Jump to content

Պենտակլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պենտակլ

Պենտակլ կամ պանտակլ (pentacle, pantacle)[Ն 1][2], թալիսման, որն օգտագործվում է մոգական ոգեկոչության մեջ և լինում է մագաղաթից, թղթից, կտորից կամ մետաղից, որի վրա նկարված է մոգական պատկեր: Կարող են պատկերված լինել խորհրդանիշներ, սիմվոլներ (երբեմն նաև հակառակ կողմում), որոնցից ամենահաճախը լինում է Սողոմոնի կնիքն է` վեցաթև աստղի ձևով:

Պենտակլները կարում են հագուստի կրծքին, կամ կարող են լինել հարթ առարկաներ, որոնք նախատեսված են վզից կախելու համար կամ տեղադրվում են հարթ գետնին կամ զոհասեղանին։ Պենտակլը գրեթե միշտ ունի սկավառակի կամ հարթ շրջանակի ձև: Ոսկե արշալույս հերմետիկ օրդենում, սակայն, պենտակլը ոգեկոչության եռանկյունու ներսում է:

Սողոմոնի բանալի կոչվող գրիմուարում («մոգության դասագիրք») կարելի է գտնել պենտակլի բազմաթիվ տարատեսակներ: Պենտակլները օգտագործվում են նաև նեոպագական կախարդական կրոնում, որը կոչվում է Վիկկա, այլ կախարդական գործիքակազմի հետ մեկտեղ: «Ոսկե արշալույս» հերմետիկ օրդենում և Վիկկայում պենտակլը խորհրդանշում է Հող դասական տարրը[3][4]:

1909 թվականին ստեղծված տարո քարտերի ամենատարածված դիզայնում` որը կոչվում է Ռայդեր-Ուեյթ-Սմիթի տարո[Ն 2], և դրա վրա հիմնված հետագա տարոներում, ինչպես նաև Վիկկայի պենտակլի դիզայնում ընդգծված կերպով առկա է պենտագրամը: Պենտակլի այս ձևը լինում է սկավառակի վրա, որը կարող է օգտագործվել կա՛մ զոհասեղանի վրա, կա՛մ որպես ինքնին սուրբ հարթություն:

Սահմանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին փաստաթղթերը, որոնցում պատկերվել են պենտակլներ, եղել են 16-րդ դարի գրիմուարները, որոնք կեղծ Պետեր դ'Աբանոն (մոտ 1257-1316) անվանել է Հեպտամերոն և Սողոմոնի բանալի[5]: Հեպտամերոնում կա միայն մեկ պենտակլ, մինչդեռ Սողոմոնի բանալիում կան տասնյակ տարբեր պենտակլներ: Հեպտամերոն պենտակլը հեքսագրամ է` զարդարված տամպլիերյան խաչերով և տառերով, մինչդեռ բանալիի պենտակլներն ունեն դիզայնի շատ լայն տեսականի, որոնցից միայն երկուսն են պենտագրամներ: Դա հակադրվում է 1900-ականների պենտակլների ավելի ուշ տարածված սահմանումներին, որոնք ըստ էության պենտագրամային են եղել:

Ջերալդ Գարդները, որին անվանում են «Վիկկայի հայր», պենտակլների իր հայեցակարգը հիմնականում փոխառել է 1909 թվականի Ռայդեր–Վեյթ–Սմիթ տարո տրցակից, որոնց քարտերի վրայի պենտակլները պենտագրամներով սկավառակներ են։ Գարդները իր 1949 թվականի «Մեծ մոգության ձեռնարկ» (High Magic's Aid) և 1954 թվականի «Կախարդությունն այսօր» (Witchcraft Today) գրքերում սահմանել է պենտակլը որպես «հնգաթև աստղ»՝ նկատի ունենալով պենտագրամը: 1959 թվականի իր «Կախարդության իմաստը» (The Meaning of Witchcraft) գրքում Գարդները սահմանել է պենտակլը որպես «պենտագրամի» հոմանիշ:

