Jump to content

Պենելոպե Ֆիցջերալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պենելոպե Ֆիցջերալդ
Ծննդյան անունանգլ.՝ Penelope Mary Knox[1]
Ծնվել էդեկտեմբերի 17, 1916(1916-12-17)[2][3][4][…]
ԾննդավայրԼինկոլն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Վախճանվել էապրիլի 28, 2000(2000-04-28)[2][3][4][…] (83 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[5]
ԳերեզմանHampstead Cemetery
Մասնագիտությունբանաստեղծուհի, վիպասան, գրող և կենսագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՍոմերվիլ Քոլեջ[1]
Ուշագրավ աշխատանքներԳրախանութը[6] և Offshore?[7]
Պարգևներ

Փենելոփի Մերի Ֆիցջերալդ (անգլերեն՝ Penelope Mary Fitzgerald. դեկտեմբերի 17, 1916(1916-12-17)[2][3][4][…], Լինկոլն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - ապրիլի 28, 2000(2000-04-28)[2][3][4][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի կին գրող-վիպասան, բանաստեղծուհի, էսսեիստ, կենսագիր, Բուքերյան մրցանակի դափնեկիր[9]: 2008 թվականին The Times-ը նրան ներառել է 1945 թվականին հաջորդած ժամանակաշրջանի բրիտանացի 50 մեծագույն գրողների ցանկում[10], իսկ The Observer-ը նրա վերջին վեպը՝ «Կապույտ ծաղիկ»-ը / The Blue Flower, 2012 թվականին ընդգրկել է տասը լավագույն պատմավեպերի ցանկում[11]: Անվանի գրականագետ և գրող Անտոնիա Բայեթը նրան բնորոշել է որպես Ջեյն Օսթինի ամենամերձավոր ժառանգորդուհու՝ ճշգրտության և նորարարության առումով"[12]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենելոպեն բրիտանական հանրահայտ Փանչ ամսագրի գլխավոր խմբագիր (1932—1949) և գրող Էդմունդ Նոքսի դուստրն է, Մանչեսթերի եպիսկոպոս Էդմունդ Նոքսի թոռնուհին (մորական պապը՝ Էդվարդ Հիքսը, նույնպես բարձրաստիճան հոգևորական էր՝ Լինքոլնի եպիսկոպոսը), կրոնավոր ու գրող, դետեկտիվ վեպերի հեղինակ Ռոնալդ Նոքսի, բանասեր-դասական Ալֆրեդ (Դիլլի) Նոքսի և բանասեր-աստվածաշնչագետ Ուիլֆրիդ Նոքսի ազգականուհին: Ավարտել է Wycombe Abbey-ի օրիորդաց դպրոցը, ապա Օքսֆորդի համալսարանի Սոմերվիլ քոլեջը: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Բի-բի-սի-ում: հետագայում դասավանդել է թատերական արվեստի ակադեմիայում, որոշ ժամանակ աշխատել նաև որպես գրավաճառ-կրպակավար:

Գրողի իր կարիերան բավականին ուշ է սկսել՝ 1975 թվականին հրատարակելով պրեռաֆայելիտ նկարիչ Էդվարդ Բըրն-Ջոնսի մասին կենսագրական երկը: 1977 թվականին լույս է ընծայել իր առաջին վեպը՝ Ոսկե տղան կատակերգական դետեկտիվը, այնուհետև՝ իր տոհմի պատմությունը ներկայացնող Նոքս եղբայրները (այդ գրքում իր մասին չի հիշատակել): Հետագայում հրատարակել է ութ պատմական ու ինքնակենսագրական վեպ:

1999 թվականին Պենելոպե Ֆիցջերալդին անգլիական PEN ակումբի կողմից շնորհվել է Golden PEN Award՝ ստեղծագործական կյանքի ընթացքում գրականությանը մատուցած ակնառու ծառայությունների համար / for "a Lifetime's Distinguished Service to Literature"[13][14]: Իսկ Բուքերյան մրցանակ նա ստացել էր 1979 թվականին՝ Offshore վեպի համար:

Վեպերի բեմականացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիցջերալդի վերջին՝ Կապույտ ծաղիկը / The Blue Flower վեպը (1995), հիմնականում կենտրոնացած է 18-րդ դարի գերմանացի բանաստեղծ և փիլիսոփա Նովալիսի կենսագրության ու սիրո պատմության վրա: Վեպում հանդես են գալիս նաև Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն, փիլիսոփա Կարլ Վիլհելմ Ֆրիդրիխ ֆոն Շլեգելը, պատմական այլ դեմքեր: Վեպը 1997 թվականին արժանացել է Ազգային գրաքննադատների շրջանակի մրցանակին / National Book Critics Circle Award, բնորոշվել որպես կին վիպասանի գլուխգործոց[15][16]: 1999 թվականին Փիթեր Վուլֆը այդ վեպը ռադիոպիեսի է վերածել BBC Radio-ի համար[17]:

1978 թվականին հրատարակված Գրախանութը / The Bookshop վեպը, որ ներառվել էր Բուքերյան մրցանակաբաշխության կարճ ցանկում[18], 2017 թվականին էկրանավորվել է կինոռեժիսոր Իզաբել Կոյշետի կողմից (գլխավոր հերոսուհու՝ Ֆլորենս Գրինի կերպարը մարմնավորել է Էմիլի Մորտիմերը):

Հետմահու հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիցջերալդի մահից հետո հրատարակվել են նրա պատմվածքների The Means of Escape («Փախուստի միջոցները») ժողովածուն և էսսեները, գրախոսություններն ու մեկնություններն ամփոփող A House of Air («Օդեղեն տուն») հատորյակը: 2013 թվականին լույս է տեսել Ֆիցջերալդի ամբողջական կենսագրությունը՝ Penelope Fitzgerald: A Life վերնագրով: Ակադեմիկոս գրականագետ Հերմիոնա Լիի հեղինակած այդ կենսագրականն արժանացել է Ջեյմս Թեյթ Բլեքի հուշամրցանակի[9]:

Կենսագրական վեպեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Edward Burne-Jones (1975)
  • The Knox Brothers (1977)
  • Charlotte Mew and Her Friends: With a Selection of Her Poems (1984)
  • The Golden Child (1977)
  • The Bookshop (1978)
  • Offshore (1979)
  • Human Voices (1980)
  • At Freddie's (1982)
  • Innocence (1986)
  • The Beginning of Spring (1988)
  • The Gate of Angels (1990)
  • The Blue Flower (UK 1995, U.S. 1997)

Պատմվածքների ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Means of Escape (2000)
    • Paperback edition (2001) has 2 additional stories

Էսսեներ և գրախոսականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • A House of Air: Selected Writings (U.S. title The Afterlife) edited by Terence Dooley with Mandy Kirkby and Chris Carduff, with an introduction by Hermione Lee (2003)
  • So I Have Thought of You. The Letters of Penelope Fitzgerald edited by Terence Dooley, with a preface by A. S. Byatt (2008)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 377.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #121912507 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Swartz A. Open Library — 2007.
  7. Swartz A. Open Library — 2007.
  8. https://thebookerprizes.com/fiction/backlist/1979
  9. 9,0 9,1 Hollinghurst, Alan (4 December 2014). «The Victory of Penelope Fitzgerald». The New York Review of Books. 61 (19). Արխիվացված օրիգինալից 4 February 2016-ին. Վերցված է 1 January 2024-ին.
  10. "The 50 greatest British writers since 1945". The Times (London). 5 January 2008. Retrieved 1 February 2010.
  11. Skidelsky, William (13 May 2012). «The 10 best historical novels». The Observer. London. Վերցված է 13 May 2012-ին.
  12. ‘Penelope Fitzgerald’, Telegraph, 3 May 2000, p. 27
  13. «Golden Pen Award, official website». English PEN. Վերցված է 3 December 2012-ին.
  14. Hartley, Cathy (2003). A Historical Dictionary of British Women. Psychology Press. էջ 349. ISBN 9780203403907.
  15. Hofmann, Michael (13 April 1997). «Nonsense Is Only Another Language». The New York Times.
  16. Harriet Harvey-Wood (3 May 2000)"Penelope Fitzgerald (obituary)". The Guardian (London).
  17. «Blue Flower, The». www.radiolistings.co.uk. Վերցված է 12 April 2018-ին.
  18. Mark Bostridge (23 August 2008). "So I Have Thought of You: The letters of Penelope Fitzgerald, ed Terence Dooley". The Independent (London).

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Wolfe P. Understanding Penelope Fitzgerald. Columbia: University of South Carolina Press, 2004
  • Lee H. Penelope Fitzgerald: A Life

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]