Պենելոպա Լայվլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պենելոպա Լայվլի
անգլ.՝ Penelope Lively
Penelope Lively.JPG
Ծնվել էմարտի 17, 1933(1933-03-17)[1][2][3][…] (88 տարեկան)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս[4]
Մասնագիտությունգրող, վիպասան, ռադիոհաղորդավար և մանկագիր
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[5][6][7]
ԿրթությունՍուրբ Աննայի քոլեջ
Ժանրերմանկական գրականություն և ֆենթեզի
Ուշագրավ աշխատանքներԼուսնային վագր, Մարկի խոսքերով և Թոմաս Կեմպի ուրվականը
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն
ՊարգևներԲրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան Քարնեգիի մեդալ Բուքերյան մրցանակ[8] Honorary doctor of the Tufts University? Թագավորական գրական միության անդամ doctor honoris causa of the University of Warwick? և Honorary doctor of the Tufts University?
ԶավակներԱդամ Լայվլի
Կայքpenelopelively.net
Penelope Lively Վիքիպահեստում

Պենելոպա Մարգարետ Լայվլի (անգլ.՝ Penelope Margaret Lively, մարտի 17, 1933(1933-03-17)[1][2][3][…], Կահիրե, Եգիպտոս[4]), անգլիացի գրող, ով գրել է ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի համար։ Երեք անգամ արժանացել է Բուքերյան մրցանակի[9]։ Մի անգամ՝ 1987 թվականին, հաղթող է ճանաչվել իր «Լուսնային վագր» վեպով[10]։ 1973 թվականին «Թոմաս Կեմպի ուրվականը» վիպակի համար ստացել է Կարնեգի շքանշան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենելոպա Լայվլին ծնվել է 1933 թվականին Կահիրե քաղաքում, մեծբրիտանացիների ընտանիքում։ Վաղ մանկության տարիները նա անց է կացրել Եգիպտոսում, և 12 տարեկանում նա գնացել է Անգլիայի գիշերօթիկ դպրոց։ 1957 թվականին ամուսնացել է ակադեմիկոս Ջեկ Լայվլիի հետ, և միասին ապրել են Սուոնսիում, Օքսֆորդում և այլ վայրերում։ Ամուսինը մահացել է 1998 թվականին, իսկ Պենելոպա Լայվլին մինչև հիմա ապրում է Լոնդոնի հյուսիսում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական ֆանտաստիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես գրող՝ իր առաջին հաջողությունը Լայվլին ունեցել է մանկական ֆանտաստիկ գրականության ասպարեզում։ Առաջին գիրքը՝ Astercote[11], 1970 թվականին հրապարակվել է Հայնեմի հրատարակչատանը։ Այդ ֆանտաստիկ վեպը պատմում է ժանտախտից կործանված Կոդսուոլդս գյուղի և նրան հարևան միջնադարյան անտառապատ գյուղի մասին։

Առ այսօր Լայվլին հրապարակել է քսանից ավելի մանկական գրքեր, որոնցից նրան ավելի մեծ ճանաչում բերածներից են Թոմաս Կեմպի ուրվականը և Բերքը ժամանակի հետ գրքերը։ 1973 թվականին նա Գրադարանների միության կողմից Բրիտանիայի տարվա լավագույն մանկական գրքի համար արժանացել է Կարնեգի շքանշանի։ Իր վերջին պարգևներից մեկը եղել է 1976 թվականին Ուիտբրեդովյան մրցանակը մանկական գրքի համար։ Այս երեք վեպերը՝ «Astercote», «Թոմաս Կեմպի ուրվականը» և «Բերքը ժամանակի հետ», մարմնավորել են 600, 300 և100 տարիներ առաջ եղած տեղի պատմություններ։ Ժամանակային այս սանդղակը ձևակերպվել է այնպես, թե ներկան մոտենում է, և չկա ճանապարհորդություն դեպի անցյալ։

«Մարկի խոսքերով» գրքի շապիկ

Գեղարվեստական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծահասակների համար Լայվլիի գրած առաջին վեպը՝ «Ճանապարհ դեպի Լիչֆիլդ», հրատարակվել է 1977 թվականին և եղել է Բուքերյան մրցանակի անվանակարգում։ Նրան 1984 թվականին հաջողություն է բերել նաև «Մարկի խոսքերով» գիրքը, որը թաղարկվել է 1984 թվականին։ 1987 թվականին «Լուսնային վագր» գրքով Պենելոպան դարձել է Բուքերյան մրցանակի դափնեկիր։ Գիրքը պատմում է մի կնոջ փորձություննների մասին, ով հիվանդ էր քաղցկեղով։ Ինչպես Լայվլի բոլոր գրքերը, այնպես էլ հատկապես «Լուսնային վագրը», պատմում է հիշողության ուժի, ներկայի վրա անցյալի ազդեցության, ինչպես նաև անձնական և «պաշտոնական» կյանքի մասին։

Լայվլին հետապնդել է նաև ավելի լուսավոր ու պայծառ թեմաներ, որոնք կապ չունեն իր ֆանտաստիկ երկերի հետ։ Այդ աշխատությունններից են 2001 թվականին թողարկված Բաց տունը և 1994 թվականին լույս տեսած Ջակարանդա Օլեանդր․ մանկության ընկալումները գրքերը, որոնք Լայվլիի՝ Եգիպտոսում անցկացրած մանկության հիշողությունների մասին են։ Նրա վերջին աշխատությունը՝ Պարող ձկները, լույս է տեսել 2013 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

www.penelopelively.net/ Պենելոպա Լայվլի պաշտոնական կայք