Պենելոպե Կույանու
Պենելոպե Կույանու | |
---|---|
Ծնվել է | 1963 |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ֆրայբուրգի համալսարան և Սթենֆորդի համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Եյլի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[3] և Տնտեսաչափական ընկերություն[1] |
Կայք | econ.yale.edu/~pg87/ |
Պենեոպի Կույանու-Գոլդբերգ (անգլ.՝ Pinelopi "Penny" Koujianou Goldberg, ծննդյան անուն - Պինելոպի Կույանու (հուն․՝ Πηνελόπη Κουγιανού)[4][5][6], ծնվել է՝ 1963, Աթենք, Հունաստան), հունա-ամերիկյան տնտեսագետ, Յեյլի համալսարանի պրոֆեսոր[7][8], Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ (2018- 2020)[9][10]։
Պենելոպի Կույանուն առաջին կինն է, ով եղել է «American Economic Review» պարբերականի գլխավոր խմբագիր, որը տնտեսագիտության ոլորտում ամենահեղինակավոր ամսագրերից է[11]։ Էկոնոմետրիկ միության (2004), Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի (2014)[12], Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի (2018), ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (2019) անդամ[13]։ Հղումների գործակիցը 33 է և մեջբերվել է ավելի քան 11740 անգամ[14]։ Հունաստանի և ԱՄՆ-ի քաղաքացի է[15]։ Տիրապետում է հունարեն և գերմաներեն լեզուներին[16]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պենելոպի Կույանուն ծնվել և մեծացել է Աթենքում (Հունաստան)[17][18]։ Ընդունվել է Կապոդիստրիասի անվան Աթենքի ազգային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, սակայն շուտով դառնալով Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կրթաթոշակառու՝ մեկնել է Գերմանիա սովորելու[17][18] և այնտեղ ավարտել է Ֆրայբուրգի համալսարանը (1986 թ.) այնուհետև Սթենֆորդի համալսարանը (1992 թ.)[16]:
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պենելոպի Կույանուն 1989 թվականի հունիս-սեպտեմբեր. պրակտիկանտ է Արժույթի միջազգային հիմնադրամի հետազոտական բաժնում։ 1992-1999թվականներին Փրինսթոնի համալսարանի տնտեսագիտության ասիստենտ է,1995-2001թվականներին Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի (NBER) գիտաշխատող ։ Պենելոպին իր գիտական գործունեությունը շարունակում է 2001թվականին NBER-ում, 2005-2010 թվականներին Զարգացման հետազոտությունների և տնտեսական վերլուծության բյուրոյի ավագ գիտաշխատող է (ՀԱՑ), 2006–2007թվականին հրավիրյալ գիտնական Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկում։ 2016 թվականին Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի Միջազգային աճի կենտրոնում (IGC) հետազոտող է։ 2006-2012 թվականներին Դաշնային տնտեսական վիճակագրության խորհրդատվական կոմիտեի (FESAC) անդամ, իսկ 2010թ թվականին նաև Ն.Վ. ՀԱՑ ընկերության տնօրենների խորհրդի անդամ[19]։
Կույանուն նաև դասավանդում է տարբեր համալսարաններում՝ 1999-2001թվականներին Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր է, 2001–2007թվականներին և 2010թվականի նոյեմբերից մինչև 2018թվականը Յեյլի համալսարանի պրոֆեսոր է։ 2007-2010 թվականներին եղել է տնտեսագիտության պրոֆեսոր է Փրինսթոնի համալսարանում։