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենտակլ բառը կազմված է «պենտագրամոն» (հուն․՝ πεντάγραμμον (հուն․՝ πέντε պենտա («հինգ») + հուն․՝ γράμμα, գրամմա («գիծ»)) և «կիկլոս» (հուն․՝ Κύκλος «շրջան») բառերից[6][7]:

Բառն առաջին անգամ անգլերենում գրառվել է 1561 թվականին, ավելի վաղ ֆրանսիական գործածությունից հետո։ Ֆրանսերեն բառն ունեցել է «թալիսման» իմաստը։ Ֆրանսերեն բառն իր հերթին ծագում է լատինացված «պենտակուլում» բառից (pentaculum, օգտագործելով լատիներեն -culum վերջածանցը), որն իր հերթին իտալական «պենտակոլո» (pentacolo) բառից է։

Օքսֆորդի անգլերեն բառարանի ավելի վաղ հրատարակություններում (2-րդ հրատարակություն 1989) «ոմանք այն կապում են» միջին ֆրանսերեն «pentacol» (1328) կամ «pendacol» (1418) բառի հետ, որը պարանոցի շուրջ կրելու զարդ, վզնոց կամ կախազարդ է (pend- կախել, à, col կամ cou - օձիգ, վիզ)[8][9]: Սա այն ծագումն է, որն օգտագործվում է Թեոսոֆիական միության (Theosophical Society) բառարանում.

... Ամենայն հավանականությամբ, այն գալիս է իտալերեն և ֆրանսերեն «կախել» արմատից, և դա համարժեք է վզից կախված կախազարդին կամ հմայագրին: Այն փաստից, որ պենտակլի ձևերից մեկը եղել է պենտագրամը կամ աստղ-հնգանկյունը, բառն ինքնին կապվել է հունարեն հինգ (pente) բառի հետ[10]:

Մոգական տարրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենտակլները հին կախարդական տեքստերում հաճախ չեն ունեցել «հինգի» նշանակություն, այլ ավելի շուտ մոգական թալիսմաններ են եղել, որոնց վրա գրված էր որևէ սիմվոլ կամ նշան: Աստղաձև պատկերներն ավելի հաճախ եղել են վեցագիծ` հեքսագրամներ, քան հնգագիծ պենտագրամներ:

Պենտակլները, որոնք ցույց են տալիս ձևերի և պատկերների մեծ բազմազանություն, հայտնվել են հին մոգական գրիմուարներում, ինչպիսին է Սողոմոնի բանալին: Ինչպես Հենրիխ Կոռնելիուս Ագրիպան (1486-1535) է ամփոփել, դրանք օգտագործվել են «բոլոր ապագա բաները նախապես իմանալու և ամբողջ բնությունը ղեկավարելու, սատանաների և հրեշտակների վրա իշխանություն ունենալու և հրաշքներ գործելու» նպատակով: Ըստ Ագրիպպայի` Մովսեսի կախարդական սխրանքները տարբեր պենտակլների մասին նրա իմացության արդյունք է եղել[11]:

Օկուլտական փիլիսոփայության չորրորդ գրքում (Fourth Book of Occult Philosophy, մոտ 1565), որը կեղծ կերպով վերագրվել է Ագրիպպային, մանրամասն ներկայացված է պենտակլների կառուցվածքը:

Բայց հիմա մենք խոսում ենք սրբերի և սուրբ Պենտակլների և Սիգիլների մասին: Այժմ այս պենտակլները, կարծես, որոշակի սուրբ նշաններ են, որոնք մեզ պաշտպանում են չար պատահականություններից և իրադարձություններից, և օգնում և աջակցում են մեզ կապել, ոչնչացնել և հեռացնել չար ոգիներին, և հրապուրել բարի ոգիներին և հաշտեցնել նրանց մեզ հետ: Եվ այս պենտակլները կազմված են կա՛մ բարձրակարգ բարի ոգիների Նշաններից, կա՛մ սուրբ տառերի կամ հայտնությունների սրբազան պատկերներից՝ ըստ համապատասխանության և տեղի, որոնք կազմված են կամ երկրաչափական պատկերներից և Աստծո սուրբ անուններից՝ ըստ դրանցից շատերի բովանդակության և ձևի, կամ կազմված են բոլոր դրանցից կամ դրանցից շատերի միախառնումից[12]:

