Պենելոպե Կույանու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պենելոպե Կույանու
Ծնվել է1963
ԾննդավայրԱթենք, Հունաստան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՖրայբուրգի համալսարան և Սթենֆորդի համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԵյլի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[3] և Տնտեսաչափական ընկերություն[1]
Կայքecon.yale.edu/~pg87/

Պենեոպի Կույանու-Գոլդբերգ (անգլ.՝ Pinelopi "Penny" Koujianou Goldberg, ծննդյան անուն - Պինելոպի Կույանու (հուն․՝ Πηνελόπη Κουγιανού)[4][5][6], ծնվել է՝ 1963, Աթենք, Հունաստան), հունա-ամերիկյան տնտեսագետ, Յեյլի համալսարանի պրոֆեսոր[7][8], Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ (2018- 2020)[9][10]։

Պենելոպի Կույանուն առաջին կինն է, ով եղել է «American Economic Review» պարբերականի գլխավոր խմբագիր, որը տնտեսագիտության ոլորտում ամենահեղինակավոր ամսագրերից է[11]։ Էկոնոմետրիկ միության (2004), Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի (2014)[12], Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի (2018), ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (2019) անդամ[13]։ Հղումների գործակիցը 33 է և մեջբերվել է ավելի քան 11740 անգամ[14]։ Հունաստանի և ԱՄՆ-ի քաղաքացի է[15]։ Տիրապետում է հունարեն և գերմաներեն լեզուներին[16]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենելոպի Կույանուն ծնվել և մեծացել է Աթենքում (Հունաստան)[17][18]։ Ընդունվել է Կապոդիստրիասի անվան Աթենքի ազգային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, սակայն շուտով դառնալով Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կրթաթոշակառու՝ մեկնել է Գերմանիա սովորելու[17][18] և այնտեղ ավարտել է Ֆրայբուրգի համալսարանը (1986 թ.) այնուհետև Սթենֆորդի համալսարանը (1992 թ.)[16]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենելոպի Կույանուն 1989 թվականի հունիս-սեպտեմբեր. պրակտիկանտ է Արժույթի միջազգային հիմնադրամի հետազոտական բաժնում։ 1992-1999թվականներին Փրինսթոնի համալսարանի տնտեսագիտության ասիստենտ է,1995-2001թվականներին Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի (NBER) գիտաշխատող ։ Պենելոպին իր գիտական գործունեությունը շարունակում է 2001թվականին NBER-ում, 2005-2010 թվականներին Զարգացման հետազոտությունների և տնտեսական վերլուծության բյուրոյի ավագ գիտաշխատող է (ՀԱՑ), 2006–2007թվականին հրավիրյալ գիտնական Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկում։ 2016 թվականին Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի Միջազգային աճի կենտրոնում (IGC) հետազոտող է։ 2006-2012 թվականներին Դաշնային տնտեսական վիճակագրության խորհրդատվական կոմիտեի (FESAC) անդամ, իսկ 2010թ թվականին նաև Ն.Վ. ՀԱՑ ընկերության տնօրենների խորհրդի անդամ[19]։

Կույանուն նաև դասավանդում է տարբեր համալսարաններում՝ 1999-2001թվականներին Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր է, 2001–2007թվականներին և 2010թվականի նոյեմբերից մինչև 2018թվականը Յեյլի համալսարանի պրոֆեսոր է։ 2007-2010 թվականներին եղել է տնտեսագիտության պրոֆեսոր է Փրինսթոնի համալսարանում։

Ակտիվ զբաաղվել է նաև այլ գործունեությամբ՝ 2007-2010 թվականներին այնուհետև 2017 թվականին The American Economic Review-ի համախմբագիր է, 2011-2016 թվականին The American Economic Review-ի գլխավոր խմբագիր։

2016 թվականին ընտրվել է Էկոնոմետրիկ ընկերության խորհրդի անդամ և մնացել այդ պաշտոնին մինչև 2019թվականը, 2017թվականին ընտրվել է նույն ընկերության գործկոմի անդամ և ազատվել է այդ պաշտոնից 2021թվականին։

2018-ին ընտրվել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի փոխնախագահ, իսկ արդեն 2019թվականին նույն կառույցի նորընտիր նախագահ[20]։

2018 թվականի ապրիլի 26-ին նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետն[21]։ Հետազոտության շուրջ սկանդալից հետո, որը ցույց տվեց, որ Համաշխարհային բանկի կողմից աղքատ երկրներին տրվող օգնության մի մասը հայտնվում է այդ երկրների էլիտայի մասնավոր օֆշորային հաշիվներին, 2020 թվականի մարտի 1-ին Պենելոպի Կույանուն հրաժարական տվեց, քանի որ պնդում էր որ հրապարակվեն այդ տվյալները, մինչդեռ Համաշխարհային բանկի ղեկավարությունը ամեն կերպ խոչընդոտում էր։

