախտակի վրա զբոսանքով։ Սակայն տախտակից ընկնելը Փիթերի համար բարեհաջող է ավարտվում։ Բարձրությունից գետին ընկնելու փոխարեն նա մնում է դրանից մի քանի մատնաչափ օդից կախված։ Սև մորուքը պատմում է հին ասույթ, ոտրեղ խոսվում է մի տղայի մասին, ով մի օր կգա և կզրկի նրան կյանքից։ Տղան կկարողանա թռչել։ Փիթերը հրաժարվում է հավատալ, որ խոսքը հենց իր մասին է։

Կեռի և նրա գործընկեր Սմիի հետ Փիթերը կարողանում է գողանալ օդային նավերից մեկը։ նրանք փախչում են և հայտնվում է անտառում, որտեղ հանդիպում են աբորիգենների խմբին իրենց առաջնորդի գլխավորությամբ և նրա դուստր Վագրե Լիլիայի հետ։ Պատրաստվելով սպանել անկոչ հյուրերին, աբորիգենները մարտ են կազմակերպում Կեռի և ցեղի լավագույն մարտիկի միջև։ Այդ ժամանակ ցեղի առաջնորդը Փիթերի կրծքին նկատում է անսովոր կառուցվածքով մի ֆլեյտայի մեդալիոն, որը թողել էր իր մայրը։ Նա կանգեցնում է վեճը, ասելով, որ նման կախազարդը պետք է պատկանի մարդկանցից ամենաքաջ, լեգենդար Պենին։ Լիլիան պատմում է տղային, որ իր հայրը եղել է էլֆերի արքայազնը (անգլ.՝ Fairy Prince), իսկ իր մոր մոտ Սև մորուքի նկատմամբ կատաղություն է առաջանում, քանի որ վերջինս մերժել է նրա սերը։ Նա ստիպված էր Պենին թողնել մանկատանը և մնալու տեղ գտներ էլֆերի քագավորությունում։ Լիլիայի խոսքերով, Փիթերը, ում երակներում հոսում է կիսով չափ էլֆի արյուն, կարողանում է թռչել, սակայն միայն թերահավատության պատճառով չի կարողանում վեր սլանալ։

Տղան որոշում է մնալ Չկաստանում և ամեն գնով գտնել իր մորը։ Իր կյանքի համար վախենալով, Սմին դավաճանում է ընկերներին և Սև մորուքին հայտնում աբորիգենների գյուղի տեղանքի մասին։ Կռվի ժամանակ ընկնում է ցեղապետը, իսկ Մորուքն ասում է Փիթերին, որ ինքն է սպանել իր մորը։ Երեխաները փախչում են փերիների թագավորություն։ Ճանապարհին նրանց վրա կրկին հարձակվում են ծովահենները և գողանում Փիթերի մեդալիոնը։

Ֆիլմի վերջում որբերը դառնում են Փիթերի թիմը։ Փիթերը և Կեռը խոսում են իրենց ընկերության մասին, որին դեռ ոչ մի բան չի խանգարել։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերեթ Հեդլունդ՝ Ջեյմս Կեռ
  • Լևի Միլլեր՝ Փիթեր Պեն
  • Ադիլ Ահթար՝ պարոն Սմի
  • Ռունի Մառա՝ Վագրե Լիլիա
  • Ջեք Չարլզ՝ Ցեղապետ
  • Նոնսո Անոզի՝ Էպիսկոպ
  • Կարա Դելևին՝ Ծովային կույս
  • Քեթի Բերք՝ մերացու Բարնաբաս
  • Էմի Մետքալֆ՝ քույթ Թոմաս
  • Լյուիս Մակդուգալ՝ Նիբս
  • Թխե-Չժու Նա՝ Կուախու
  • Քուրթ Էգիավան՝ Մյորեյ
  • Ջեք Լաուդեն՝ Դոբկինս
  • Ամանդա Սեյֆրիդ՝ Մերի
  • Հյու Ջեքման՝ Սև մորուք

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դեկտեմբերի 12-ին Warner Bros. ստուդիան պրեմիերայի օրը նշանակեց 2015 թվականի հունիսի 26-ին և հաստատեց, որ ռեժիսորի պաշտոնը կզբաղեցնի Ջո Ռայթը[15]։ Բացի այդ, պրեմիերայի օրը տեղափոխվեց մի քանի անգամ[16][17] և վերջնական արդյունքում որոշվեց կանգ առնել հոկտեմբերի 9-ի վրա[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 film-dienst — 1947. — ISSN 0720-0781
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.filmaffinity.com/en/film108562.html
  3. 3,0 3,1 3,2 http://www.imdb.com/title/tt3332064/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 http://www.metacritic.com/movie/pan
  5. http://www.boxofficemojo.com/movies/?id=pan.htm
  6. Person Profile // Internet Movie Database — 1990.
  7. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=82084&type=MOVIE&iv=Basic
  8. http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
  9. 9,0 9,1 9,2 9,3 http://www.adorocinema.com/filmes/filme-225884/
  10. 10,0 10,1 10,2 10,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=225884.html
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 http://www.bbfc.co.uk/releases/pan-film-0
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 12,19 Person Profile // Internet Movie Database — 1990.
  13. http://www.imdb.com/title/tt3332064/fullcredits
  14. «Նորություններ Պենի կարմիր գորգից» (անգլերեն)։ telegraph.co.uk։ Վերցված է 2015-10-20 
  15. «Warner Bros. Sets Joe Wright's Pan for June 26, 2015» (անգլերեն)։ imdb.com։ Վերցված է 2015-10-17 
  16. «Warner Bros. Pictures Pushes Batman vs. Superman Back to 2016» (անգլերեն)։ comingsoon.net։ Վերցված է 2015-10-17 
  17. «Warner Bros. Pushes Pan Release Date Back» (անգլերեն)։ finalreel.co.uk։ Վերցված է 2015-10-17 
  18. «Pan Release Date Moved Back to Oct. 9 - Variety» (անգլերեն)։ variety.com։ Վերցված է 2015-10-17