Օկուլտիստ Ֆրենսիս Բարեթը 1801 թվականի իր ազդեցիկ աշխատության մեջ (The Magus, Գիրք 2, մաս 2) կրկնել է այս հրահանգները գրեթե բառացի։

Մեկ այլ ընդունված ձևավորում, որն օգտագործվում է պենտակլների մեջ, SATOR մոգական քառակուսին է[Ն 3]

«Ոսկե արշալույս» հերմետիկ օրդենի (լատ.` Ordo Hermeticus Aurorae Aureae) մոգական համակարգում Հողը պենտակլ է` Ադեպտի[Ն 4] չորս «հզոր» տարրերից կամ գործիքներից մեկն է: Չորս տարրերը «Ներքին «ես»-ի դրսևորման համար օգտագործվող ուժերի խորհրդանշական միջոցներն են, աստվածայինի մարմնավորման համար անհրաժեշտ տարրերը», որոնց պետք է տիրապետի ադեպտը:

«Ոսկե արշալույս» համակարգում օգտագործվում են նաև ոգիներ կանչելու այլ պենտակլներ. դրանց վրա, երեք համակենտրոն շրջանակների ներսում փորագրվում են կանչվող ոգու անունն ու սիմվոլը, իսկ դարձերեսին նկարվում է կելտական խաչի պես շրջան և խաչ[16]:

Համաձայն Ալիսթեր Քրոուլին «Ոսկե արշալույս» հերմետիկ օրդենից հեռանալուց հետո ստեղծել է A.'.A.'. (Argentum Astrum) մասսոնանման կազմակերպություն և թելեմա կրոնական ուսմունք: Համաձայն Քրոուլիի՝ պենտակլը ութ դյույմ տրամագծով և կես դյույմ հաստությամբ սկավառակ է` պատրաստված մոմից, ոսկուց, ոսկեզօծ արծաթից կամ «Մոգական էլեկտրոնից» (լատիներեն՝ Electrum Magicum, «յոթ մետաղների» ալքիմիական համաձուլվածք` համակցված հատուկ ձևով): Նեոֆիտ աստիճան[17] ձեռք բերելու համար կազմակերպության անդամը պետք է «իր ըմբռնումով և հնարամտությամբ խորհրդանիշ մշակի, որը կներկայացնի Տիեզերքը», և դա փորագրի սկավառակի վրա[18]:

Այդ պատճառով երկնքի ողջ երկնակամարի տակ չկա շարժական կամ անշարժ բան, որն ընդգրկված չէ այս պենտակլի մեջ, անգամ եթե այն լինի միայն «ութ դյույմ տրամագծով և կես դյույմ հաստությամբ»: Կրակը բնավ ամբողջովին մատերիա չէ. ջուրը տարրերի համակցություն է; օդը գրեթե ամբողջությամբ տարրերի խառնուրդ է. հողը այդ ամբողջի և՛ խառնուրդն է, և՛ համակցությունը: Այդպիսին պետք է լինի նաև Պենտակլը՝ Հողի խորհրդանիշը[19]:

Պենտակլը Վիկկա կրոնում օգտագործվող մոգական գործիք է` սովորաբար որոշակի էներգիաներ կամ ոգիներ կանչելու համար[3]:

Շատ հին գրիմուարներում, որոնք առնչվում են մոգական ոգեկոչմանը, պենտակլը նկարագրվում է որպես պարանոցից կախելով՝ պաշտպանություն և իշխանություն ապահովել: Գաղտնագրության հիմնադիրներից մեկը` Յոհաննես Տրիթեմիուսը գրում է, որ մոգը պենտակլը կախում է պաշտպանիչ մատանին դնելուց անմիջապես առաջ.