Պենելոպի Կույանուն ունի բազմաթիվ հրապարակումներ կիրառական միկրոտնտեսության, միջազգային առևտրի և շուկայի կազմակերպման տեսության բնագավառներում։ Վերջին հետազոտություններից մի քանիսը կենտրոնանում են եկամուտների աճի և բաշխման վրա առևտրի ազատականացման ազդեցության, զարգացող երկրներում մտավոր սեփականության իրավունքների կիրարկման ազդեցության վրա և այլն[8][16]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981-1986 թվականներին՝ DAAD կրթաթոշակ։
  • 1987-1988 թվականներին՝ Ալեքսանդր Օնասիսի հիմնադրամի կրթաթոշակ։
  • 1987-1988 թվականներին՝ Ստենֆորդի համալսարանի կրթաթոշակ։
  • 1989 թվականին՝ Սթենֆորդի համալսարանի լավագույն գիտական աշխատանքի մրցանակ։
  • 1990-1991 թվականներին Ջոն Մ. Օլինի հիմնադրամի կրթաթոշակ։
  • 1992 թվականին՝ Եվրոպական սեմինարային շրջագայության խոսնակ, Տնտեսական ուսումնասիրությունների տեսություն։
  • 1994-1995 թվականներին՝ Հուվեր ինստիտուտի կրթաթոշակ։
  • 1998-1999 թվականներին՝ Ռասել Սեյջի հիմնադրամի կրթաթոշակ։
  • 1998-2000 թվականներին Ալֆրեդ Սլոուն հիմնադրամի կրթաթոշակ։
  • 2003 թվականին՝ Բոդոսակիսի անվան մրցանակ հասարակական գիտությունների ոլորտում[22]։

Աշխատանքների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գոլդբերգ, Պինելոպի; Մայքլ Մ. Կնետեր (1997)։ «Ապրանքների գները և փոխարժեքները. ի՞նչ ենք մենք սովորել»։ Journal of Economic Literature. 35 (3): 1243—1272 թթ.
  • Գոլդբերգ, Պինելոպի Կույանու; Նինա Պավչնիկ (2007). «Գլոբալիզացիայի բաշխված ազդեցությունը զարգացող երկրներում». Journal of Economic Literature. 45 (1): 39-82.
  • Մեգգի, Ջովաննի; Պինելոպի Կույանու Գոլդբերգ (1999)։ «Պաշտպանություն վաճառքի համար. Էմպիրիկ հետաքննություն». Ամերիկյան տնտեսական ակնարկ. 89 (5): 1135—1155 թթ.
  • Գոլդբերգ, Պինելոպի Կույանու (1995). «Արտադրանքի տարբերակումը և օլիգոպոլիան միջազգային շուկաներում. ԱՄՆ ավտոմոբիլային արդյունաբերության դեպքը». Էկոնոմետրիկա՝ Էկոնոմետրիկ հասարակության հանդես՝ 891—951։
  • Գոլդբերգ, Պինելոպի Կույանու; Ամիտ Կումար Խանդելվալ, Նինա Պավչնիկ և Պետիա Տոպալովա (2010)։ «Ներմուծված միջանկյալ ներդրումներ և ներքին արտադրանքի աճ. ապացույցներ Հնդկաստանից». The Quarterly Journal of Economics. 125 (4): 1727—1767 թթ.
  • Ատտանասիո, Օրազիո; Գոլդբերգ, Պինելոպի Կույանու, և Նինա Պավչնիկ (2004)։ «Առևտրային բարեփոխումներ և աշխատավարձերի անհավասարություն Կոլումբիայում». Զարգացման տնտեսագիտության հանդես. 74 (2): 331—366։
  • Պենելոպե Կույանու Գոլդբերգ Վաճառքի ապագան // Ֆինանսներ և զարգացում, հունիս 2019.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20050204224233/http://www.econometricsociety.org/newfellows.asp
  2. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  3. http://www.nasonline.org/news-and-multimedia/news/2019-nas-election.html
  4. «Νέοι, ταλαντούχοι και Ελληνες». Вима թերթ. Ιουνίου 15, 2003. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  5. «Επικεφαλής οικονομολόγος της Παγκόσμιας Τράπεζας η ομογενής Π. Κουγιανού-Γκόλντμπερκ». The National Herald GR. Απριλίου 28, 2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  6. «Η δρ. Πηνελόπη Κουγιανού επικεφαλής οικονομολόγος στην World Bank». Capital.gr. Απριλίου 28, 2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  7. «Pinelopi Koujianou Goldberg». Academic Room. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  8. 8,0 8,1 «Pinelopi Goldberg». Յեյլի համալսարան. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  9. «World Bank Group President Appoints Pinelopi Koujianou Goldberg as Chief Economist». The Financial. 2018 թ․ ապրիլի 26.
  10. Kokkinidis, Tasos (2018 թ․ ապրիլի 28). «Greek Academic Appointed as World Bank's New Chief Economist». Greek Reporter. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  11. Gorman, Zoe (2010 թ․ սեպտեմբերի 28). «In economics, cracking the glass ceiling». yaledailynews.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  12. «List of Active Members by Class» (PDF). amacad.org. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  13. News from the National Academy of Sciences Արխիվացված 2020-06-19 Wayback Machine NAS
  14. «Pinelopi Koujianou Goldberg». Google Scholar. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  15. «Greek National Pinelopi Koujianou Goldberg Appointed as World Bank's Chief Economist». The National Herald. 2018 թ․ ապրիլի 28. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  16. 16,0 16,1 16,2 «Pinelopi Koujianou Goldberg». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  17. 17,0 17,1 «Νέοι, ταλαντούχοι και Ελληνες». Вима. Ιουνίου 15, 2003. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  18. 18,0 18,1 «World Bank appoints Greek academic as its new chief economist». ekathimerini.com. 2018 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  19. «People». BREAD. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  20. «Eastern Economic Association». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  21. «World Bank Group President Appoints Pinelopi Koujianou Goldberg as Chief Economist». Համաշխարհային բանկ. 2018 թ․ ապրիլի 26. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  22. «Bodossaki Foundation awards distinguished Greek researchers». ekt.gr. 2003 թ․ հուլիսի 17. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.

Գրականութուն[խմբագրել | խմբագրել կոդը]