Պենելոպա Ուենզլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պենելոպա Ուենզլի
 
Կրթություն՝ Քուինսլենդի համալսարան և Rosa Bassett School?
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 18, 1946(1946-10-18)[1] (77 տարեկան)
Ծննդավայր Տուվումբա, Քվինսլենդ, Ավստրալիա
Քաղաքացիություն  Ավստրալիա
 
Պարգևներ
Dame of the Order of Saint John, Երախտիքի շքանշանի Մեծ կոմանդոր, Ավստրալիայի շքանշանակիր և Ավստրալիայի շքանշանի սպա

Պենելոպա Ուենզլի (անգլ.՝ Penelope Wensley, հոկտեմբերի 18, 1946(1946-10-18)[1], Տուվումբա, Քվինսլենդ, Ավստրալիա), ավստրալիացի քաղաքական գործիչ և դիվանագետ, 2008-2014 թվականներին եղել է Քվինսլենդի 25-րդ նահանգապետ, 2005-2008 թվականներին Ֆրանսիայում եղել է Ավստրալիայի դեսպանը, 2001-2004 թվականներին՝ Հնդկաստանում Ավստրալիայի գլխավոր հյուպատոսը, 1997-2001 թվականներին Միավորված ազգերի կազմակերպությունում՝ Ավստրալիայի մշտական ներկայացուցիչը[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենելոպե Ուենզլին սովորել է Քվինսլենդի համալսարանում և գերազանցությամբ ավարտել է այն 1968 թվականին (այլ տեղեկությունների համաձայն՝ 1967 թվականին)՝ ստանալով արվեստի բակալավրի աստիճան (B.A.)[4]։

1968 թվականից սկսվել է Պենելոպա Ուենզլիի դիվանագիտական կարիերան։ 1969-1973 թվականներին Փարիզում աշխատել է Ավստրալիայի դեսպանատանը՝ որպես 3-րդ, 2-րդ և 1-ին քարտուղար։ 1975-1977 թվականներին աշխատել է Մեխիկոյում (Մեքսիկա)՝ որպես ավստրալիական առաքելության տեղակալ։ 1982-1985 թվականներին Ուենզլին Նոր Զելանդիայում եղել է Ավստրալիայի գերագույն հանձնակատարի տեղակալը։ 1986-1988 թվականներին Հոնկոնգում եղել է Ավստրալիայի գլխավոր հյուպատոսը։ 1993-1996 թվականներին Ուենզլին եղել է Ժնևում (Շվեյցարիա) ՄԱԿ-ի Ավստրալիայի դեսպանը և մշտական ներկայացուցիչը։ Բացի այդ, 1992-1996 թվականներին աշխատել է որպես դեսպան, որը պատասխանատու է եղել շրջակա միջավայրի պահպանության համար (անգլ.՝ Ambassador for the Environment):

1997 թվականի օգոստոսի 8-ին Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Դաուները հայտարարել է Պենելոպե Ուենզլիին ՄԱԿ-ում Ավստրալիայի մշտական ներկայացուցիչ նշանակման մասին, նա դարձել է այդ պաշտոնում առաջին կինը[5]։ 2001 թվականի օգոստոսի 28-ին Դաուները հայտարարել է Ուենզլիին Հնդկաստանում Ավստրալիայի գերագույն հյուպատոսի պաշտոնում նշանակելու մասին։ 2005 թվականի հունվարի 14-ին Դաուները հայտարարել է Ուենզլիին Ֆրանսիայում Ավստրալիայի դեսպան նշանակելու մասին[6]։

2008 թվականի հուլիսի սկզբին հայտարարվել է, որ Պենելոպա Ուենզլին կդառնա Քվինսլենդի 25-րդ նահանգապետ՝ այդ պաշտոնում փոխարինելով Քվենտին Բրայսին, որին նշանակել էին Ավստրալիայի գեներալ-նահանգապետ[7][8]։ Ուենզլին նահանգապետի պաշտոնը ստանձնել է 2008 թվականի հուլիսի 29-ին։ 2013 թվականի հունվարին Պենելոպան հայտարարել է, որ նահանգապետի իր լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մեկ տարով՝ մինչև 2014 թվականի հուլիսը[9]։ Ուենզլին Քվինսլենդի նահանգապետ է աշխատել ուղիղ վեց տարի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 29-ը։

2001 թվականի հունվարին Պենելոպա Ուենզլին դարձել է Ավստրալիայի շքանշանի սպա (A.O.)[10], իսկ 2011 թվականի հունվարին դարձել Ավստրալիայի շքանշանի կոմպանիոն (A.C.)[11]։ 2009 թվականին դարձել է Ֆրանսիայի «Ծառայությունների համար» շքանշանի մեծ սպա[12]։ Պենելոպե Ուենզլիին շնորհվել է Քվինսլենդի համալսարանի (1994), Գրիֆիտի համալսարանի (2008), Քվինսլենդի տեխնոլոգիական համալսարանի (2011) և Ջեյմս Կուկի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. «Governors of Queensland, page 3» (HTML) (անգլերեն). Government House, Queensland — www.govhouse.qld.gov.au. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 31.01.2019-ին.
  3. «Dr Penelope Wensley AC HFEIANZ» (անգլերեն). Environment Institute of Australia and New Zealand — www.eianz.org. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 25.01.2019-ին.
  4. «The Honourable Penelope Wensley AC» (HTML) (անգլերեն). University of Queensland — alumni.uq.edu.au. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 22.02.2019-ին.
  5. «Diplomatic Appointment: Ambassador, Permanent Representative to the United Nations, New York» (անգլերեն). Minister for Foreign Affairs of Australia — foreignminister.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 21.02.2019-ին.
  6. «Diplomatic Appointment: High Commissioner to India» (անգլերեն). Minister for Foreign Affairs of Australia — foreignminister.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 21.02.2019-ին.
  7. «Distinguished queenslander returns home to serve as 25th Governor» (HTML) (անգլերեն). Queensland Government — statements.qld.gov.au. 7 июля 2008. Վերցված է 01.02.2019-ին.
  8. «Toowoomba born Penelope Wensley is Queensland's new Governor» (անգլերեն). Australian Broadcasting Corporation — www.abc.net.au. 7 июля 2008. Վերցված է 21.02.2019-ին.
  9. «Premier confirms 12 month extension to Queensland Governor's term» (HTML) (անգլերեն). Queensland Government — statements.qld.gov.au. 24 января 2014. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 01.02.2019-ին.
  10. «Ms Penelope Anne Wensley, Officer of the Order of Australia» (անգլերեն). honours.pmc.gov.au. Վերցված է 22.02.2019-ին.
  11. «Her Excellency Ms Penelope Anne Wensley, Companion of the Order of Australia» (անգլերեն). honours.pmc.gov.au. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 22.02.2019-ին.
  12. «AIMS Council: The Honourable Penelope Wensley AC FAIIA» (անգլերեն). Australian Institute for Marine Science — www.aims.gov.au. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 20-ին. Վերցված է 22.02.2019-ին.
  13. «Dr Penny Wensley AC» (անգլերեն). Soil Science Australia — www.soilscienceaustralia.com.au. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 22.02.2019-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]