Պենյալարա (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պենյալարա
Parque natural de la Cumbre, el Circo y las Lagunas de Peñalara
Տեսակբնության հատուկ պահպանվող տարածք
Երկիր Իսպանիա
ՎարչատարածքՄադրիդ
ՏեղագրությունՄադրիդ ինքնավար համայնք
Հիմնվել էմայիսի 10, 1990[1]
Մակերես7,68
Պենյալարա (ազգային պարկ)ը գտնվում է Իսպանիաում
Պենյալարա (ազգային պարկ)
Պենյալարա (ազգային պարկ)ը գտնվում է Երկիրում
Պենյալարա (ազգային պարկ)

Պենյալարա (իսպ.՝ Parque natural de la Cumbre, el Circo y las Lagunas de Peñalara), ազգային պարկ Իսպանիայի Մադրիդ ինքնավար համայնքի հյուսիսարևմտյան հատվածում, որն ընդգրկում է 7,68 քառ. կմ։

Պարկը տեղակայված է Իսպանիայի Սիերա դե Գվադառամա կենտրոնական գոտում, (լեռնային առանցքի մի մասը Պիրենեյան թերակղզին է)։ Արգելոցն ընդգրկում է Պենյալարա լեռնագագաթը, որն ամենաբարձր կետն է լեռնային համակարգում։ Մադրիդի ինքնավար համայնքը 1990 թվականի հունիսին տարածքը հռչակեց ազգային պարկ։ Ամենացածր գոտիներում սպիտակ սոճու անտառներ և խոտածածկ տարածքներ են։ Ավելի բարձր լեռներում կան մացառուտներ, որոնք հիմնականում բաղկացած են ալպիական մարգագետիններից և ժայռոտ տարածություններից։ Այգին սև անգղի և իսպանական արծվի, նաև շատ փոքր կաթնասունների ու երկկենցաղների «տունն» է։

Այգին հասանելի է Պուերտո դե Կոտոսից, որը հանդիսանում է տարածաշրջանի զբոսաշրջության կենտրոնը։ Հատկապես մեծ մասսայականություն է վայելում արձակուրդների ժամանակ։ Արգելոցը դառնում է արշավի, լեռնագնացության և դահուկային սպորտի վայր։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենյալարայի բնական արգելոցի բուսական և կենդանական աշխարհը բացառապես լեռներում է։ Սառը կլիմայի, ուժեղ քամու ու առատ ձյան պատճառով է, որ անտառներն աճում են ցածր բարձրություններում և կենդանական աշխարհում միայն փոքր կենդանիներ են։

Կրծողները բնակվում են տափաստաններում և ժայռերում, իսկ լեռնային մողեսները միայն ժայռերում։ Թիթեռներից հայտնի են բելոզորը, Plebicula ni ecensis և Arctiina։ Կաթնասուններից են սկյուռները, ճագարները և կուղխերը։ Երկկենցաղներն ապրում են լճերում և ջրամբարներում։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենյալարա բնական արգելավայրն ունի լեռնային կլիմա, արտահայտված շատ ցուրտ ձմեռներով և մեղմ ամառներով։ Մթնոլորտային տեղումներն առատ են։ Ձյուն գալիս է ձմռանը և գարնան մի մասը։ Ամենաբարձր գոտում ձյունը կարող է տևել մինչև հուլիս։ Պենյալարայի լճերը սառչում են դեկտեմբերին և հալվում են մարտին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]



Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պենյալարա (ազգային պարկ)» հոդվածին։