Այնուհետև վերցնելով քո մատանին և պենտակլը, դիր մատանին քո աջ ձեռքի ճկույթի վրա, կախիր պենտակլը քո պարանոցին (նկատի ունեցիր, որ պենտակլը կարող է գրվել կա՛մ մաքուր կուսական մագաղաթի վրա, կա՛մ փորագրված լինել քառակուսի արծաթյա սկավառակի վրա և կախվել քո պարանոցից մինչև կրծքը):...[20]

Սողոմոնի բանալիի տարբերակներից մեկում հիշատակվում է ինչպես «Մեծ Պենտակլը», որը գծված է գրքում, այնպես էլ այլ պենտակլների հավաքածուն, որոնք թանաքով գծված են մագաղաթի առանձին կտորների վրա՝ որպես ամուլետ օգտագործելու համար.

Դու պետք է պահպանես այն, որ կախես քո վզից, ծննդյանդ օրից և ժամից, որից հետո զգույշ եղիր, որ ամեն օր տասն անգամ անվանես այն Անունը, որը կախված է քո վզից՝ շրջվելով դեպի Արևելք, և դու կարող ես վստահ լինել, որ ոչ մի հմայք կամ որևէ այլ վտանգ չի սպառնի քեզ[21]:

Պենտակլը կենտրոնական նշանակություն ունի ոգեկոչումների գործում: Ոգեկոչումը ներառում է աճման կարգով մի շարք հմայումներ, որոնցից յուրաքանչյուրում առկա է պենտակլը:

Եթե ​​նրանք անմիջապես հայտնվեն, լավ է. եթե ոչ, թող վարպետը բացի նվիրական պենտակլները, որոնք նա պետք է պատրաստած լիներ հոգիներին զսպելու և կառավարելու համար, և որոնք նա պետք է կրեր պարանոցին կախված՝ նշանները (կամ պենտակլները) պահելով իր ձախ ձեռքում, իսկ նվիրաբերված դանակը աջում. և խրախուսելով ներկաներին, նա բարձր ձայնով պետք է ասի.

 : Այստեղ են Տիրակալ Աստծո սիմվոլները, նշանները, չափանիշները և տիեզերքի պոտենցիալը սանձող Ամենակարողի բազուկները, որոնք պատրաստ են օդում սավառնող պոտենցիալը գերել ու սանձել: Ես միանգամայն այդ զորությամբ և առաքինությամբ հրամայում եմ ձեզ մոտենալ մեզ՝ մեր ներկայությամբ, աշխարհի որ ծայրում էլ որ լինեք, և որ դուք չհապաղեք հնազանդվել մեզ այն բոլոր բաներում, ինչ մենք ձեզ կհրամայենք Հզոր Աստծո առաքինությամբ: Անմիջապես եկեք և մի հապաղեք հայտնվել և խոնարհությամբ պատասխանել մեզ:

Եթե ​​նրանք հայտնվեն այդ պահին, [վարպետը] պետք է նրանց ցույց տա պենտակլները և ընդունի նրանց բարությամբ, հեզությամբ և քաղաքավարությամբ. մտածի և խոսի նրանց հետ, հարցեր տա նրանց և խնդրի նրանցից այն ամենը, ինչ պատրաստվում էր պահանջել:

Բայց եթե, ընդհակառակը, նրանք դեռ չեն երևացել՝ աջ ձեռքում պետք է պահի սրբադասված դանակը և ձախքում բացած պենտակլները` դրանց վրայից հանելով ծածկույթը: Ձեռքի դանակով պետք է հարվածի և խփի օդին, ասես ցանկանում է կռվել, մխիթարի և հորդորի ներկաներին, ապա բարձր ու խիստ ձայնով կրկնի հաջորդ հմայությունը...[22]:

Երբ ոգին հայտնվում և հնազանդվում է, պենտակլը պետք է նորից ծածկել, բայց ամեն անգամ կրկին պետք է բացել, երբ ոգուն պահանջներ են ներկայացվում կամ երբ պետք է լինում, որ նա հեռանա:

Այստեղ ներկայացված են սուրբ պենտակլներ, որոնց տեսքի, իմաստի և բովանդակության մասին մանրամասներ կան նրանց առանձնահատուկ առաքինություններով հանդերձ. «արվեստի վարպետի օգտագործման համար»: Օրինակ, Սողոմոնի բանալին գրիմուարում (Նկար 19)[23] Յուպիտերի երկրորդ պենտակլի մասին ասվում է. «Սա հարմար է փառք, պատիվ, արժանապատվություն, հարստություն և բոլոր տեսակի բարիքներ ձեռք բերելու համար՝ մտքի մեծ հանգստության հետ մեկտեղ, ինչպես նաև գանձեր հայտնաբերելու և դրանք ղեկավարող հոգիներին հալածելու համար: Այն պետք է գրված լինի Անբիծ մագաղաթի (Virgin Parchment) վրա՝ ծիծեռնակի գրիչով և ճչան բուի արյունով»: Ընդ որում, Յուպիտերի երկրորդ պենտակլը հայտնաբերվել է Վյուրցբուրգի Անսելմ եպիսկոպոսի մարմնի վրա նրա մահվան գիշերը` 1749 թվականին և ենթադրվում է, որ նա ալքիմիկոս էր[24]:

1909 թվականի Ռայդերի տարոյի տրցակում Կրտսեր արկանի պենտակլների չորսը[Ն 5] կամ մետաղադրամների ավանդական մաստը. նախագծել են Ուեյթը և Պամելա Քոլմանը` արդեն լուծարված «Ոսկե արշալույսի» (1887-1903) հերմետիկ օրդենի թեմաներով

Ավանդական խաղաքարտերի նման, Տարո խաղաքարտերի Կրտսեր արկանան բաժանված է չորս խաղաթղթերի: Խաղաթղթերի անունները ժամանակի ընթացքում փոփոխվել են, և հիմնվելով Էլիֆաս Լևիի նորամուծության վրա՝ անգլիալեզու ժամանակակից գրողները, որոնք զբաղվում են Տարո-գուշակությամբ, հաճախ նախընտրում են մետաղադրամներն անվանել «պենտակլներ»:

1909 թվականի Rider-Waite-Smith տարո տրցակում առաջին անգամ օգտագործվել են ներկայիս Տարո պենտակլների մաստերը (Suit of pentacles), որոնցում Արթուր Էդվարդ Ուայթը նախագծել է պենտակլները որպես ոսկե սկավառակներ, որոնց վրա հնգագրամ է պատկերված:

Ռայդե-Ուայթ տրցակի առանձնահատկությունն այն էր, որ Արթուր Ուայթը որոշել էր իր տրցակի քարտերում պատկերել Տարոյի ոչ միայն Ավագ Արկանները, այլև Կրտսեր արկանները: Կրտսեր արկանները լրացնում են Մեծ արկաններին, ապահովում ավելի մեծ ճշգրտություն և նկարագրություն, քանի որ Կրտսեր արկաններն ունեն չորսը մաստեր, ունեն թագավոր, թագուհի, վալետ և պաժ և համարակալված քարտեր, որոնք նման են դասական խաղային քարտերում օգտագործվող համարակալմանը. այն սկսվում է տուզով և ավարտվում տասով: Եվ յուրաքանչյուր մաստ ունի իր անունը, խորհրդանշում է տարրերից որևէ մեկը: Դրանք են` սուր (♠ղառ, օդ), գավաթ (Symbol: Herzսիրտ, ջուր), գավազան (♣խաչ, կրակ) և պենտակլ (♦քարփինջ, հող)[26]:

Այս Տարոյի տրցակի կիրառման ազդեցությունը հանգեցրել է պենտակլ խորհրդանիշի լայն տարածմանը, հատկապես վիկկանների շրջանում:

Մաթեմատիկայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենտակլ տերմինն օգտագործվում է Բրանկո Գրյունբաումի և Ջի Սի Շեֆարդի կողմից Սալիկներ և նախշեր (Tilings and patterns) գրքի մեջ՝ ցույց տալու համար հնգաթև աստղ, որը կազմված է տասը գծային հատվածից, որը նման է հնգագրամին, բայց չունի ներքին գծեր[27]: Գրքում դիտարկվում են մոզաիկաները (հարթության բաժանումը առանձին մասերի` սալիկների) և նախշերը (հարթության մեջ մոտիվների կանոնավոր կրկնությունը):

  1. Նաև «Թելեմա» կրոնական ուսմունքում գրվում և արտասանվում է պանտակլ (pantacle), ըստ Ալեյստեր Քրոուլիի, թեև այդ ուղղագրությունն, ի վերջո, ներդրել է ֆրանսիացի աբբա, օկուլտիստ Էլիֆաս Լևին[1]:
  2. Ռայդեր-Ուեյթ-Սմիթի տարոյի պենտակլը նախագծել է Արթուր Էդվարդ Ուեյթը, քարտերը նկարել է ամերիկացի նկարիչ Պամելա Սմիթը: Տարո տրցակի առաջին հրատարակիչը եղել է անգլիացի Ուիլյամ Ռայդերը: Հրատարակչի և հեղինակի անունով կոչվում է Ռայդեր Ուայթի տարո կամ ուղղակի` Ռայդերի տարո:
  3. SATOR AREPO TENET OPERA ROTAS, որի լատիներեն թարգմանություններից են` «Սերմնացան Արեպոն կառավարում է գութանը (անիվները)» կամ «Մեծ սերմնացանն օգնում է գործին. մեծ սերմնացանի բոլոր գործերը նրա ձեռքերում են»[13]: Դյուրադարձուկ է, երկչափ ակրոստիքոս, որի տառերը տարբեր ուղղություններով նույնն են[14]:
  4. Առաջին չորս տարիների ընթացքում «Ոսկե արշալույսը» մեկ միասնական խումբ էր, որը հետագայում հայտնի է դարձել որպես «Առաջին օրդեն» կամ «Արտաքին օրդեն»: «Երկրորդ օրդենը» կամ «Ներքին օրդենը» ստեղծվել և ակտիվացել է 1892 թվականին: Առաջին օրդենի կարգը կապված էին համապատասխանաբար` Հող, Օդ, ջուր և Կրակ չորս տարրերի հետ: Կարգը բարձրացնելու հավակնորդը այս տարրերից յուրաքանչյուրի մետաֆիզիկական նշանակության վերաբերյալ պետք է հանձներ գրավոր քննություն և դրսևորեր որոշակի հմտություններ: Առաջին օրդենի ուսման ամբողջ ընթացքը ավարտողը ստանում էր Երկրորդ օրդեն և հայտնի էր որպես «ադեպտ»: Երկրորդ օրդենը պաշտոնապես հաստատվել է Կարմիր վարդի և Ոսկե խաչի օրդեն անվան տակ[15]:
  5. Պենտակլի չորսը քարտը ցույց է տալիս նյութական հարստության սիրահարին, ով կուտակում է առանց կիսվելու ցանկության: Եթե այս քարտը հակառակ է բացվում, նշանակում է զգուշացնում է, որ մեծ ծախսեր են լինելու:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Crowley, Aleister (1991). «Liber CLXV: A Master of the Temple». The Equinox of the Gods (Crowley). New Falcon Publication. ISBN 978-1561840281. "The Pantacle of Frater V. I. O."
  2. The Equinox of the Gods. [Աստվածների գիշերահավասարը] ամբողջական տեքստը
  3. 3,0 3,1 Farrar, Janet; Farrar, Stewart (1996). «The Witches' Way». A Witches' Bible [Վհուկների Աստվածաշունչը]. Custer, Washington: Phoenix. ISBN 0-919345-92-1.
  4. Guiley, Rosemary (1989). The Encyclopedia of Witches and Witchcraft [Կախարդների և կախարդության հանրագիտարան]. New York: Facts on File. էջեր 122–124. ISBN 0-8160-2268-2.
  5. «Heptameron or Magical Elements: Of Peter de Abano, Phil…». Goodreads (անգլերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 19-ին.
  6. pentagram, pentacle, inverted pentagram spells8 կայքում