Ակտիվ զբաաղվել է նաև այլ գործունեությամբ՝ 2007-2010 թվականներին այնուհետև 2017 թվականին The American Economic Review-ի համախմբագիր է, 2011-2016 թվականին The American Economic Review-ի գլխավոր խմբագիր։
2016 թվականին ընտրվել է Էկոնոմետրիկ ընկերության խորհրդի անդամ և մնացել այդ պաշտոնին մինչև 2019թվականը, 2017թվականին ընտրվել է նույն ընկերության գործկոմի անդամ և ազատվել է այդ պաշտոնից 2021թվականին։
2018-ին ընտրվել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի փոխնախագահ, իսկ արդեն 2019թվականին նույն կառույցի նորընտիր նախագահ[20]։
2018 թվականի ապրիլի 26-ին նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետն[21]։ Հետազոտության շուրջ սկանդալից հետո, որը ցույց տվեց, որ Համաշխարհային բանկի կողմից աղքատ երկրներին տրվող օգնության մի մասը հայտնվում է այդ երկրների էլիտայի մասնավոր օֆշորային հաշիվներին, 2020 թվականի մարտի 1-ին Պենելոպի Կույանուն հրաժարական տվեց, քանի որ պնդում էր որ հրապարակվեն այդ տվյալները, մինչդեռ Համաշխարհային բանկի ղեկավարությունը ամեն կերպ խոչընդոտում էր։
Պենելոպի Կույանուն ունի բազմաթիվ հրապարակումներ կիրառական միկրոտնտեսության, միջազգային առևտրի և շուկայի կազմակերպման տեսության բնագավառներում։ Վերջին հետազոտություններից մի քանիսը կենտրոնանում են եկամուտների աճի և բաշխման վրա առևտրի ազատականացման ազդեցության, զարգացող երկրներում մտավոր սեփականության իրավունքների կիրարկման ազդեցության վրա և այլն[8][16]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1981-1986 թվականներին՝ DAAD կրթաթոշակ։
- 1987-1988 թվականներին՝ Ալեքսանդր Օնասիսի հիմնադրամի կրթաթոշակ։
- 1987-1988 թվականներին՝ Ստենֆորդի համալսարանի կրթաթոշակ։
- 1989 թվականին՝ Սթենֆորդի համալսարանի լավագույն գիտական աշխատանքի մրցանակ։
- 1990-1991 թվականներին Ջոն Մ. Օլինի հիմնադրամի կրթաթոշակ։
- 1992 թվականին՝ Եվրոպական սեմինարային շրջագայության խոսնակ, Տնտեսական ուսումնասիրությունների տեսություն։
- 1994-1995 թվականներին՝ Հուվեր ինստիտուտի կրթաթոշակ։
- 1998-1999 թվականներին՝ Ռասել Սեյջի հիմնադրամի կրթաթոշակ։
- 1998-2000 թվականներին Ալֆրեդ Սլոուն հիմնադրամի կրթաթոշակ։
- 2003 թվականին՝ Բոդոսակիսի անվան մրցանակ հասարակական գիտությունների ոլորտում[22]։
Աշխատանքների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գոլդբերգ, Պինելոպի; Մայքլ Մ. Կնետեր (1997)։ «Ապրանքների գները և փոխարժեքները. ի՞նչ ենք մենք սովորել»։ Journal of Economic Literature. 35 (3): 1243—1272 թթ.
- Գոլդբերգ, Պինելոպի Կույանու; Նինա Պավչնիկ (2007). «Գլոբալիզացիայի բաշխված ազդեցությունը զարգացող երկրներում». Journal of Economic Literature. 45 (1): 39-82.
- Մեգգի, Ջովաննի; Պինելոպի Կույանու Գոլդբերգ (1999)։ «Պաշտպանություն վաճառքի համար. Էմպիրիկ հետաքննություն». Ամերիկյան տնտեսական ակնարկ. 89 (5): 1135—1155 թթ.