  7. «Celtic Pentacle: Spiritual Meaning, Symbolism & Power». Spells8 (անգլերեն). 2021 թ․ հունիսի 12. Վերցված է 2025 թ․ փետրվարի 20-ին.
  8. «Pentacle». Oxford English Dictionary (2nd ed.). Oxford University Press. 1989.(չաշխատող հղում)
  9. Godefroy, Frédéric (1881–1902). Dictionnaire de l'ancienne langue française et de tous ses dialectes du IXe au XVe siècle [Հին ֆրանսերենի և նրա բոլոր բարբառների բառարան 9-ից մինչև 15-րդ դար]. Vol. 6. Paris: F. Vieweg. էջ 88. OCLC 1034921.
  10. de Purucker, Gottfried, ed. (1999). «Pa-Peq». Encyclopedic Theosophical Glossary [Հանրագիտարանային աստվածաբանական բառարան]. Theosophical University Press. ISBN 978-1-55700-141-2.
  11. Agrippa, Heinrich Cornelius (1651). «Of Occult Philosophy, Book 3, Part 5» [Օկուլտական փիլիսոփայության, գիրք 3, մաս 5]. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 29-ին.
  12. Anonymous (1655). «Concerning Pentacles and Sigils». Fourth Book of Occult Philosophy. Translated by Turner, Robert. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 29-ին.
  13. Duncan FISHWICK (1959). «An Early Christian Cryptogram?». web.archive.org. M.A. University of St. Michael’s College, Toronto. էջ 29-41. Վերցված է 2025 թ․ փետրվարի 19-ին.
  14. Abraham ben Simeon, of Worms (1975). «Introduction by Mathers». The Book of the Sacred Magic of Abramelin the Mage. Translated by MacGregor Mathers, S. L. New York: Dover. ISBN 0486232115. [Աբրամելին կախարդի սուրբ մոգության գիրքը]
  15. Regardie, Israel (2003). The Golden Dawn. St. Paul, Minnesota: Llewellyn. էջ 47. ISBN 0-87542-663-8. Volume I, section 94.
  16. Regardie, Israel (2003). «Z.2: Magical Formulae». The Golden Dawn [Ոսկե արշալույսը]. St. Paul, Minnesota: Llewellyn. էջ 380. ISBN 0-87542-663-8. Volume III, section 159.
  17. Ն
  18. Crowley, Aleister. «The Pantacle». Liber CDXII: Liber A vel Armorum [Գիրք 412. Գիրք Ա կամ Պաշտպանություն]. A∴A∴.
  19. Crowley, Aleister (1997). «The Pantacle». Magick: Book 4, Liber ABA [Մոգություն: Գիրք 4, Liber ABA]. York Beach, Maine: S. Weiser. էջ 95. ISBN 0-87728-919-0.
  20. Trithemius, Johannes (մոտ 1801). The Art of Drawing Spirits Into Crystals [Հոգիները բյուրեղների մեջ քաշելու արվեստը]. Translated by Barrett, Francis.
  21. The Veritable Clavicles of Solomon. Translated by Rabbi Abognazar from Hebrew to Latin.
  22. The Key of Solomon [Սողոմոնի բանալին]. Translated by MacGregor Mathers, S. L.
  23. The Key of Solomon. JUPITER. Figures 18 and 19.
  24. Shah, Idries (1958). The Secret Lore of Magic: Books of the Sorcerers. New York: Citadel. OCLC 1066407.
  25. «Peter of Abano: Heptameron, or Magical Elements».
  26. «Astrology and Tarot Correspondences: The Minor Arcana Pip Cards». Labyrinthos (անգլերեն). 2020 թ․ հուլիսի 20. Վերցված է 2025 թ․ փետրվարի 20-ին.
  27. Grünbaum, Branko; Shephard, G. C. (1987). Tilings and Patterns. W. H. Freeman. ISBN 0716711931.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պենտակլ» հոդվածին։