- Գոլդբերգ, Պինելոպի Կույանու (1995). «Արտադրանքի տարբերակումը և օլիգոպոլիան միջազգային շուկաներում. ԱՄՆ ավտոմոբիլային արդյունաբերության դեպքը». Էկոնոմետրիկա՝ Էկոնոմետրիկ հասարակության հանդես՝ 891—951։
- Գոլդբերգ, Պինելոպի Կույանու; Ամիտ Կումար Խանդելվալ, Նինա Պավչնիկ և Պետիա Տոպալովա (2010)։ «Ներմուծված միջանկյալ ներդրումներ և ներքին արտադրանքի աճ. ապացույցներ Հնդկաստանից». The Quarterly Journal of Economics. 125 (4): 1727—1767 թթ.
- Ատտանասիո, Օրազիո; Գոլդբերգ, Պինելոպի Կույանու, և Նինա Պավչնիկ (2004)։ «Առևտրային բարեփոխումներ և աշխատավարձերի անհավասարություն Կոլումբիայում». Զարգացման տնտեսագիտության հանդես. 74 (2): 331—366։
- Պենելոպե Կույանու Գոլդբերգ Վաճառքի ապագան // Ֆինանսներ և զարգացում, հունիս 2019.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://web.archive.org/web/20050204224233/http://www.econometricsociety.org/newfellows.asp
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ http://www.nasonline.org/news-and-multimedia/news/2019-nas-election.html
- ↑ «Νέοι, ταλαντούχοι και Ελληνες». Вима թերթ. Ιουνίου 15, 2003. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Επικεφαλής οικονομολόγος της Παγκόσμιας Τράπεζας η ομογενής Π. Κουγιανού-Γκόλντμπερκ». The National Herald GR. Απριλίου 28, 2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Η δρ. Πηνελόπη Κουγιανού επικεφαλής οικονομολόγος στην World Bank». Capital.gr. Απριλίου 28, 2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Pinelopi Koujianou Goldberg». Academic Room. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ 8,0 8,1 «Pinelopi Goldberg». Յեյլի համալսարան. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «World Bank Group President Appoints Pinelopi Koujianou Goldberg as Chief Economist». The Financial. 2018 թ․ ապրիլի 26.
- ↑ Kokkinidis, Tasos (2018 թ․ ապրիլի 28). «Greek Academic Appointed as World Bank's New Chief Economist». Greek Reporter. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Gorman, Zoe (2010 թ․ սեպտեմբերի 28). «In economics, cracking the glass ceiling». yaledailynews.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «List of Active Members by Class» (PDF). amacad.org. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ News from the National Academy of Sciences Արխիվացված 2020-06-19 Wayback Machine NAS
- ↑ «Pinelopi Koujianou Goldberg». Google Scholar. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Greek National Pinelopi Koujianou Goldberg Appointed as World Bank's Chief Economist». The National Herald. 2018 թ․ ապրիլի 28. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 «Pinelopi Koujianou Goldberg». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ 17,0 17,1 «Νέοι, ταλαντούχοι και Ελληνες». Вима. Ιουνίου 15, 2003. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ 18,0 18,1 «World Bank appoints Greek academic as its new chief economist». ekathimerini.com. 2018 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «People». BREAD. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Eastern Economic Association». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «World Bank Group President Appoints Pinelopi Koujianou Goldberg as Chief Economist». Համաշխարհային բանկ. 2018 թ․ ապրիլի 26. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Bodossaki Foundation awards distinguished Greek researchers». ekt.gr. 2003 թ․ հուլիսի 17. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
Գրականութուն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բորիս Գրոզովսկի Պենելոպի Գոլդբերգ։ Պրոտեքցիոնիզմը հավատում է նրանց ում պետք է պաշտպանի Econs.online
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Աթենք քաղաքում ծնվածներ
- Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Եյլի համալսարանի դասախոսներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի տնտեսագետներ
- Հույն տնտեսագետներ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Կին տնտեսագետներ
- 20-րդ դարի կանայք
- Կին գիտնականներ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի կին տնտեսագետներ
- 20-րդ դարի ամերիկացի տնտեսագետներ
- 21-րդ դարի ամերիկացի կանայք